Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿԱՐԱՊԵՆՑԻ «ԱԴԱՄԻ ԳԻՐՔԸ»ՙ ՊԱՐՍԿԵՐԵՆ

19/12/2020
- 19 Դեկտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթն Արլինգտոնից (Մասաչուսեթս) տեղեկացնում է, որ նոյեմբերի վերջերին Թեհրանում գործող Խազե հրատարակչատունը պարսկերեն լույս է ընծայել Հակոբ Կարապենցի «Ադամի գիրքը» վեպը, հայտնի դրամատուրգ եւ թարգմանիչ Անդրանիկ Խեչումյանի թարգմանությամբ: «Քեթաբե Ադամ» խորագրով հատորը պարսկերեն առաջին ստեղծագործությունն է Կարապենցի, որը լույս է տեսնում իր ծննդավայրում, ծննդյան 95-ամյակի առթիվ: Այն ներառում է նախաբան, հակիրճ կենսագրություն Արլինգտոնի հայկական մշակութային կենտրոնի կուրատոր Արա Ղազարյանցի կողմից, եւ մեկնաբանությունՙ գրված ճանաչված գրաքննադատ Աբբաս Ջահանգիրյանի կողմից: Գիրքը, որ հնարավորություն է տալիս իրանցիներին ծանոթանալու Կարապենցի ինքնատիպ ոճին եւ գրական ժառանգությանը, բաղկացած է երեք հիմնական թեմաներից. (ա) Ամերիկայի սոցիալ-տնտեսական վիճակը 20-րդ դարի վերջին երկու տասնամյակներում, (բ) Սփյուռքահայության ճգնաժամը նույն ժամանակահատվածում եւ (գ) ընդհանրապես մարդկության ճակատագիրըՙ նոր, 21-րդ դարի շեմին:

Կարապենցը ծնվել էր Պասրկաստանի Թավրիզ քաղաքում 1925-ին: Ավարտել Թեհրանի Սեն Լուի ֆրանսական քոլեջը եւ Հայկազյան-Թամարյան հայկական դպրոցը: 1947-ին տեղափոխվել էր Մ. Նահանգներ եւ մասնագիտացել լրագրության եւ հոգեբանության մեջ: Հեղինակ է ավելի քան 900 հոդվածների, կարճ պատմվածքների, վեպերի եւ գրախոսականների: «Ադամի գիրքը» նա գրել էր «Կարթագենի դուստրը» վեպից մոտ մեկ տասնամյակ հետո, 1980-ականներին, եւ նվիրել իր կնոջըՙ Ալիսին: Երեւանում այն հրատարակվել է 2012-ին: «Ադամի գիրքը» պիեսի է վերածվել երկու անգամ, Թեհրանում 2005-ին Սեթո Կոճամանյանի բեմադրությամբ ներկայացվել է «Որտե՞ղ ենք թաղվելու» վերնագրով եւ Լոս Անջելեսում 2017-ին Արմեն Սարվարի բեմադրությամբ, «Ես, Ադամ Նուրյան» խորագրով:

Հակոբ Կարապենցը վախճանվել է Բոստոնում 1994-ին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊՈՂՈՍ ՄԱԿԻՆՑՅԱՆԻ ՇՈՒՐՋ

Հաջորդ գրառումը

ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական