Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՀԻՆ ԳԱՅԼԵՐԸ» ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ ԵՆ. «ՌԵՄԲՈՆ» ՃԱԿԱՏՈՒՄ ԿՌՎՈՒՄ Է…

23/10/2020
- 23 Հոկտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳՈՀԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՀՊՄՀ Լրագրության բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի

Ցանկացած պատերազմի շարժիչ ուժը առաջին հերթին մարդն է, այն մարդը, որի հավատը իր առաքելության նկատմամբ թույլ է տալիս հաղթահարել վախը, նայել մահվան աչքերին, չընկճվել եւ դիմագրավել հակառակորդին:

Այս պատերազմը արդեն բազմաթիվ հերոսներ է տվել, որոնք նայելով մահվան աչքերին, ստորադասելով սեփական կյանքն ու բարեկեցությունը հայրենիքի պաշտպանության միասնական առաքելությանը, կռիվ են տալիս գերակշիռ հակառակորդի դեմ, նրան ծանր կորուստներ պատճառում, եւ ի վերջո խաղաղություն են պարտադրելուՙ արդեն մե՛ր պայմաններով:

Ապարան քաղաքի մոտ Վարդենիս գյուղը շատ ազատամարտիկներ է տվել հայրենիքին դեռ 1918 թվականից: Այդ կռիվներին մասնակցել է 450-500 տղամարդ ու պատանի, մանավանդ որ ճակատի գիծը գյուղից հեռու էր ընդամենը 800 մետր: Հայրենիքին նվիրվածությունը վարդենիսցիները ցուցադրել են նաեւ 1941-1945 թվականների Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին:

Վարդենիսցի 362 տղամարդ եւ մեկ կին է մասնակցել գերմանական ֆաշիստների դեմ ծավալված պատերազմին: Նրանցից 131-ը զոհվել էՙ ապահովելով ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը: Վարդենիսի երկու տասնյակից ավելի զավակներ մասնակցել են Արցախյան ազատամարտինՙ պաշտպանելով Հայոց հողը, անկախ ապրելու իրավունքը, մեր Երկրորդ Հանրապետության սահմանների անձեռնմխելիությունը:

Այսօր էլ վարդենիսցիները ամուր կանգնած են Հայրենիքի եւ հայ ազգի կողքին. կամավորականների մի խումբ մեկնել է ռազմաճակատ, որտեղ սահմանին կանգնած ենՙ իրենց երեխաների եւ ազգի թիկունքին:

Վարդենիսցի Ներսիկ Աղաբաբյանը Արցախյան առաջին պատերազմի մասնակից է` հայտնի «Ռեմբո» մարտական անունով:

Անմնացորդ նվիրվել է հայրենիքին եւ ինչպես վայել է իսկական հայ ազատամարտիկինՙ չի երազում ո՛չ անուն, ո՛չ վարձատրություն: Առաջին պատերազմից վերադարձել է առանց մեդալների, առանց կոչումների ու դափնիների: Ազատ հայրենիքն է իր համար գլխավոր դափնին:

Սեպտեմբերի 27-ին ,երբ սկսվեց պատերազմը, «Ռեմբոն» նույն ինքն ՙՆերսիկ Աղաբաբյանը, մեկնեց ռազմաճակատ: Նրա կինը պատմում է.

«Ներսիկը այդ առավոտյան աշխատանքի էր. նա ինձ զանգեց եւ ասաց, որ պատրաստեմ զինվորական համազգեստը եւ անհրաժեշտ մի քանի իրեր եւ ասաց, որ դրանց հետեւից մարդ է գալու, կտաս, կբերի. Ղարաբաղում կռիվ ա, գնում եմ»:

Նրան լավ ճանաչելով ավելորդ հարցեր չտվեցի եւ միայն ասացի Աստված հետդ, գնա, հասի՛ տղայիդ ու անփորձանք հետ արի: Մեր փոքր տղան 8-9 ամիս էր ծառայում բանակում, սակայն անաստված պատերազմը տղայիս տարավ հավերժության գիրկը, առանց իր հորըՙ տղայիս հողին հանձնեցինք,- պատմում էր Ներսես Աղաբաբյանի կինը:

«Ռեմբոն» ընտանիքի հետ հեռախոսակապ է ունեցել պատերազմական առաջին երկու օրերին եւ դրանից հետո ընտանիքիը ոչ մի տեղեկություն չունի նրա մասին:

Միայն խոսակցություններ են պտտվում, որ նա մարտական որեւէ հստակ գոտում երկար ժամանակ չի մնում. Նրա մարտական ընկերները ասում են, որ «Ռեմբոն» այնտեղ է, որտեղ մարտերը կատաղի են:

Մինչ օրս ընտանիքը աղոթում է եւ հույսով սպասում ազատամարտիկի վերադարձին:

Մեր բոլորիս գործն է սակայն այս փառահեղ տղերքին մենակ չթողնել հակառակորդին դեմ հանդիման, եւ միասնաբար կռել հաղթանակը, նեցուկ կանգնել վիրավորներին եւ զոհվածների ընտանիքներին, մեր լուման ներդնելով Հայ Զինվոր հիմնադրամին: Եվ ամենակարեւորըՙ մեր պատմության այս վճռորոշ պահին մեր ներսում համերաշխ լինելով, եւ միասին մեր առջեւ ծառացած խնդիրների լուծումները գտնելով, ոչ թե դրանց համար մեղավորներ փնտրելով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՓՈՂՀԱՐ ՄԱՅՔԼ ՍԱՐՅԱՆԻ «ՆՈՐ ԱՐՇԱԼՈՒՅՍ» ԱԼԲՈՄԸ

Հաջորդ գրառումը

Բանակցություններում կա առաջընթաց․ Թրամփ(տեսանյութ)

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Բանակցություններում կա առաջընթաց․ Թրամփ(տեսանյութ)

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Իրավունք

Ձերբակալված եպիսկոպոսի կալանքի միջնորդությունը դատավոր Ֆարխոյանը կքննի գիշերը

15/10/2025

Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ներկայացման միջնորդությունը քննարկվելու է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում (ք....

ԿարդալDetails

Գործ ունենք ոչ թե «նեոբոլշևիզմի», այլ իսկական բոլշևիզմի վերադարձի հետ. Տեր Արարատ քահանա

15/10/2025

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

15/10/2025

ՔԿ-ն հրապարակել է անձնագրերի, մկրատի, մեդալի, ստեղնաշարի նկար՝ օրվա ձերբակալությունների հիմնավորման համար

15/10/2025

ՄԻՊ-ը քննադատում է Արագածոտնի թեմի հոգևորականների գործով վարույթն իրականացնող մարմինների գործելաոճը

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական