Ստոկհոլմում Հայաստանի դեսպանատան ջանքերով լույս է տեսել հայկական պատմվածքների մի ընդարձակ ժողովածուՙ «Բաց երկնքի տակ հին լեռներ» վերնագրով («Թրանան» հրատարակչություն): Այն ընդգրկում է ստեղծագործություններ 20-21-րդ դարերի հայ 26 արձակագիրներից (Աղասի Այվազյան, Զորայր Խալափյան, Հրանտ Մաթեւոսյան, Ռուբեն Հովսեփյան, Վահագն Գրիգորյան, Անահիտ Թոփչյան, Ալիս Հովհաննիսյան, Վրեժ Իսրայելյան, Գուրգեն Խանջյան, Լեւոն Ջավախյան, Արա Նազարեթյան, Արմեն Շեկոյան, Լեւոն Խեչոյան, Հրաչ Բեգլարյան, Կարինե Խոդիկյան, Վազգեն Սարգսյան, Նարինե Կրոյան, Հովհաննես Երանյան, Սուսաննա Հարությունյան, Հրաչյա Սարիբեկյան, Անուշ Ասլիբեկյան, Արամ Պաչյան, Համբարձում Համբարձումյան, Լեւոն Շահնուր, Գրիգ, Վանո Սիրադեղյան):
Նշենք, որ սա շվեդերենով հայկական պատմվածքների երկրորդ ժողովածուն է: Առաջինը եւ մինչ այս հատորի հրատարվելըՙ միակը, լույս էր տեսել 1968-ին, շվեդ թարգմանիչ Կառլ Էլոֆ Սվեննինգի նախաձեռնությամբ, սակայն թարգմանւոթյունները կատարվել էին ֆրանսերենից եւ ռուսերենից: Ներկա հատորում բոլոր թարգմանւոթյունները հայերենից կատարել է շվեդաբնակ թարգմանչուհի, Երեւանի պետական համալսարանում ուսանած Լուսյա Ադամյանը եւ Մարիան Վալենսիսը : Գրքի առաջաբանը գրել են Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի նախկին դեսպան Արտակ Ապիտոնյանը, նաեւ ընդգրկված է գրականագետ Վահրամ Դանիելյանի նախաբանը: