Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԱԽԱՎԵՐՋԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ

13/11/2020
- 13 Նոյեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Առաջին պատերազմի ժամանակ ես դպրոց էի գնում: Հիմա դպրոց է գնում իմ աղջիկը: Սա նրանց համար, ովքեր պնդում էին, թե սա մեր վերջին պատերազմն է եւ հիմա վստահ են, որ այն ավարտվեց:

Առաջին պատերազմի (որը մենք հաղթեցինք) տարիները մենք անվանում ենք ցրտի ու մթի տարիներ, ոչ թե հաղթանակի, այլ ցրտի ու մթի: Հիմաՙ այս պատերազմի (որը մենք պարտվեցինք) տարիներին ոչ մրսում ենք մեր երեւանյան տներում, ոչ էլ անլույս նստած ենք: Սա նրանց համար, ովքեր պնդում են, թե մենք այսօր ռեսուրսներ չունեինքՙ թուրք-ադրբեջանցի-ահաբեկիչ եռյակ միության դեմ, այդ թվումՙ թիկունքային ռեսուրս:

Առաջին պատերազմի ժամանակ տղամարդիկ կամավոր կամ ստիպողաբար գնում էին պատերազմ: Նրանք, ովքեր մնացել էին Հայաստանում, նրանք, ովքեր չէին թաքնվում (պատերազմից թաքնվող տղամարդիկ միշտ եւ ամենուր կան): Գնում էին կամ տանում էին, քանի որ Սովետից ու երկրաշարժից հետո մենք երկիր ու բանակ չունեինք: Գնացին կամ տարան ու հանկարծ հենց պատերազմի օրերին, դրան զուգընթաց մենք ունեցանք երկիր եւ ստեղծեցինք բանակ: Հիմա մենք երկիր էլ ունենք, բանակ էլ: Բայց, ինչպես հասկանում եմ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների ղեկավարներիՙ աստիճանաբար ջղաձիգ դարձող ուղիղ եթերներից (որոնք, իմիջիայլոց, առաջինՙ հաղթանակած պատերազմում չկային), մենք պարտվեցինք, քանի որ կամավորները չգնացին Շուշի, փախան Հադրութից, անպաշտպան թողեցին Ստեփանակերտը,…:

Նախ, եթե նույնիսկ այդպես է, բայց կամավորները հո պահե՞լ են Մռավը, Քարվաճառը, Մարտունին, Մարտակերտը, Աղդամը, Բերձորը… այսինքն եղել են պահող ու փախչող կամավորնե՞ր, այսինքն հիմա մենք այլ հարց չունենք քննարկելու, բացի այն, որ պատերազմի դաշտում եղել են լավ ու վատ կռվողնե՞ր, այսինքն մենք հիմա ստեղծում ենք նախադրյալներ, որ Երեւանի կենտրոնում դեմ դիմաց հանդիպեն կռված տղերքն ու նայելով իրար աչքերի մեջՙ ասեն, որ ես լավ եմ կռվել, դուՙ վա՞տ: Եւ այսինքն մենք չենք հասկանո՞ւմ սրա վտանգը:

Ու մի բան էլ: Դուք գիտե՞ք ինչ է նշանակում կամավոր բառը: Կոնկրետ պատերազմում սա նշանակում է մարդ, որն ի՛ր կամքով, ի՛ր որոշմամբ ոտքի է կանգնել ու կռիվ գնացել: Այսինքն նա կարող էր ոտքի չկանգնել ու կռիվ չգնար, կամ կարող էր ոտքի կանգնել, բայց կռիվ չգնար, որովհետեւ նա կամավոր է: Ազատ մարդ, իր որոշման բացառիկ տերը: Առաջին պատերազմում, երբ մենք բանակ չունեինք, փառք Աստծո կամավորներ ունեցանք, որոնցից էլ հենց բանակ ունեցանք: Հիմա, երբ բանակ ունենք, ի՞նչ կամավոր: Չէ՞, նրանք պետք է լինեն ու եղել ենՙ Շուշիի մատույցներում էլ, Մռավի լանջերին էլ, Աղդամի դաշտերում էլ, Բերձորիՙ ռազմավարական, նույնիսկ ազգային նշանակության ճանապարհին էլ: Բայց, եթե մենք երկիր ու բանակ ունենք, իսկ մենք երկիր ու բանակ ունե՛նք, կամավորը չէ պատերազմում հաղթողը ու նրան չէ, որ պետք է մեղադրել պարտվելու համար: Ինքը կարող է լինել, կարող է չլինել, այ երկիրն ու բանակը կարող են միայն լինել: Ու հենց երկիրն ու բանակն են հաղթում կամ պարտվում:

Եւ գուցե առաջին պատերազմում, որտեղ էլի Ադրբեջանը մեզնից զենքով ուժեղ էր, հաղթեցինք նաեւ այս պատճառով, որովհետեւ կամավորից բանակ դարձանք: Ու հնարավոր է հիմա պարտվեցինք, քանի որ բանակը դարձրեցինք կամավոր…

Չգիտեմ, գիտեմ, որ առաջին պատերազմում մենք հաղթել ենք, հիմա պարտվեցինք: Ինչո՞ւ…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԱՐՑԱԽԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԻՆՁ ԿՆՔԵՑՙ ՀԱՅ ԼԻՆԵ՛Լ…»

Հաջորդ գրառումը

ԽԱԹԱՐՎԱԾ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՉՔԵՐԻ ԼՈՒՅՍԸ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ԽԱԹԱՐՎԱԾ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՉՔԵՐԻ ԼՈՒՅՍԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական