Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞ՆՉ ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐԵԼ, ԵԹԵ ՉՈՒՆԵՍ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

20/11/2020
- 20 Նոյեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Աշխատանք փնտրելը եւ ձեռք բերելը Հայաստանում շարունակում է մնալ ամենաբարդ հարցերից մեկը: Աշխատանքի անցնելը լրջագույն խնդիր է մասնավորապես երիտասրդների համար, հիմնականում նրանցՙ ովքեր չունեն որեւէ մասնագիտություն: Չնայած արդարության համար հարկ է նշել, որ այս խնդրին բախվում են նաեւ մասնագիտություն ունեցող երիտասարդները, որոնց դեպքում չաշխատելու պատճառը աշխատանքային փորձի բացակայությունն է:

Մենեջեր, առաքիչ, վաճառող, հեռախոսավար, գանձապահ, պահեստի աշխատակից եւ այլն, ահա՛ թե որոնք են այն հիմնական հաստիքները, որոնցով աշխատանքի են անցնում մասնագիտություն չունեցող երիտասարդները:

20-ամյա Ստեփան Բաբուջյանը, որը երկար տարիներ զբաղվել է սպորտով եւ չունի որեւէ մասնագիտացում, բանակում երկու տարվա ծառայությունից հետո, վերադառնալով քաղաքացիական կյանքի, շուրջ մի քանի ամիս որոնել է աշխատանք, որից հետո տեղավորվել է տեղական գարեջրերից մեկի գործարանում, որպես առաքիչի օգնական. «Ծառայությունից վերադառնալուց հետո, առաջին բանը, որը արել եմ` աշխատանք որոնելն է եղել: Մի քանի ամիս շարունակ եղել եմ փնտրտուքների մեջ, դիմել եմ աշխատանքի տեղավորման գործակալությունների, աշխատանք եմ որոնել համացանցի եւ տարբեր կայքերի միջոցով, սակայն ապարդյուն: Այնուհետեւ աշխատանքի եմ անցել ծանոթի միջնորդությամբ, գարեջրի գործարանում, որպես առաքիչի օգնական: Սակայն պետք է նշեմ, որ սա Հայասատանում չի կարելի համարել մշտական աշխատանք: Պարզապես այն ներկայումս լավագույն տարբերակն էր ինձ համար, քանզի չունեի որեւէ մասնագիտացում: Իմ շրջապատում շատ են երիտասարդները , որոնք նույնպես չունեն մասնագիտություն: Ոմանք աշխատում են որպես առաքիչ, ոմանք որպես վաճառող, որոշներն էլ` մենեջեր կամ պահեստի աշխատակից: Կարելի է ասել, որ սրանք են այն հիմնական աշխատանքները, որոնց կարող ես անցնել, եթե չունես որեւէ մասնագիտություն կամ չես տիրապետում որեւիցե արհեստի»:

Երեւանում շատ են աշխատանքի տեղավորման գործակալությունները, որոնք որոշակի վճարումներից հետո փորձում են աշխատանք առաջարկել դիմորդներին: Սակայն դրանցից մի քանիսին դիմած քաղաքացիներից ոմանք պնդում են, որ նման կազմակերպությունները ինչպես հարկն է շահագրգռված չեն լինում իրենց ծառայություններից օգտվողներին ապահովել աշխատանքով, հետեւաբար մեծ մասամբ այդ գործընթացները ապարդյուն են լինում, իսկ կատարված վճարումը ջուրն է ընկնում: Այս մասով կարելի է ասել, որ Հայաստանում աշխատանքի տեղավորման գործակալությունները դեռեւս այն մակարդակին չեն, որով կարող են օգնել իրենց ծառայություններին դիմած երիտասարդների մեծամասնությանը:

22-ամյա Սոֆիան, որը երեւանյան մոլերից մեկում աշխատում է վաճառողուհի, նշեց, որ մի քանի անգամ դիմել է աշխատանքի տեղավորման գործակալություների, սակայն ցանկալի արդյունքի չի հասել.

«Աշխատանքի տեղավորման գործակալությունների ծառայություններին ապարդյուն դիմելուց հետո` փորձեցի սեփական ուժերով հասնել նպատակիս: Չունենալով մասնագիտությունՙ լավ հասկանում էի, որ իմ հիմնական թիրախը լինելու է մասնավոր հաստատություններում աշխատելը: Վերջապես աշխատանք գտա Երեւանի մոլերից մեկում որպես խորհրդատու-վաճառողուհի: Պետք է ասեմ, որ ֆինանսական կարիքներս հոգալու համար աշխատանքս դեռեւս բավարարում է, սակայն այն անհեռանկարային է, ասել է թե առաջխաղացման տեղ չկա: Սակայն աշխատանքային փորձ ձեռք բերելու եւ ուսման հետ համատեղելու համար հարմար է», – նշեց Սոֆիան եւ հավելեց, որ Հայաստանում աշխատանք որոնելու հարցում ծանոթ կամ բարեկամ չունենալու դեպքում հույսդ պետք է դնես միմիայն բախտի վրա:

Բացի աշխատանքի տեղավորման գործակալություններից, Հայաստանում կան նաեւ զբաղվածության կենտրոններ, որոնց մասին քաղաքացիներից շատերը նույնիսկ տեղյակ էլ չեն: Սա խոսում է այն մասին, որ այդ պետական կառույցների գործունեությունը պետք է վերահսկվի եւ համակարգվի, որպեսզի ինչպես հարկն է կարողանան ծառայել իրենց դիմած քաղաքացիներին եւ ապահովել աշխատատեղերով:

Աշխատանքի տեղավորման խնդիրը եղել է կա ու դեռ երկար ժամանակ կշարունակի մնալ մեր հասարակության առջեւ ծառացած բարդագույն խնդիրներից մեկը: Սա կտեւի այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունները հասարակության կյանքը բարդացնող օրինագծեր առաջ քաշելու , խոշոր չափերի պարգեւավճարներ բաժանելու , երկրի ներսում տիրող քաոսային ու «ասֆալտին» փռող մթնոլորտով ներդրողներին վախեցնելու, ընդդիմադիր ուժերի հետ պատերազմելու եւ հաշվի չնստելու փոխարեն , վերջապես կսկսեն զարգացնել երկրի ողնաշարը` տնտեսությունը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՄԵՐ ԱՊԱԳԱՆ ՂԱՐԱԲԱՂՈ՛ՒՄ ՊԵՏՔ Է ՍՏԵՂԾԵՆՔ»

Հաջորդ գրառումը

ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ ՀԱՅՐԵՆԻՔ ՉԻ ՏՎԵԼ ԹՇՆԱՄՈՒՆ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ ՀԱՅՐԵՆԻՔ ՉԻ ՏՎԵԼ ԹՇՆԱՄՈՒՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական