Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՅԱԽՇԻ, ՅԱԽՇԻ, ՇԱՐՈՒՆԱԿԵՔ ԱՅԴՊԵՍ ՔԱՐՈԶԵԼ

23/10/2020
- 23 Հոկտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսօր համացանցում դիտեցի Ադրբեջանի պաշտոնական հեռուստաընկերության անգլերեն հաղորդումների լրատվական ծառայության ծրագիրը, որի ընթացքում բավական ներկայանալի մի աղջիկ, բավական վարժ անգլերենով իբր պատասխանում էր մի հաղորդավարիՙ իբր հարցերին, կանգնած մի քարտեզի դիմաց, որի վրա Արցախը լրիվ, գրեթե 98 տոկոսով գրավված էր ներկայացվում ադրբեջանական ուժերի կողմից։ Աղջիկը ընդամենը մի բացառություն էր ցույց տալիս, իր ասելովՙ Շուշան (Շուշին), որը, իր բացատրությամբ, հասկանո՞ւմ եք, շատ դժվար տեղանքում է գտնվումՙ բարձրադիր լեռների մեջ։ Ուզում էր ասել, որ այն գրավելը դժվար է։ Աղջիկը որպես հավաստիացման ամենահավաստի ապացույց շարունակ մեջբերում էր Իլհամի հավաստիացումներըՙ գրավել ենք, տիրապետում ենք, կատարյալ է մեր հաղթանակը։ Ծիծաղելին այն է, որ ինչպես նշվեց, հաղորդումը անգլերեն էր։ Սակայն կարծում եմ դա ուղղված չէր օտարերկրյա հեռուստադիտողներին, որոնց մեծ մասը, վստահ եմ, այդպիսի ինքնագովազդ չէր հանդուրժի։ Դա ավելի ուղղված էր սեփական ժողովրդին, որի տգետ միլիոնավոր բազմությունների համար հեռուստատեսությամբ անգլերեն հնչող խոսքը եւ նրան զուգընթաց քարտեզը միշտ էլ ավելի հավաստի է եւ ծանրակշիռ, քան սեփական լեզվով արտասանվածը…

Խոստովանենքՙ վատ չի մտածված, մանավանդ որ ցույց է տալիս ադրբեջանական իշխանությունների սեփական ժողովրդի անգրագիտության եւ բթության մակարդակի լավ իմացությունը…

Սակայն հաղորդավարն ու իր զրուցակից «մասնագիտուհին» բարձրաձայնեցին մի այնպիսի սուտ, որը կարող էր զարմացնել անգամ տգետ ազերիներին, առավել եւսՙ նախկինում Արցախում բնակված ադրբեջանցիներին։ Նա ասացՙ «հայերի կազմակերպած էթնիկական զտումների հետեւանքով Լեռնային Ղարաբաղից բռնագաղթի ենթարկվեց ավելի քան մեկ միլիոն ադրբեջանցի»… Տեսնես ադրբեջանցիներից որեւէ մեկը կլինի՞, որ հարցնիՙ «բայց, ներողություն, քանի՞ մարդ էր բնակվում Լեռնային Ղարաբաղում կռիվներից առաջ»։

Այնպես որ, կարելի է քաջալերել ազերիներին, այս անգամՙ ադրբեջաներեն. յախշի, յախշի։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՓԵՆՋԱԲՑԻ ՌԵՍՏՈՐԱՆԱՏԵՐԸ ԶՈՐԱԿՑՈՒՄ Է ՀԱՅԵՐԻՆ

Հաջորդ գրառումը

Ադրբեջանի արտգործնախարարը և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականը քննարկել են Ղարաբաղը

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Ադրբեջանի արտգործնախարարը և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականը քննարկել են Ղարաբաղը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Նոր վարչապետ չեմ նշանակի, բայց կլուծարեմ խորհրդարենը, եթե անվստահության քվե լինի. Մակրոն

14/10/2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ եթե Սեբաստիան Լեկորնյուի կառավարությանը անվստահություն հայտնեն, նա նոր վարչապետ չի կնշանակի, այլ կլուծարի...

ԿարդալDetails

Ահմեդ ալ-Շարաան հոկտեմբերի 15-ին կմեկնի Ռուսաստան

14/10/2025

Սպասում ենք «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնին

14/10/2025

ՀԱՄԱՍ-ը չի կարողանում Իսրայելին հանձնել բոլոր պատանդների մարմինները, քանի որ գերեզմանները կորել են

14/10/2025

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական