Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՊԱՐԱՆԻՑ ՎԱՀԵՆ ԵՎՍ ԲԱՐՁՐԱՑԱՎ ԵՐԿԻՆՔ…

30/10/2020
- 30 Հոկտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳՈՀԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՀՊՄՀ Լրագրության բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի

Օրհասական այս օրերին յուրաքանչյուր զինվորի կորուստ անասելի ցավ է: Այսօր էլ անպարտների անմահ երամին միացավ Վահե Աղաբաբյանը : Ծնունդով Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղից, լեռնական պարզությամբ մի երիտասարդ, որի համար հող հայրենին թանկ էր սեփական կյանքից, պայծառ ապագայի երազանքներից եւ առհասարակ այս աշխարհի ամեն նյութական բարիքից: Նա երեկ կդառնար 19 տարեկան:

Դպրոցում սիրված աշակերտ էր.սովորում էր այն, ինչը իրեն հանձնարարվում էր: Ընկերների խոսքով չափից շատ անկեղծ, մաքուրսիրտ, խելոք եւ անշառ տղա էր, որն էլ երբեմն մարդիկ շփոթում էին միամտության եւ խեղճության հետ:

Վահեն ուներ բազում երազանքներ. ցանկանում էր ծրագրավորող դառնալ. մինչեւ բանակ մեկնելը Պոլիտեխնիկական համալսարանում քննություն էր հանձնել եւ ընդունվել:

Ընկերները ասում են, որ Վահեն փոքրուց շատ է սիրել մուլտֆիլմեր նայել, նմանակել հերոսներին եւ վերջերս էլ, արդեն չափահաս, ազատ ժամանակ մուլտֆիլմեր էր դիտում:

Բանակում օրինակելի եւ կարգապահ զինվոր էր մեր հերոսը: Մեկ տարի էլ դեռ չկար, որ զորակոչվել էր եւ նահատակվեց հանուն ազատ հայրենիքի` կորստի ցավի հետ մեզ թողնելով նաեւ հպարտության զգացում:

Վահեն վիրավորվել էր մարտադաշտում. նա կորցրել էր ոտքը եւ ձեռքը: Մարտական ընկերներն ասում են, որ այդ վիճակում էլ չի հանձնվել եւ տղաներին էլ քաջալերել է չհանձնվել: Տեղափոխվելով հիվանդանոցՙ մի քանի օր մնացել է կոմայում եւ գիտակցության չգալով մահացել:

Հայրենասիրությունը Վահեի մեջ գեներով էր գալիս: Հայրը` Ներսես Աղաբաբյանը, Արցախյան առաջին պատերազմի մասնակից էր, հայտնիՙ «Ռեմբո» մարտական անունով:

Անմնացորդ նվիրվել էր հայրենիքին եւ, ինչպես վայել է իսկական եւ խոնարհ հայ ազատամարտիկին, պատերազմից վերադարձել էր առանց մեդալների, առանց կոչումների ու դափնիների: Ազատ հայրենիքն էր իր համար գլխավոր դափնին: Խոնարհ հերոս հոր կողքին մեծանալով` Վահեն չէր կարող իր ավանդը չներդնել հայրենի սահմանների պաշտպանության գործում:

Այս պատերազմին եւս հայրը մեկնել է ռազմաճակատ, սակայն 28 օր է ինչ ընտանիքը նրանից ոչ մի տեղեկություն չունի: Վահեի հուղարկավորությունը տեղի ունեցավ առանց հոր ներկայության:

Վահեն, բարի ու անմեղ Վահեն, երկինք բարձրացավ ՀԵՐՈՍԻ պես. ընկավ հանուն մեզ,հանուն մեր հողի, հանուն իր ընտանիքի:

Մենք խոնարհվում ենք քո առաջ, հպարտանում ենք քեզանով, բայց էլի մեր արցունքներն ու կորստի ցավը չենք կարող խեղդել կոկորդներումսՙ համոզելով մեզ, թե անմահացար… քեզ կորցնելու ցավը չի թողնի մեզ, որ ի սրտե հպարտանանք քո անձնվեր քայլով:

Թող հոգիդ լույսերի մեջ լինի, հերո՛ս:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանի խոսնակին

Հաջորդ գրառումը

ԹԻԿՈՒՆՔԻՑՙ ՃԱԿԱՏ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Անվերջությանը՝ Գեւորգ Արշակյանին

07/11/2025
Հաջորդ գրառումը

ԹԻԿՈՒՆՔԻՑՙ ՃԱԿԱՏ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական