Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿՅԱՆՔՙ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՐԱՆՔՈՒՄ

06/11/2020
- 06 Նոյեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թիկունքում նոր կյանք եկածներով են պատասխանում թշնամուն: Արցախցի նորածինները մեր խաղաղ ապագայի հույսն են:Հոկտեմբերի 23-29 ընկած ժամանակահատվածում Երեւանում ծնվել է 480 տղա, 239 աղջիկ:

– Ուզում ես խտտե՞լ,- հարցնում է Թամարան ու փոքրիկ Անիին զգուշությամբ տալիս եղբորը, որ գրկի:

Մի քանի օրական աղջիկը ցրում է տան անհանգիստ ու սպասողական մթնոլորտը: Անին ծնվել է հոկտեմբերի 27-ինՙ պատերազմի 31-րդ օրը: Թամարան ասում է, որ ինքը երրորդ պատերազմի միջով է անցնում, բայց համոզված է, որ սա վերջինն է լինելու: Առաջին պատերազմից ձեռքին սպիեր են մնացել. արկի պայթյունից վիրավորվել էին ինքը, քույրը, մայրը:

Թամարան հուզված ու ոգեւորված է. այստեղից ինչքան մարդ է մեկնում Արցախ, ինչքան ջերմ ու հարազատաբար են ընդունում արցախցիներին Հայաստանում:

«Հիմա ասում ենՙ բա էրեխու համար կալյասկա կա՞: Ասում եմՙ այ մարդ, 1992-ին պադվալներում են էրեխա ունեցել, լույս, գազ, ջեռուցում, սնունդ, ոչինչ չկար: Եղբորս էրեխին էդպես ենք պահելՙ կովի կաթով, կարտոֆիլը եփում էինք, աղ անում, տալիս: Հիմա ի՞նչ ա եղել որ, լվացքի մեքենա, սնունդ, ամեն ինչ կա, էլ չասածՙ մարդկանց ոգորեւությունը»:

Արցախցի նորածնինՙ Արարատին ու նրա մայրիկին բազմաթիվ դիմավորողների շարքում հայրը չկար: 3400 գրամ եւ 50 սմ հասակով ծնված ապագա զինվորի հայրն առաջնագծում է: Արդեն իմացել է, որ որդի է ունեցել եւ հուզմունքը չզսպելով անջատել է հեռախոսն ու շարունակել կիսատ թողած կռիվըՙ հանուն խաղաղության: Նոր ծնված տղայի շորը զինվորական է, գլխարկինՙ այս օրերին ֆեյսբուքում ամենատարածված հեշթեգըՙ #Հաղթելուենք: Արարատի մայրը ասում է. «Իրենք թող ռմբակոծեն մեր ծննդատները, եկեղեցիներն ու տները, իսկ մենք իրենց կպատասխանենք նոր կյանքով»:

Մինչ մեր մարտիկները պայքարում են վաղվա ազատ հայրենիքի համար, գալիս են հայրենիքի նոր պաշտպանները…

Երկու օրական Արտյոմի լուսանկարը Մատաղիսի դիրքեր` հայրիկին դեռ չի հասել, բայց մայրըՙ Նարինեն, ասում էՙ կարճ հեռախոսազրույցով հասցրել է հայրիկի մտահոգությունը փարատել. «Հղիության ժամանակ երբ միշտ գնում էինք ստուգման, երեխայի քիթն էնքան մեծ էր երեւում, առաջինն էդ էր հարցնում` քիթը մեծ ա՞, ասում եմ` չէ, շատ սիրուն երեխա է»:

Հրետակոծվող ու հրթիռակոծվող Արցախից Հայաստան տեղափոխված մայրիկները նեղսրտում են, բայց եւ հավատում, որ հաղթանակը մոտ է, ամեն բան լավ է լինելու:

«Ամեն օր խոսում ենք, իրենք են զանգում, մենք ենք զանգում, հարցնում ենք` դրությունը ո՞նց ա, իրենք ասում են` դուք էտտեղ լավ կացեք, մեր տեղը շատ լավ ա»,-պատմում է երկու օրական Մոնթեի մայրըՙավելացնելով«Թող մեր նորածինը իր ծնունդով խաղաղություն բերի մեր երկրին»:

Թշնամու կրակոցի ձայներին ի պատասխան նորածինների ճիչն է:Այս փոքրիկներն իրենց ծնունդով եկել են ապրելու եւ արարելու, հույս դառնալու, խաղաղության կոչ ու հրաման լինելու:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԵՐՕՐՅԱ ՀԵՐՈՍՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆ ԱԲՍՈՒՐԴՆ Է

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Անվերջությանը՝ Գեւորգ Արշակյանին

07/11/2025
Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆ ԱԲՍՈՒՐԴՆ Է

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական