Կիրակի, Սեպտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏՐՈՅԱԿԱՆ ՁԻՈՒ ԷՖԵԿՏԸ

11/12/2020
- 11 Դեկտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
Սովորաբար պատմաբաններս դժվար պահերին հաճախ ենք դիմում պատմության օգնությանը: Փորփրում-գտնում ենք ընդհանուր գծերով նմանվող իրավիճակներ եւ փորձում բացահայտել դրանց պատճառահետեւանքային կապերը, օրինաչափություններն ու լուծման ձեւերը: Միաժամանակ, միշտ ինքներս մեզ խոստանում ենք դրանցից դասեր քաղել եւ ապագայում չկրկնել թույլ տված սխալները: Սակայն, որպես կանոն, արդեն հազարավոր տարիներ դա մեզ չի հաջողվում: Առհավատչյանՙ ներկա ցավալի, ողբերգական պատերազմն ու դրա կործանարար հետեւանքները…Չգիտեմ ինչու մտաբերեցի…Տրոյական պատերազմը ձգվում էր ավելի քան տասը տարի, քանի որ քաջ ու հայրենի տունն ու պատիվը պաշտպանող տրոյացիները կռվում էին լիակատար նվիրվածությամբ եւ նրանց հաղթելն անհնար էր դարձել: Հզոր եւ անպարտելի դանայացիները շփոթված էին: Երերում էր նրանց հեղինակությունը: Ելքը գտնվեց եւ Ոդիսեւսի խորհրդով նրանք մի հսկա փայտե ձի են կառուցում եւ իբրեւ իրենց պարտության նշան նվիրում տրոյացիներին ու իբրեւ թե հեռանում: Հաղթանակի գաղափարից ոգեւորված տրոյացիներն ականջալուր չեն լինում իրենց քրմապետին, որ պնդում էր, որ չընդունեն այդ նվերը: Դրա փոխարեն նրանք սիրով լսում են հույն քարոզիչին, որն ասում էրՙ թե նա ով կտիրի այդ ձիուն, կլինի անառիկ…Տրոյացիները ձիուն դարպասներից ներս են տանում եւ տեղակայում Աթենասի տաճարի մոտ: Գիշերը փայտե ձիուց դուրս են գալիս թաքնված զինվորներն ու ներսից բացում քաղաքի դարպասները: Անպարտելի Տրոյան ընկնում է: Կարծում եմ, այս դեպքում այնքան էլ մեծ տարբերություն չկա Տրոյայի եւ, ասենք, Շուշիի միջեւ…Պատմագիտության մեջ տարածված է այն կարծրացած տեսակետը, թե պատմությունը «եթե»ներ չի սիրում: Սակայն այդ տրամաբանությամբ առաջնորդվելովՙ հաճախ հեռանում ենք քննական)վերլուծական պատմագիտությունից եւ պատմության դասերը ճիշտ ընկալելուց: Ինչպես դա եղավ XX դարի սկզբներին, երբ հայ քաղաքական միտքը իրար հետեւից մի շարք սխալներ թույլ տվեց եւ ուշացումով կողմնորոշվեց դեպի խորհրդայնացման ուղին: Դրա արդյունքում կորցրեցինք ոչ միայն մեր պետականությունը, այլեւ զգալի տարածքային զիջումներ արեցինք հարեւաններին: Լավ էր գոնե, որ Վրաստանն ավելի շուտ չխորհրդայնացվեց, թե չէ մենք կկորցնեինք նաեւ Լոռին: Այսօր էլ չկարողացանք ճիշտ կոմնորոշվել եւ թույլ տվեցինք գրեթե նույն սխալներն ու ոչ պակաս ցավոտ կորուստներ ունեցանքՙ երկու հայկական պետության փոխարեն մեկից փշրանքներ մնացին, մյուսում էլՙ համաժողովրդական հիասթափությունն է թեւածում:Հազիվ թե մեղավորը թուրքն է: Մարդը գիտեր իր անելիքը, մանրազնին հաշվարկել էր ամեն ինչ, հաշվենկատ պատրաստվել: Իսկ մենք մնացել էինք ֆիդայական պատերազմի պատկերացումների մակարդակում, ինքներս մեզ որակել «անպարտելի կովկասյան վագր», «տարածաշրջանի ամենամարտունակ» ու նման այլ որակների տեր բանակ ունեցող ազգ եւ աջ ու ձախ հոխորտում էինք, սպառնում «վերցնել Բաքուն»: Այսօր էլ հուսախաբ ողբում ենք մեր զավակների ու մեկը մյուսից կարեւոր բնագծեր զիջելու համար, փորձում մեղավորներ փնտրել: Բայց մեղավորն հաստատ թուրքը չէ, որն ավելի խելոք է գործել: Հերթական անգամ, ինչպես գրեթե միշտ է եղել, ազգովին սկսեցինք հայհոյել ու երգել հաղթանակից առաջ եւ ոչ թե հետո: Որովհետեւ այդպես էլ չկարողացանք ճիշտ հետեւություններ անել, լավագույնս չառաջնորդվեցինք «եթե»ների տրամաբանությունը: Հասկանալ է պետք վերջապես, որ տարածաշրջանում, այդ թվում եւ ՀՀ-)ում, կարեւորագույն իրողությունները գտնվում են ռուսական դաշտում: Արդ, հարկավոր է հետեւություններ անել դրանից, որպեսզի կարողանանք քրտնաջան աշխատանքով ամոքել մեր վերքերը, հզորանալ ու հնարավոր դարձնել ողբն ապագայում կրկին հաղթական ուռաներով փոխարինել:Ակամա հիշեցի, որ ժամանակին Իսրայելի 5-րդ վարչապետ Գոլդա Մեյիրը ասել է. «Եթե ուզում եք կառուցել մի երկիր, ուր կվերադառնան նրա որդիները, եթե ուզում եք կառուցել մի երկիր, որտեղից նրանք կմեկնեն միայն արձակուրդին, եթե ցանկանում եք կառուցել մի երկիր, որը վախ չի ունենա ապագայի համար, ապա արեք ընդամենը երեք քայլ1. Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությանը, իսկ կոռումպացված պաշտոնյաներին ՙ դավաճանների…2. Երեք մասնագիտություն դարձրեք ամենաբարձր վարձատրվողն ու ամենահարգվածը: Դրանք են զինվորականները, ուսուցիչներն ու բժիշկները …3. Եվ ամենակարեւորը` աշխատեք, աշխատեք եւ աշխատեք, քանի որ բացի ձեզանից ոչ ոք չի պաշտպանի ձեզ, ձեզանից բացի ոչ ոք ձեզ չի կերակրի, եւ ձեր երկիրը միայն ձեզ է պետք, ուրիշ ոչ ոքի:Երբ սա դառնա ոչ պարզապես խոսք ու կարգախոս, այլ ձեր կենսաձեւը, այդ ժամանակ ուրեմն դուք հասել եք ձեր նպատակին»:Ես չգիտեմ, կհաջողվի մի օր իրականացնել այդ քայլերը, որոնք համահունչ են նաեւ մեր ազգային մղումներին, բայց վստահ եմ, որ անհրաժեշտ է: Իսկ դրա համար հարկավոր է նախ եւ առաջ ձերբազատվել ազգափրկիչի բարդույթից: Մի բան, որն անմիջական հետեւանք էր իշխողների կողմից այլընտրանք չտեսնելու բարդույթի քարոզչությանը: Մի բան, որը հունից հանեց, բայց նաեւ բթացրեց հասարակությանը, որը զայրույթից կուրացածՙ քայլեց կառավարման հմտություններից բացարձակապես զուրկ մեկ այլ «փրկչի» հետեւից: Այժմ էլ կարծես նույնՙ փրկիչ փնտրելու կախարդանքի մեջ ենք եւ մեզ մատուցվում էՙ քանի որ այլ փրկիչ չկա, ուստի հարկավոր է ապավինել եղածին: Հետաքրքրականն այն է, որ ազգովին այդպես էլ չկարողացանք ձերբազատվել փրկչի անվերջ որոնումներից: Թվում էր հայ ժողովուրդը դեռ այդքան չի դեգրադացվել, որ այսքան սահմանափակ դառնա, որ նրա լուրջ խորհելու, ինքնակազմակերպվելու, ընտրություն եւ փրկություն գտնելու հնարավորությունը չգործեն: Իհարկե, այդպես չէ, պարզապես մեր իրականությունը նոր տեսակի քաղաքական մտածողության կարիք ունի, որը ցավոքՙ դեռ չկա, իսկ դեռեւս գործող քաղաքական-պայքարիստական մտածողությունը փակուղային է:Ակամա հարց է առաջանում. իսկ ինչպես դուրս գալ ստեղծված այս խառնաշփոթից…Մի բան հստակ է, որ մեր ժողովուրդը պատմական հանգամանքների բերումով խեղաթյուրված հոգեկերտվածք (մենթալիտետ) ունի, որի առկայությամբ ոչ միայն հնարավոր չէ ունենալ քիչ թե շատ նորմալ պետություն, այլեւ այդ հոգեկերտվածքը կրող ժողովուրդն անգիտորեն թուլացնելու, քանդելու է իր պետությունը, հասցնելով կործանման: Հիմնախնդիրն այն է, որ ամենաիդեալական իշխանությունն անգամ չի կարողանա իրականացնել ժողովրդի քայքայիչ մտածողության ամբողջական վերափոխում, քանի որ այն իներցիոն կերպով կդիմադրի: Հետո էլ իշխանության կարգավորիչ, հակաքաոսային քայլերը կհարուցեն տարբեր շերտերի դժգոհությունը եւ վերափոխումը կդանդաղի, որից էլ իշխանությունները կվարկաբեկվեն:Ուստի հարկավոր է արձանագրել, որ ողջ ժողովրդին միանգամից վերափոխելն անհնար է: Հետեւաբար անհրաժեշտ է ընդհանուր գծերով նախանշել ապագա երկրի բովանդակությունը, ներքին օրենքները, ինքնակառավարման ու արժեքային համակարգերը: Որոնել գտնել եւ հրավիրել կարող ուժեր, որոնք կփորձարկեն տեսական մտածումները, դուրս կմղեն հոգեկերտվածքի քայքայիչ հատկանիշները, վեր կհանեն, կշտկեն բացթողումներն ու վրիպումները եւ ամեն ինչ կանեն երկիրը վերափոխելու, հզորացնելու համար: համապատասխան աշխատանքների շնորհիվ բացառվում են մենթալիտետային ներթափանցումը կառույց: Դրանից հետո ստեղծված այդ նորկառուցն ինքն է սկսում նորմաներ, ապրելաձեւ հաղորդել հասարակական կյանքին: Տեւական ժամանակ հետո էլ կառույցի նորմերն ու ապրելաձը հասարակական կյանքում կդառնան որոշիչ եւ հինը որպես ոչ պիտանի կնահանջի եւ կզիջի դիրքերը: Այդ նույն գերխաթարված հոգեկերտվածքի պայմաններում ասօր էլ մեր ժողովուրդը փնտրտուքի մեջ է եւ ստեղծված քաոսից տագնապածՙ ելք է որոնում: Հստակ է մեկ բան, որ նախկին սխալները կրկնելու իրավունք չունենք: Ուստի բոլորս պետք է անգամ հոգու աչքերով եւ իրական գույներով տեսնենք ամեն ինչ եւ ազգային ինքնակազմակերպման ու մեծ վերելքի համար իրական ելքեր որոնենք: Սխալված չեմ լինի, եթե ընդգծեմ հատկապես մտավորականության կարեւորագույն դերակատարությունն այս հարցում:Ի դեպՙ որին հաճախ խանգարել են տարաբնույթ -իզմերն ու իրար հակադրվող կողմերի բաժանվելը: Օրինակՙ ավելի հաճախ թմբկահարվող ժողովրդավարությունը (դեմոկրատիա) մտածողության անսկզբունքություն է եւ մեզանում փաստորեն քննություն չի բռնում: Հարկավոր է ուղղակի հասնել ոգու, բանականության, սրտի, կամքի, բարոյական զգացումի ներդաշնակության, որով` անհատի եւ հասարակության, ազգի եւ պետության, ժողովրդի եւ դասակարգի օրգանական միության: Դրանց միջեւ եղած հակասությունները վերացնելու, օրգանապես միացյալ ազգություն, պետություն ստեղծելու ձգտում ունի ազգայնականության կրող մտավորականությունը: Նա է դավանում ազգային ոգու հավիտենականության գաղափարին, եւ պատմություն, մշակույթ, ընկերային կազմակերպություն, պետություն եւ այլն. համարում է նրա հայտնությունը: Դրա կենսաբանական ըմբռնումը մտավորականությանն ընծայում է ազգի ոգու եւ արյան` անցյալի, ներկայի, ապագայի օրգանական միության զգացումը, եւ պահանջ է դարձնում ապրող հասարակության կյանքի կազմակերպումը` ըստ այդ զգացումի: Բնականաբար այստեղ ամեն ինչ ստորադասվում է ազգի հավիտենականին եւ անձնական շահի ու հասարակական նպատակի ներդաշնակությանը. «դրանով է ստեղծվում հավիտենանպատակը` մարդու եւ ազգային հասարակության նույնականացումը: Այս դեպքում Ազգն է բոլորի ճակատագիրը, եւ բոլորը գործում են նրա համար» (Հայկ Ասատրյան, «Տարոնի Արծիվ», 1939թ., թիվ 10»: Եվ այսօր, երբ իշխանությունն իրականում ընկած է փողոցում եւ այն վերցնող չկա, քանի որ փողոցում ընկած իշխանությունը վերցնելու համար շաաատ մեծ խելք է անհրաժեշտ, հետեւաբար դրան տեր պիտի կանգնի հենց մտավորականությունը:Քանի որ հենց մտավորականությունն է պարտավոր տեր կանգնել երկրին: Քանի որ եթե գնաք Եռաբլուր, «Մոտենաք պատահական մարդկանց, ցավակցեք, լացեք, իմացեք օրինակ Ալենին, որը Բոստոնի համալսարան էր ընդունվել: 5 լեզու գիտեր, Գյումրու Թումոյում էր աշխատում: Ծառայում էր Մատաղիսում ու մահացել է զրահաբաճկոն չունենալու պատճառով: Մարդիկ ձեզ կպատմեմ, թե ինչ լուսավոր զավակներ ենք կորցրել: Պահի տակ կմոռանան վիշտը, երբ կտեսնեն, որ դուք էլ եք ցավում: Գնացեք Եռաբլուր: Այն որ դուք չեք այնտեղ, ձեր շնորհքը չէ, այլ ուղղակի պատահականություն»…:
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ ՀԱՐՎԱԾՈՒՄ Է ԻՐ ԻՍԿ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՆ

Հաջորդ գրառումը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՆԻՐՎԱԾ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՐՑԵՐԻՆ

Համանման Հոդվածներ

12 սեպտեմբերի, 2025

Հոլոքոսթ. Նոր Բուխենվալդ ու Դահաու… Պաղեստինում

12/09/2025
12 սեպտեմբերի, 2025

Նոր տիպի կառավարողներ են պետք

12/09/2025
12 սեպտեմբերի, 2025

 Խաչատուր Մխիթարյան. «Նախքան փախստական ճանաչվելը պիտի  հաստատվի, թե արցախցիները չունեն որեւէ երկրի քաղաքացիություն»

12/09/2025
12 սեպտեմբերի, 2025

Եթե ականատեսներս լռենք, Արեւմուտքի քաղգոծիչն էլ չի խոսի

12/09/2025
Հաջորդ գրառումը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՆԻՐՎԱԾ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՐՑԵՐԻՆ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սաակաշվիլու կողմնակից Լևան Խաբեիշվիլին ձերբակալվել է

13/09/2025

Թբիլիսիի քաղաքային դատարանը խափանման միջոց է ընտրել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից հիմնադրված ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախկին...

ԿարդալDetails

ՆԱՏՕ-ն Արևելյան Եվրոպայում ստեղծում է նոր հրամանատարական կենտրոն

13/09/2025

Այսօր Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի 3-րդ տարելիցն է. Փաշինյանը իր ասածն անում է՝ պետք է փոխենք մեր նահատակներին սգալու ձևը

13/09/2025

Արարատի մարզում կրկին շան կծելու հետևանքով տուժած երեխայի դեպք ունենք. նախարար

13/09/2025

Որտեղի՞ց Ֆիդանին վստահություն, որ 2026-ի առաջին կեսին խաղաղության պայմանագիր կլինի. Սուրեն Սուրենյանց

13/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական