Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ…

04/12/2020
- 04 Դեկտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԳՈՀԱՐ, ՀՊՄՀ Լրագրության բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի

Պատերազմն ավարտվել է: Արդեն 17-րդ օրն է, ինչ Արցախի սահմաններում լռել են հրետանին, գնդացիրները, տանկերը. այլեւս չենք լսում պատերազմի ձայնը, սակայն Արցախի սահմանները այժմ արնահոսում են, կռվի դաշտում դեռ շարունակում են մնալ մեր տղաների դիակները,անհետ կորածների ծնողները խելագարվածՙ պետությունից պահանջում են իրենց երեխաներին, ողջ թե զոհված, Հայաստանի հողը շարունակ ծանրանում է անմահ հերոսների մարմիններով, արցախցիները ինչ հնարավոր է վերցնում են շուտով Ադրբեջանին հանձնվող տարածքներից ու քոչում, ինչ չեն կարողանում հետները տանելՙ վառում են:

Հայաստանյան ընդդիմադիր ուժերը պատերազմում պարտությունը անվանում են «կապիտուլյացիայի ակտ» եւ շարունակում մեղավորների փնտրտուքը քաղաքական դաշտում:Հայաստանի ֆեյսբուքյան հանրապետությունն ապրում է իր օրակարգովՙանեծքներով, կոչերով, ապատեղեկատվություն տարածելով, հակազդու «լայվերով» եւ ճնշող մեկնաբանություններով:

Երեւանի փողոցներում ընդդիմությունը պահանջում է Փաշինյանի հրաժարականըՙ անվանելով վերջինիս «դավաճան»:Վարչապետը պարբերաբար ուղիղ հեռարձակումներով հակադարձում էՙ դավաճանի պիտակ կպցնելով իրեն դավաճան կոչող քաղաքական ուժերին եւ կոչ անումՙ «համախմբվելու ,չհանձնվելու եւ պայքարելու»:

Պատերազմից հետո կոտրվեցինք, մասնատվեցինք եւ մոռացանք այնՙ ինչը մեզ օգնում էր ապրել պատերազմի ժամանակՙ համախմբվածությունը ու «մեկ ազգ եւ մեկ բանակ» կարգախոսը:

Մեր բանակը, մեր հերոս տղերքը հայոց պատմության էջերը հարստացրեցին սխրանքներով, եւ համաշխարհային պատմության ֆոնին թողեցին անհավատալի օրինակներ ու դեմքեր. 18 տարեկան հայ զինվոր, որը հաշված րոպեներում խոցել է 9 տանկ. զինվորՙ որը ձեռքի ավտոմատով խոցել է ԱԹՍ, զինվոր, որ հնարամիտ կերպով ներթափանցել է թշնամու թիկունք եւ ետ վերադարձել բանակին անհրաժեշտ տեղեկություններով… Այսպիսի գովելի արարքներն անհամար են հայոց բանակում:

Արցախի դեմ 44 օր տեւած պատերազմում հերոսական պայքար մղած զինվորները չեն պարտվել, նրանց ոգին այսօր էլ մարտական է:

Արցախի կռվում զինվոր ընկերոջը կորցրած աղջիկը,որը չցանկացավ հանրայնացնել իր անունը, ում եղբայրը պատերազմում սահմանին կանգնած է եղել եւ շարունակում է կանգուն մնալ նույնիսկ այս «պարտությունից» հետո, արցունքները զսպելով ասաց.

«Դուք տեսե՞լ եք շաբաթներով իր զինվոր որդուց լուր չունեցող մոր: Կարողացե՞լ եք հուսադրող բառեր գտնել: Դուք տեսե՞լ եք նրա ձեռքերի դողն ամեն անգամ հեռախոսի զանգին պատասխանելիս, լսե՞լ եք նրա լացը խեղդած ձայնը: Դուք տեսե՞լ եք որդու միակ զանգը ու «լավ եմ-ը» լսելու իրավունքը մորը զիջած զինվորի հոր, լսե՞լ եք նրա դողացող ձայնով «հը՞, ինչ ասեց տղաս, լա՞վ էր»,- հարցը:

Տեսե՞լ եք այդ հաղթանդամ տղամարդկանց, ովքեր կուչ են եկել ու մի բուռ դարձել: Նայե՞լ եք որդու մահվան լուրը լսած ծնողների աչքերին, նայե՞լ եք այն հոր աչքերին, որ պիտի գնա որդու մարմինը ճանաչելու: Տեսե՞լ եք փողոցում ընկերոջ անունը սեւ ժապավենի վրա ամրացնող տղաների աչքերում խեղդված վրեժը: Կարողացե՞լ եք լսել իր սիրած տղային կորցրած աղջկան, կարողացե՞լ եք սփոփանքի խոսքեր գտնել նրա փշրված երազանքներին ի պատասխան:

Ցուցակում անուն փնտրե՞լ եք, ու ամեն հաջորդ անգամը կարդալիս ավելի մեծ սարսափ սրտում պահել: Խոսե՞լ եք Արցախում տունը կորցրած, երեխաների հետ անծանոթ մարդկանց բարեհաճության հույսին մնացած կնոջ հետ: Կարողացե՞լ եք նրա հարցերին պատասխան գտնել:Դուք կարողանո՞ւմ եք ցավակցել զինվորի մորը, կարողանո՞ւմ եք հանգիստ ապրել այս օրերինՙ մեղավորներ փնտրելով:

Ես տեսել եմ, զգացել եմ, լսել եմ, մեղադրել եմ ու չեմ կարողացել բառեր գտնել, չեմ կարողացել զինվոր կորցրած մոր աչքերին նայել… ու վստահ եմՙ նաեւ ձեզանից շատերը: Եվ այսքանից հետո մենք դեռ արժեքների խնդիր ունենք, մենք դեռ էժան քայլերի ու խոսակցությունների ժամանակ ունենք, մենք դեռ իրար չսիրելու ու նեղացնելու համարձակություն ունենք:

Մեր զինվորները չեն պարտվել, պարտվողը դո՛ւք եք եղել, մեղադրողնե՛ր ու քննադատողնե՛ր, Հայաստանում շուրջ հարյուր հազար արցախցի տեղահանվածներ կան, որոնք ունեն բազմաթիվ խնդիրներՙ բնակարան, սնունդ, հագուստ. պատերազմի դաշտից կիսամարդՙ անդամալույծ հետ եկած տղերք կան, ու «հայրենիքը պահած», բայց մարտական ընկերներ կորցրած ծանր հոգեբանական վիճակում հետ եկող զինվոր տղերք կան. հիմա նրանց մասին մտածելու եւ օգնելու ժամանակն է: Հիմա լուծումների ժամանակն է…

Պատերազմի ժամանակ զգացմունքները սրվում են, դժվար է չտրվել էմոցիաներին: Արցախյան 2-րդ պատերազմը էմոցիաների խառնուրդ էրՙ վախ, հպարտություն, ցավ, զայրույթ, հույս, անկարողություն:

Ամեն ինչ մի տեղում, ամեն բացվող օր ուզում ես փախչել այն իրականությունից, որտեղ պատերազմ է: Սակայն այսօրՙ պատերազմից հետո, պետք է պայքարել ե՛ւ երկրի ներսում պատերազմ մղողների դեմ, ե՛ւ երկրից դուրսՙ թշնամիների դեմ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՆԻՐՎԱԾ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՐՑԵՐԻՆ

Հաջորդ գրառումը

ԱՐԱՐԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ԱՐԱՐԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական