Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՑԻՆԻԶՄ

04/12/2020
- 04 Դեկտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսքան փոքր ու փոքրացվող, այսքան նվաղ ու նվաղող, այսքան հուսազուրկ ու հուսազրկվող հայրենիք որեւէ անգամ չեմ ունեցել. Իմ հայրենիքն առաջին հերթին հայոց լեզուն է, նրանով խոսողների, ասացողների այսքան դատարկություն երբեք չէի նկատել: Բառըՙ պարապ, բառըՙ հպարտ շեշտով, բառը, բառերնՙ անվերջ… Հնչերանգի բարձրացող կորը խոցում է սիրտսՙ «մեր ուժը լեգիտիմ է», «պարտվել ենք բոլորս», «հրաժարականի համաժողովրդական պահանջ չկա» օրական քանի՞ անգամ կարելի է լսել… Սահմանադրության կեղծ պաշտպաններիՙ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մտածելակերպը, նրանց ֆբ գրառումները, խոսքն ու վարքը մատնում են հանրության ստվար հատվածի հույզերի, ապրումների հանդեպ իշխող ուժի գիտակցված արհամարհանքի մասին: Իսկ սա բոլորին հայտնի մի բնորոշում ունիՙ ցինիզմ:

Ինքնասիրահարվածության ախտը ԱԺ մեծամասնությանը կտրել է մեր լողացող իրականությունից: Եւՙ համաշխարհային պատմությունից. Միայն մի հուշումՙ Հիտլերն էլ, նրա քաղաքական հենարանն էլ լեգիտիմ ուժ էին եւ…եւ-ից հետոյիՙ երեկվա մասին պատմեմՙ հեռավոր Նամիբիայում երկրամասային խորհուրդը «գլխավոր» է ընտրելՙ Ունոնա Ադոլֆ Հիտլեր անունը կրող մի աֆրիկացու, որն պաշտոնավարման առաջին օրն իսկ ստիպված է արդարանալ հորՙ չիմացությանՙ իրեն տրված անվան համար: Ծայրահեղությու՞ն է սա, թե՞ ծաղր, ներսս մի նյարդ պրկվում է, ընդդիմանում իմ երկմտությանըՙ բարոյակա՞ն ես արդյոք: Իսկ ՀՀ կառավարությունը աշխույժ գործի է լծված, երկիրը «ոտքի է հանում», եւ օրեր առաջ նշանակված էկոնոմիկայի ճարպիկ նախարարը «փող աշխատելու» տարբերակներն է բանաձեւում: Վարչապետը հանդիպումներ է ունենում գործարարների հետ: Ապագան արդեն եկել էՙ առեւտուր ենք անելու մեր դրացի երկրներիՙայդ թվում նաեւ Ադրբեջանի հետ: Եթե էթիկան արհամարհենք, կարող ենք հարցնելՙ գերիների՞ առեւտուր…

Երկար տարիներ թերթ խմբագրած վարչապետի տիկինը օրեր առաջ գերիների եւ անհետ կորածների մայրերի հետ հանդիպման մասին գրել էր «Մենք հնարավորն ու անհնարինն անում ենք նրանց շուտափույթ վերադարձի համար»: Հոգեւոր ամայացման, գաղափարական անապատացման կնիք կա այդ անորոշ խոստմանՙ «հնարավորի» եւ «անհնարինի» միջակայքում…խեղճ ականջներ: Բայց դրանից հետոՙ հոգի, քանզի բարոյապես սնանկ կառավարիչների, պետական գործիչներիՙ հասարակ մահկանացուներիս ճակատագիրը որոշող բարձրյալների սին խոստումն ու ճռճռան խոսքը ցավեցնում է մեր հոգին, անդարմանելի հետք է թողնում. Նրանք, որոշակի առիթների ժամանակ են «պատիվ անում» ընդունել, ունկնդրել մեզ, իրավիճակից օգտվելով ներկայանում են գթասիրտ ու սրտացավ, իսկ մենքՙ կարիքից ելնելով, դեռ հավատում, հանդուրժում ենք:

Մեր երկրի խարիսխն էլ չկա. Երազանքներ ու իդեալներ փայփայող 18-25 տարեկանները ննջում են Եռաբլուրում, նրա՞նք են պարտվել, թե՞ նրանց ընտանիքները, որ ամենաբարձր ու թանկ իդեալիՙ հայրենիքի համար կյանքն են նվիրաբերել: «Պարտվել ենք բոլորս»: Զոհվածների հարազատները, երկիր կորցնողները ձեր ամբարտավանությունը տեսնելով կարող են նման բան ասել, բայց իշխողներդՙ ոչ: Ձեր խոսքը պիտի ինքնաքննադատությունը լինի, միա՛յն: Կամ էլՙ զղջումը: Իսկ ավելի հատուՙ հրաժարականը: «Համաժողովրդական, համազգային պահանջ չկա»… լացից խզված մեր ձայնը չեք լսում, գիտենք, իսկ ձեր ներքի՞ն ձայնը… Ձեր ցինիզմն օրեցօր անտանելի է դառնում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿԱՐԵՆ ՇԱՀՆԱԶԱՐՈՎ. «ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՇԽԱՐՀԻՆ ԿՐԿԻՆ ԱՊԱՑՈՒՑԵՑ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻԱԿ ԵՎ ԻՐԱԿԱՆ ԴԱՇՆԱԿԻՑՆ Է»

Հաջորդ գրառումը

ԱՐՑԱԽԻ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ԱՌԱՋ ԵՎ ՀԵՏՈ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ԱՐՑԱԽԻ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ԱՌԱՋ ԵՎ ՀԵՏՈ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական