Կիրակի, Սեպտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ԱՐԱ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԱՅՑԸ ՖՐԱՆՍԻԱ ԱՎԵԼԻ ՔԱՆ ԳՈՀԱՑՈՒՑԻՉ Է

11/12/2020
- 11 Դեկտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սակայն դա չի նշանակում, որ պիտի գոհացնի նաեւ ռուսական կողմին

Դեկտեմբերի 8-9-ին երկօրյա աշխատանքային այցով Ֆրանսիա էր մեկնել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը։ Այցն իրականացվել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ լը Դրիանի հրավերով։ Երկու արտգործնախարարների հանդիպման ավարտին հրավիրված մամուլի ասուլիսին, ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ տելեգրամ–ալիքը, նախարար Այվազյանը մասնավորապես ասել է. «Գոհունակությամբ կարող եմ արձանագրել, որ մենք այսօր արդյունավետ եւ անկեղծ զրույց ունեցանք հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների օրակարգում գտնվող ամենահրատապ հարցերի շուրջ։ Հանդիպման առանցքային հարցերից մեկը, իհարկե, Թուրքիայի գործուն աջակցությամբ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան էր, եւ դրա արդյունքում ստեղծված բարդ իրավիճակը։ Ես Հայաստանի Հանրապետության անունից խորին երախտագիտություն հայտնեցի ֆրանսիացի գործընկերոջսՙ պատերազմի ամենասկզբից ի վեր Ֆրանսիայի որդեգրած համարձակ եւ, միեւնույն ժամանակ, անկողմնակալ դիրքորոշման համար։ Մեզ համար խիստ կարեւոր էին նախագահ Էմանուել Մակրոնի հասցեական հայտարարությունները, որտեղ վերջինս հստակ մատնանշեց ագրեսորին եւ անդրադարձ կատարեց Թուրքիայի խիստ վնասակար ու վտանգավոր ներգրավվածությանը պատերազմում, ինչպես նաեւ ջիհադիստ ահաբեկիչներիՙ դեպի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխման հարցին։ Օգտվելով ընձեռված առիթիցՙ կցանկանայի նաեւ հատուկ շնորհակալություն հայտնել անձամբ արտգործնախարար Լը Դրիանինՙ ինչպես պատերազմի ծանր օրերին, այնպես էլՙ հրադադարի հաստատումից հետո խնդրի կարգավորմանը եւ Հայաստանին օգնելու հարցում իր ներգրավվածության, ինչպես նաեւ ֆրանսիական դիվանագիտության կառուցողական գործունեության համար»։

Այնուհետեւ Այվազյանն ընդգծել է. «Վերջին ամիսներին մենք իսկապես զգացել ենք ֆրանսիացի ժողովրդի եւ պետության անկեղծ աջակցությունն ու համակրանքը»։ Ապա նա նշել է, որ արդյունավետ զրույց է ունեցել ֆրանսիացի գործընկերոջ հետ, որի առանցքում եղել է Արցախը, ավելացնելով. «Մենք մանրամասնորեն քննարկեցինք Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորման խնդիրը։ Ես հայտնեցի, որ Հայաստանը մտահոգ է պատերազմի ընթացքում Արցախը լքած հայ բնակչության` իրենց բնակության վայրեր անվտանգ եւ արժանապատիվ վերադառնալու հարցով»։

Դեկտեմբերի 9-ին, ֆրանսիացի գործընկերոջ հետ հանդիպման հաջորդ օրը, ՀՀ արտգործնախարար Այվազյանը հանդիպում է ունեցել Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ եւ շնորհակալություն է հայտնել նրան Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հարցում ցուցաբերած սկզբունքային եւ հստակ դիրքորոշման համար։ Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ հանդիպմանը Այվազյանը շնորհակալություն է հայտնել նոյեմբերի 25-ին Սենատի ընդունած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին» բանաձեւի կապակցությամբՙ շեշտելով, որ դա կարեւոր ազդակ է միջազգային հանրությանը եւ արտահայտում է մարդու իրավունքների համընդհանուր քաղաքակրթական արժեքներին ֆրանսիացի ժողովրդի անշեղ հավատարմությունը։ Նա միաժամանակ ընդգծել է դրա կարեւորությունն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման եւ արցախյան հիմնահարցի արդարացի լուծման գործընթացում եւ դատապարտել Ադրբեջանինՙ հայ ժողովրդին իր պատմական հայրենիքում բնաջնջելու քաղաքականության համար։

Հիշեցման կարգով նշենք, որ դեկտեմբերի 4-ին Սենատից հետո Լեռնային Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտության մասին բանաձեւ էր ընդունել նաեւ Ֆրանսիայի Ազգային Ժողովը, որին արձագանքել էր ՀՀ ԱԳՆ խոսնակը. «Ֆրանսիայի խորհրդարանիՙ թե՛ ստորին եւ թե՛ վերին պալատների այս միասնական դիրքորոշումը խորհրդանշում է Ֆրանսիայի եւ ֆրանսիացիների վճռական բողոքի ձայնն ընդդեմ Ադրբեջանի կողմից Թուրքիայի ու ահաբեկիչ վարձկանների աջակցությամբ Արցախի ժողովրդի հանդեպ իրականացրած ագրեսիայի եւ էթնիկ զտման ու ցեղասպան նկրտումներ պարունակող քաղաքականության»։

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ լը Դրիանի, Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի եւ Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ հանդիպումներում ՀՀ արտգործնախարարն արժանացել է ընդգծված ջերմ ընդունելության։ Դա իրականում Հայաստանի եւ հայ ժողովուրդի հանդեպ ֆրանսիական պետության բարեհաճ վերաբերմունքի արտահայտությունն է։ Ինչ վերաբերում է Ֆրանսիայի Սենատի եւ Ազգային ժողովի ընդունած Լեռնային Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտության մասին բանաձեւերին, դրանք էլ արտահայտում են Հայաստանին քաղաքական աջակցություն ցույց տալու Ֆրանսիայի անկեղծ պատրաստակամությունը, ինչը, անշուշտ, գոհացուցիչ է։

Սակայն, այն ինչ Հայաստանի համար գոհացուցիչ է, չի նշանակում, որ գոհացրել է ռուսական կողմին։ Դրա վկայությունը Այվազյանի դեկտեմբերի 7-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում կայացած հանդիպումն է։ Դրանում համոզվելու համար կարելի է անդրադառնալ «Ազատություն» ռադիոկայանի Լավրով-Այվազյան հանդիպմանն առնչվող հաղորդագրությանը, որտեղ նշվում է, որ հանդիպումը տեւել է շուրջ 3 ժամ, որի ավարտին հրավիրված ասուլիսում ՀՀ արտգործնախարարը, առանց Արցախի կարգավիճակին անդրադառնալու, ընդգծել է. «Հայաստանը հանդես է եկել եւ շարունակում է հանդես գալ այն դիրքորոշմամբ, որ Արցախի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք»։

Ի պատասխան Այվազյանին, Լավրովը, ինչպես «Ազատությունն» է նշում, հատուկ հիշել է, որ ի սկզբանե Մինսկի խմբի համանախագահ երկրները երկուսն էինՙ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, իսկ Ֆրանսիան ավելի ուշ է միացել այս խմբին, ընդ որում սեփական նախաձեռնությամբ։ Լավրովը միաժամանակ ընդգծել է, որ նոյեմբերի 10-ի հայտարարությունը հիմնված է այն սկզբունքների ու փաստաթղթերի վրա, որոնք տասնյակ տարիների ընթացքում մշակվել են Մինսկի խմբի կողմից։ Նշելով այդ մասին, «Ազատությունն» ավելացնում է. «Լավրովը, սակայն, չի ասել, որ Մինսկի խմբի փաստաթղթերում խոսվում էր միջազգային, այլ ոչ թե ռուս խաղաղապահների մասին եւ այդ փաստաթղթերում չկա Մեղրիի միջանցքի մասին ոչ մի խոսք, չկան նաեւ Հադրութը կամ Շուշին ադրբեջանական կողմին հանձնելու դրույթներ, ինչպես նաեւ Լաչինի միջանցքը 5 կիլոմետրանոց լայնություն չուներ։ Եվ ամենակարեւորը, օրինակՙ մադրիդյան սկզբունքներում հստակ մատնանշվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին»։ Թվում է, թե մեկնաբանությունն ավելորդ է։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԺԻՐԱՅՐ ԼԻՊԱՐԻՏՅԱՆԸ ՀԱՅԵՐԻՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԵՐԱԶԱՆՔՈՎ ՏԱՐՎԵԼՈՒ, ԻՍԿ ՓԱՇԻՆՅԱՆԻՆՙ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՏՆՁԳՈՒԹՅԱՆ ՄԵՋ, ՀԱՄԱՐԵԼՈՎ ԱԼԻԵՎԻՆ «ՀԱՐՑԵՐԻՆ ԱԶՆՎՈՐԵՆ ՊԱՏԱՍԽԱՆՈՂ ՇԱՏ ԽԵԼԱՑԻ ՄԱՐԴ»

Հաջորդ գրառումը

ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ ՀԱՐՎԱԾՈՒՄ Է ԻՐ ԻՍԿ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՆ

Համանման Հոդվածներ

12 սեպտեմբերի, 2025

Հոլոքոսթ. Նոր Բուխենվալդ ու Դահաու… Պաղեստինում

12/09/2025
12 սեպտեմբերի, 2025

Նոր տիպի կառավարողներ են պետք

12/09/2025
12 սեպտեմբերի, 2025

Եթե ականատեսներս լռենք, Արեւմուտքի քաղգոծիչն էլ չի խոսի

12/09/2025
12 սեպտեմբերի, 2025

 Խաչատուր Մխիթարյան. «Նախքան փախստական ճանաչվելը պիտի  հաստատվի, թե արցախցիները չունեն որեւէ երկրի քաղաքացիություն»

12/09/2025
Հաջորդ գրառումը

ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ ՀԱՐՎԱԾՈՒՄ Է ԻՐ ԻՍԿ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՆ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սաակաշվիլու կողմնակից Լևան Խաբեիշվիլին ձերբակալվել է

13/09/2025

Թբիլիսիի քաղաքային դատարանը խափանման միջոց է ընտրել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից հիմնադրված ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախկին...

ԿարդալDetails

ՆԱՏՕ-ն Արևելյան Եվրոպայում ստեղծում է նոր հրամանատարական կենտրոն

13/09/2025

Այսօր Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի 3-րդ տարելիցն է. Փաշինյանը իր ասածն անում է՝ պետք է փոխենք մեր նահատակներին սգալու ձևը

13/09/2025

Արարատի մարզում կրկին շան կծելու հետևանքով տուժած երեխայի դեպք ունենք. նախարար

13/09/2025

Որտեղի՞ց Ֆիդանին վստահություն, որ 2026-ի առաջին կեսին խաղաղության պայմանագիր կլինի. Սուրեն Սուրենյանց

13/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական