Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄԵՆԱՍԻՐՈՒՆ ԳԻՇԵՐԸ

06/11/2020
- 06 Նոյեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ
Ամենասիրունն այն գիշերներն են, երբ մենք չենք քնում: Ամենասիրունը, ամենաաստղալին, ամենամռայլը, ամենալուսնայինը, ամենաթացը,…Ածականը կարեւոր չէ. կարեւորը ամենա-ն է:Պատերազմի գիշերներն ամենասիրունն են. կապ չունի համազգեստդ է արյունից ու անձրեւից թաց, թե պատուհանդ, որից ռազմաճակատը չի երեւում, բայց դու ռազմաճակատին ես նայում: Ու գուցե մտածում. տեսնես ինչո՞ւ մարդիկ չեն քնում, միայն այն ժամանակ, երբ ամբողջ գիշեր սիրում են, կամ եթե ամբողջ գիշեր կռվում են:Որոշում ես, որ փոխելու ես կյանքդ, ապրելուդ ձեւը, հագածդ շորը, դեմքիդ ժպիտը, բարեւիդ արժանացողներին: Արտահայտածդ սիրո չափի ու տածածդ զզվանքի հարցում անկեղծ ես լինելուՙ պատերազմից հետո, ինչը չի ավարտվում, որովհետեւ ժամանակներ են պետք, երբ մարդիկ չպետք է քնեն, իսկ մարդիկ շատ քիչ են իրար սիրում, նույնիսկ քաղաքի կեղտոտ մոթելների մաքուր անկողինների մեջ: Մարմինները սիրում են, իսկ հոգիներըՙ ոչ, ինչպես պատերազմումՙ մարմինները մեռնում են, իսկ հոգիներըՙ ոչ:Տեսնես քանի՞ հոգի է հիմա սավառնումՙ անմարմին, թեթեւ, հաղթած…Տեսնում ես, որ դիմացի շենքերում էլ մարդիկ չեն քնած ու զայրանում ես, որովհետեւ չես ուզում գիշերդ կիսել որեւէ մեկի հետ, իսկ իրականում տառապող տեսնել չես ուզում: Զգում ես, որ ամբողջ աշխարհն այնքան է փոքրացել, որ երեւում է պատուհանիցդ: Բոլորի պատուհաններն ամուր փակ են, վարագույրները ծածկած. անձրեւ է: Երանի պատերազմն անձրեւի պես լիներ. փակեիր պատուհանդ ու տունդ չլցվեր: Միայն դու չէ, բոլորը: Ու հենց այդտեղ հասկանում ես, որ պատերազմն իրականում դրսի հետ կապ չունի, առավելեւսՙ երկնքի: Ինքը ներսումդ է, դրա համար էլ վերջին պատերազմ չի լինում, դրա համար էլ պատերազմ միշտ է լինում: Դրա համար էլ տղամարդիկ հանկարծ կանգնում են նստած տեղից ու կանանց ոչինչ չասելով, միայն նայելով, գնում են, դրա համար էլ կանայք չեն հարցնումՙ ո՞ւր ես գնում:Ամաչում ես պառկել փափուկ մահճակալիդ, որովհետեւ օրերն այնպիսին են, երբ մահճակալը հողն է: Հայրենի: Ցեխոտ: Որովհետեւ շատ տղերք էլ չեն սիրահարվելու ու շատ աղջիկներ էլ չեն հավատալու սիրուն:Ու չես քնում: Ամենասիրունն այն գիշերներն են, երբ մենք չենք քնում:
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍԵՎԻՆ ՍԱՊՈՆՆ Ի՞ՆՉ ԱՆԻ, ԽԵՎԻՆ ԽՐԱՏՆ Ի՞ՆՉ ԱՆԻ

Հաջորդ գրառումը

ՀՐԱԴԱԴԱՐ, ԹԵ՞ ԱՆԴԱԴԱՐ ԿՐԱԿ (CEASEFIRE OR MISFIRE?)

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ՀՐԱԴԱԴԱՐ, ԹԵ՞ ԱՆԴԱԴԱՐ ԿՐԱԿ (CEASEFIRE OR MISFIRE?)

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական