Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԱՄԱԿ ՍԵՐԲԻԱՅԻՑ

13/11/2020
- 13 Նոյեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

9 նոյեմբերի, 2020 թ., Բելգրադ

Ալեքսանդր Ստոյկովիչ. «Անափ ցավ եմ ապրում…

Նամակ հայ բարեկամիս»

Հարգելի պարոն Բաբկեն Սիմոնյան,

Տխուր եւ մտահոգ եմ Արցախում տեղի ունեցող իրադարձությունների առիթով: Հույս ունեմ, սակայն, եւ հավատում եմ, որ Բարձրյալը կփրկի մեր եղբայրական ժողովրդին իսլամական հորդաներից, ովքեր սպանում են բոլոր նրանց, ովքեր չեն կարողանում ընդդիմանալ բարբարոսությանը: Ադրբեջանական ռումբերն ու զինատեսակները ընդհատում են անմեղ երեխաների, կանանց եւ ծերերի կյանքը: Քրիստոնյաների արյան ծարավ իսլամական ահաբեկիչները կրկին «սրբազան պատերազմ» են հայտարարելՙ իրականացնելով տարբեր ոճրագործություններ, ահ ու սարսափ տարածելով ամենուր:

Զայրացած եւ հիասթափված եմ ամբողջ աշխարհից, որը լռում էՙ չցանկանալով նկատել եղբայրական ժողովրդի հանդեպ իրականացվող ցեղասպանությունը: Հայերը, ինչպես սերբ ժողովուրդը, շատ լավ գիտեն, թե ինչ տառապանքներ են տեսել իրենց նախնիներըՙ ազատ, անկախ եւ ինքնիշխան պետություն կերտելու համար: Հավատում եմ, որ ձեր փառահեղ նախնիների ոգին ուժ ու հավատ կտա մեր եղբայրական պետության այսօրվա հերոսներին, ովքեր ամենադժվար պահերին առաջնագծում պատմության հերոսական նոր էջեր են գրում: Չեմ կասկածում, որ ապագա սերունդները կհպարտանան բոլոր զոհված հերոսներով, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հայրենիքի պաշտպանության համարՙ քաջ գիտակցելով, որ զոհողությամբ ապահովելու են գալիք սերունդների ազատ ապրելու իրավունքը:

Չնայած մեզ հազարավոր կիլոմետրեր են զատում, իմ աղոթքներն ու մտքերը, սակայն, ձեզ հետ են: Խնդրում եմ հաղորդեք Ձեր մտերիմներին, որ սերբ ժողովուրդը աղոթում է հայ ժողովրդի գոյատեւման եւ փրկության համար:

Դուք, իրոք, հերոսներ եք, ամուր կանգուն մնացեք եւ մի զիջեք թշնամուն հայոց արյունով թաթախված սուրբ հողը:

Կգա ժամանակը եւ մեր քրիստոնյա ժողովուրդները ականատես կլինեն հանցավոր Թուրքիայի, Ալբանիայի, Ադրբեջանի դեմ ուղղված Աստծո ահեղ դատաստանին: Նաեւ բոլոր նրանց, ովքեր մեզ ճնշել են ու ցավ են պատճառել: Մենք չենք ներելու նրանց գործած ոճիրները: Ոչ մի երեխայի արցունքը եւ սեւազգեստ ու որդեկորույս մայրերի ցավը մոռանալ չի լինի: Մեր պատասխանը դաժան է լինելու:

Սրով ու կրակով կխոցվեն ու կդատվեն նրանք, ովքեր ավերել են մեր տներն ու օջախները, ովքեր պղծել են մեր սրբալույս գերեզմաններն ու եկեղեցիները, ովքեր, չխնայելով ոչինչ, այսօր էլ հայերի ու սերբերի արյան ծարավ են:

Վստահ եղեք, հարգելի պարոն Սիմոնյան:

Թող Ամենազոր Տերը պահպանի Հայոց երկիրը եւ օրհնի ազատատենչության ձեր վեհ ճանապարհը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեղայականով զանգել է՝ խնդրելով փրկել՝ դրա դիմաց առաջարկելով … Հայաստանում շատացնել ռուսական դպրոցները

Հաջորդ գրառումը

ՄԵԾ ԹՈՒՐԱՆԻ ՌԱԶՄԵՐԹԸ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՄԵԾ ԹՈՒՐԱՆԻ ՌԱԶՄԵՐԹԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական