Շաբաթ, Հոկտեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՈՒՇԱՑԱԾ 2-ՐԴ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ, ԱՅՍ ԱՆԳԱՄՙ ՖՐԱՆՍԻԱՅԻՑ

27/11/2020
- 27 Նոյեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անկախ այն հարցից, թե խորհրդարանը եւ նախագահ Էմանուել Մակրոնը կվավերացնե՞ն, թե՞ ոչ, Ֆրանսիայի Սենատի բացարձակ մեծամասնությամբ ընդունած օրինագիծը Արցախի անկախությունը ճանաչելու մասինՙ դույզն ինչ սփոփանք եղավ մեր սգավոր ժողովրդի ու երկրի համար: Իրավացի են այն մեկնաբանները, որոնք երեկ պնդում էին, որ ֆրանսիական այդ նախաձեռնությունը եթե գործի դրվեր մեկ ամիս առաջ, ապա հազիվ թե ունենայինք ռուսական նախաձեռնությամբ պարտադրված նոյեմբերի 9-ի ամոթալի փաստաթուղթը եւ, թերեւս, նվազ լինեին մեր մարդկային ու տարածքային կորուստները:

Սակայն, ավաղ, եթե-ներով չես կարող դեպքերի ընթացքը հետ շրջել: Եվ ունենք այն, ինչ ունենք. 5000 զոհ եւ անհետ կորած, 7000-ից ավել վիրավոր, տասնյակ հազարավոր տեղահանվածներ (որոնց մեր մամուլն ու պաշտոնյաները հիմարաբար կոչում են փախստականներ), 12000 քկ մեզնից խլված տարածք, մեջտեղից կիսված ԼՂԻՄ, ռուս զինվորին ու զենքին ապավինած երկիր, համավարակի ճիրաններում տվայտվող ժողովուրդ, անգործունակ կառավարությունՙ իր քաղաքական հաշմանդամ (ավելի հարմար պիտի լիներ օտարՙ ինվալիդ բառը) վարչապետով ու հաշմված տնտեսությամբ, հուսալքված ժողովուրդ:

Եվ ահա այս դժնի պայմաններում, թեեւ ուշացած, Փարիզից հնչում է սթափեցնողՙ միջազգային հանրույթի հավաքական պատասխանատվությունը հիշեցնող որոշումը, որը կարծեք անմիջական արձագանքն էր խորհրդարանի նախկին պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության խմբի պատվո նախագահ Ֆրանսուա Ռոշըբլոյնիՙ «France-Arme՛nie» շաբաթահանդեսի աշխատակից Տիգրան Եկավյանին տված հարցազրույցում հնչեցրած սրտառուչ կոչինՙ «Ֆրանսիա, մարդու իրավունքների հայրենի՛ք, արթնացի՛ր»: Ու բոլոր նրանք, ովքեր հնարավորություն ունեցան հետեւել Սենատի այդ նիստին, կարող են վկայել, որ ֆրանսիացի պատգամավորները Արցախյան հիմնահարցը շատ ավելի խորը, շատ ավելի համապարփակ, շատ ավելի այժմեական էին ներկայացնում, քան մնացած բոլորը, այդ թվումՙ հայերս: Հիմնական թիրախը նրանցՙ Էրդողանի Թուրքիան էր իր նվաճողական, ահաբեկչական, ցեղասպանական քաղաքականությամբ, տարածաշրջանային լայն ընդգրկումով: Ելույթների մեծ մասը Ադրբեջանին վերաբերվում էին որպես proxy, vassal, գերիշխանությունը Թուրքիային զիջած պետության, իսկ Հայաստանինՙ… խղճահարությամբ: (Արդարեւ, խղճահարության է արժանի այն իշխանությունը, որը առայսօր չի կարողանում, օրինակ, բերձորցիներին ասել, թե ինչ անեն. մնա՞ն, թե՞ լքեն իրենց դարավոր բնակավայրը):

Այս պահին դժվար է ասելՙ կվավերացվի՞ Սենատի որոշումը, որը պարտավորեցնող չէ (not binding): Դատելով պետքարտուղար Ժան Բատիստ Լորենի հայտարարությունից, թե Ճանաչումը գործնականում օգտակար չէ ո՛չ Արցախին, ո՛չ Երեւանին, ո՛չ էլ Ֆրանսիայինՙ հազիվ թե: Սակայն փորձենք առարկել. ճանաչումը օգտակար է ո՛չ միայն Արցախին, այլեւ Երեւանին եւ նույնինքն համանախագահող երկրներին, այդ թվումՙ Ֆրանսիային:

Արցախինՙ որի անկախության ճանաչումը միջազգային իրավական երաշխիք կդառնա այդ երկրամասի բնիկ ժողովրդի համար: Երեւանինՙ որը պաշտոնապես ճանաչված է որպես հակամարտության կողմ եւ Արցախի փոխարեն բանակցողՙ սեպտեմբերի 27-ին ինքն է ենթարկվել նախահարձակման, ագրեսիայի: Եվ այս հանգամանքը այսօր ու մանավանդ հետագայի համար խիստ կարեւոր է, երբ Բաքուն պատրաստվում է միջազգային դատարան դիմելՙ «փոխհատուցման» աստղաբաշխական պահանջներով եւ, ըստ իմ ունեցած տեղեկության, փնտրում է իրավաբանական-խորհրդատվական միջազգային ընկերություն, որը պիտի պաշտպանի… ագրեսորի «իրավունքները»:

Ինչ վերաբերում է երրորդՙ համանախագահող եռյակի օգուտին, հանձնարարում եմ ուշադիր կարդալ ներկա համարի 4-րդ էջում Երվանդ Ազատյանի անգլերեն հոդվածի թարգմանությունը, որն ամենայն մանրամասնությամբ ներկայացնում է իրերի վիճակը Մինսկի խմբի համանախագահության ներքին փոխհարաբերություններում: Միայն պետք է առանձնացնել այստեղ ԱՄՆ պետքարտուղարիՙ Մայք Պոմպեոյի հիշեցումը. Մինսկի խմբին արցախյան հարցում լիազորել է ՄԱԿ-ը, նրա Անվտանգության խորհուրդը, հետեւաբար, հասկացնում է նա, այդ շրջանակից դուրս որեւէ կարգավորում չի կարող օրինական ու վերջնական լինել:

Ասենքՙ մեծ հաշվով եւ երկարաժամկետ հեռանկարում Մոսկվայի համար էլ նպաստավոր կարող է լինել Սենատի որոշումը: Դա, առաջին հերթին, Ռուսաստանին կազատի Էրդողանի կամակորություններն ու հավակնությունները հանդուրժելու, զիջումներ անելու պարտականությունից: Թուրքիան եռանախագահության ակումբի անդամ չէ, եւ վե՛րջ: Երկրորդՙ կարող է օրինականացնել նախագահ Պուտինի նախաձեռնությունը խաղաղարար ու խաղաղապահպան զորքեր տեղակայելու հակամարտության գոտումՙ որպես ռազմական գործողությունները դադարեցնելու «ստիպողական քայլ»: Երրորդՙ որպես Արցախի ինքնորոշման իրավունքի գործնականացման նախաքայլ, թեկուզ խորհրդանշականորեն, եռնախագահությանը հնարավորություն կտա ինչ-որ կերպ լուծելու Արցախի կարգավիճակի հարցը, որը 26 տարի անընդհատ հետաձգվում եւ մնում էր անորոշության մշուշում:

Ինչ վերաբերում է մեզ, դեռեւս առիթ չկա ոգեւորվելու: Դեռ երկար, աշխատատար ճանապարհ ունենք անցնելու, եւս մի քանի պետության համոզելու, որպեսզի հետեւեն Ֆրանսիայի օրինակին, սրբագրելու փաստաթղթի որոշ կետեր: Ի վիճակի՞ ենք դա անել, ներկա կառավարությա՞մբ եւ այս վարչապետո՞վ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՌԴ առողջապահության նախարարը համընդհանուր դիմակ կրելու ռեժիմն անիմաստ է համարում

Հաջորդ գրառումը

Ամեն ինչ տանում էր նրան, որ շնորհակալ եղեք, որ ձեր երեխաները ողջ են. ծնողները դուրս եկան վարչապետի հետ հանդիպումից

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

Ամեն ինչ տանում էր նրան, որ շնորհակալ եղեք, որ ձեր երեխաները ողջ են. ծնողները դուրս եկան վարչապետի հետ հանդիպումից

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հրանտ Մարգարյանի որդուն հրազենային վիրավորումով տեղափոխել են հիվանդանոց. վիճակը ծայրահեղ ծանր է

25/10/2025

Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Հրանտ Մարգարյանի որդին՝ Մխիթար Մարգարյանը: Դեպքը տեղի է ունեցել Արաբկիրում՝ Երիցյանների սուպերմարկետի հետնամասում: Նա ինքնասպանության...

ԿարդալDetails

Տեր Սարգիսը պետք է կիրակի օրը Հովհաննավանքում պատարագ մատուցեր, բայց նույն ժամին նրան կանչել են հարցաքննության

25/10/2025

Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մեջ կա քաղաքական մոտիվացիա. դա ակնհայտ է. Դանիել Իոաննիսյան

24/10/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 24.10.2025

24/10/2025

Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից Եկեղեցին պառակտելու հերթական փորձ է` հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով. հայտարարություն

24/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական