Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆԻՑՙ ՀԵՐՈՍԱՑՈՒՄ

30/10/2020
- 30 Հոկտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԷԼԱԴԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՀՊՄՀ լրագրության 3-րդ կուրս

Հոկտեմբերի 9-ինՙ Արցախում համառ մարտերի ժամանակ հերոսաբար ընկավ Կոտայքի մարզի Արզական գյուղի զավակ Նարեկ Մելքոնյանը :

Նարեկը Մելքոնյանների ընտանիքի երրորդ որդին էր, դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի Բժշկական ֆակուլտետի ստոմատոլոգիայի բաժին: Մեկ կիսամյակ սովորելուց հետո, անդամագրվել էր «Ես եմ» ծրագրին եւ զորակոչվել բանակ:

Նարեկի մայրը հիշում է, որ ծրագրին անդամագրվել էր մեծ ցանկությամբ, ոգեւորությամբ եւ իհարկեՙ նպատակային, քանի որ ծառայությունն ավարտելուց հետո ցանկանում էր իր սեփական բիզնեսն սկսել:

Մայրը պատմում է, որ սկզբից չեն ցանկացել, քանի որ թե՛ վտանգավոր էր, եւ թե՛ երեք տարին երկար էր, բայց Նարեկը բացատրել էր, որ արձակուրդներով եթե հաշվենՙ երկար չի թվում:

Իսկ արդեն ծառայության անցնելուց հետո, հիշում է մայրը, դեռ չհասցրած կարոտելՙ մեկ շաբաթով արձակուրդ էր գալիս եւ իր հետ պարտադիր ծաղիկներ էր բերում, հպարտ կեցվածքով խոսում էր, ամեն բան այնքան լավ էր ներկայացնում, ասես հանգստյան տնից գար: Բայց դե բանակային կյանքը դժվար է, շատ բաներ չէր ասում, չէր պատմում: «Վերջերս էլ, երբ հեռախոսով խոսեցի հետը, լաց եղա, ասացՙ ինչի՞ ես լացում, մամ, եթե լացելու ես, էլ չեմ զանգի, չլացես, որ գամ…»,- թախիծով նշում է Նարեկի մայրը:

Սեպտեմբերի 25-ին Նարեկը սովորականի նման բարձրացել է դիրքեր, հոկտեմբերի 9-ին պետք է իջներ, բայց… ցավոք, կատաղի մարտերի ժամանակ ընկավ:

Մայրն իր հերոսացած որդու մասին պատմում էՙ տան փոքր տղան է եղել, չարաճճի, որ ասում էիՙ փոքր տղաս, վատ էր զգում, ասում էրՙ ես արդեն մեծ եմ, մա՛մ: Ասում էիՙ դու ինչքան մեծանասՙ մեկ է, փոքր տղաս կմնաս :

Երբ Նարեկը բանակից զանգահարում էր տուն, չէինք զգում իր կողմից վախ կամ լարվածություն, միշտ ասում էրՙ ամեն ինչ լավ ա, մեր մոտ թեթեւ ա: Մի քանի շուն ուներ, շներ էր պահում նաեւ դիրքերում, հաճախ ասում էրՙ եթե կյանքում ինչ-որ մի բան ես անում, մինչեւ վերջ արա, կեսից չպետք է հիասթափվես:

Նարեկի հորաքուրը նշում է, որ տան փոքրն էր, բայց մտածում էր, որ ինքը պետք է օգնի բոլորին:

Շատ ճարպիկ էր եւ անմիջական. երբ արձակուրդ էր գալիս, պարտադիր բոլոր հարազատներին, ընկերներին պիտի տեսներ, զրուցեր, սակայն շատ քիչ էր բարձրաձայն արտահայտվում:

Նարեկի դասղեկըՙ Շողիկ Մնացականյանն արցունքներն աչքերին ասում է. «Երբ լսեցի Նարեկի զոհվելու լուրը, մի պահ քարացա, կարծես կոկորդս խեղդում էր, չէի կարողանում խոսքեր գտնել, խոսելու ունակությունս կորցրել էի: Դասղեկական իմ դասարանի ուրախ, պայծառ, կյանքով լեցուն տղաներից մեկն էր… Ցավում եմ, որ նրա մասին խոսելիս արդեն անցյալով եմ խոսում: Նա միշտ մեզ հետ է լինելու, մեր մտքում, մեր առօրյայում: Միշտ ասում էր. ընկեր Մնացականյան, գլուխ չեմ գովում, բայց հետագայում, ա՛յ կտեսնեք, թե ես ինչպիսի մարդ կդառնամ…»:

Նարեկի դասընկերուհիներից Գայանեն ՙ մեծ ցավով ասում է.

– Ես դասընկեր եմ կորցրելՙ Նարեկն էր… Անունը սուրբ էր, հիմա էլ ինքը սրբացավ: Սկզբում թվում էրՙ երազ է, կարթնանանքՙ կանցնի: Իսկ հիմա ճիշտ հակառակն էՙ չենք ուզում արթնանալ, որ նրա պատկերը չանհետանա, որ չզգանք, չգիտակցենք, չապրենք այդ գիտակցմամբ… Մենք դասընկեր ենք կորցրել, բայց գտել ենք մեր հերոսին, մի նոր Նարեկ ենք գտել ՙ պայքարող, մարտնչող, ընկնողՙ հանուն հայրենիքի, ապրող, հավերժ ապրող Նարեկ, մենք գտել ենք մեր հաղթանակած Նարեկին:

Որպես նյութի հեղինակ եւ Նարեկի մոտիկ դասընկեր, իմ հերթին ցանկանում եմ ասել, որ դասարանական բոլոր չարաճճիություններն իրականանում էին իմ մտքով, եւ իրականանումՙ Նարեկի թեթեւ ձեռքով: Բայց դե ամենավերջում Նարեկն ամեն բան վերցնում էր իր վրա եւ միայնակ կրում պատիժըՙ զերծ պահելով բոլորին ավելորդ խոսակցություններից:

Իսկ այսօր նույն հաջողությամբ դու քո վրա վերցրեցիր կրակը, որպեսզի մենք շարունակենք ապրել: Նարե՛կ, բայց արի ու տես, որ մենք քեզ մի ամբողջ կյանք ենք պարտք…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿԻՆՈՅԻ ԵՎ ԹԱՏՐՈՆԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ. ՋԱՀԵԼ ՈՒ ԱՀԵԼ ՉԵՆ ԽՆԱՅՈՒՄ ՈՉԻՆՉ ՀԱՆՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ

Հաջորդ գրառումը

ՄԿՐՏԻՉ ԽՐԻՄՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 200-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՄԿՐՏԻՉ ԽՐԻՄՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 200-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական