Ուրբաթ, Հոկտեմբերի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿՅԱՆՔՙ ԿՅԱՆՔԻ ԳՆՈՎ

16/10/2020
- 16 Հոկտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հերոսին ծնում է ժամանակը, ու երբեք չի պարտվի այն հայրենիքը, որն իր զավակների համար թանկ է սեփական կյանքից : 19-ամյա հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանը , որի լուսանկարը դարձավ հերոսական այս պայքարի եւ հաղթանակի խորհրդանիշ, իր իմացած հնարավոր ու անհնարին միջոցներով արել է ամեն ինչ հանուն հայրենիքի ազատության: Այսուհետ տարիները անզոր են լինելու, մեղմելու նրա կորստի ֆիզիկական ցավը: Ինչո՞ւ ֆիզիկական, պատասխանը պարզ է, նրա սխրանքն անմահ է, իսկ հիշատակը վառ է մնալու հավերժ:

«Կոկորդս խեղդող արցունքների միջից ուզում եմ խնդրել, որ բոլորիդ հիշողություններում Ալբերտը մնա հավերժ երիտասարդ, անսահման լավատես, չափազանց հայրենասեր, ով մեծ երազանքներ ու շատ անելիքներ ուներ եւ ում մեծագույն սերը հայրենիքն էր», – հոկտեմբերի 8-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր հերոսի հայրըՙ Արտակ Հովհաննիսյանը , ցավով տեղեկացնելով որ իր որդին հերոս նախնիների ճամփան է բռնել:

Լուսանկարի ու մեր սրտերի հերոսը գնացՙ փոշոտ համազգեստով, վրեժխնդիր կամքով, ու հաղթանակ կերտելու բերկրանքով:

«Միասին ենք մեծացել, կռվել ենք, իրարից նեղացել, երկու րոպե հետո ուս ուսի տվել ու ամեն ինչ մոռացել: Մենք մեկս մեկով էինք ուժեղ: Հիշում եմ մեր առաջին լողալ սովորելու փորձերը, մեկս մեկին օգնելն ու կռիվներն ուրիշների դեմ: Ախպեր բառը հենց իր համար էր, մենք դեռ շատ տեղեր պիտի գնայինք ու շատ բաներ պիտի անեինք: Ինքը գնաց ինձ լիքը խորհուրդ թողնելով, չնայած ես իրեն չեմ կորցրել: Իմ հերոսը կա ու իմ մեջ ապրելու է միշտ»,- ասաց Խաչիկը ՙ Ալբերտի հորաքրոջ տղան, ավելացնելովՙ նրանք , ովքեր մեզ սիրում են, երբեք չեն լքում:

Ընկերները հիշում ենՙ Ալբերտն անհամբեր սպասում էր բանակ զորակոչվելուն, անընդհատ խոսում էր այն մասին, թե ինչ հետաքրիր է անցնելու իր ծառայությունը: Հաճախ կրկնում էր նաեւ «Մինչեւ իմ գալը ոչ մի հարսանիք, բոլորիդ հարսանիքներին ներկա եմ լինելու»:

«Աբոն ամենանրբանկատ, բարի, լուսավոր ու կյանքով լի մարդկանցից էր իմ կյանքում: Դպրոցական տարիներին, չզգացի էլ թե ո՞նց ընկերացանք: Մեր առաջին դպրոցական օրից սկսած, միասին ենք կիսել դպրոցական նստարանը, ճանապարհը ու Աբոյի պատրաստած անկրկնելի սենդվիչները, որ ամեն օր պատրաստում ու բերում էր երկուսիս համար: Կյանքում չեմ մոռանա գիշերային Երեւանում, դպրոցը նոր ավարտած տղայի աչքերի փայլը, ինչքան ուրախություն կար այդ աչքերի մեջ ու ինչքան լույս իր մեջ», -պատմում է Ալբերտի դասընկերուհինՙ Լիան:

Սեպտեմբերի 15-ին Ալբերտը դարձել էր 19 տարեկան: Հայ-ռուսական համալսարանի քաղաքագիտության բաժնում էր սովորում, դիվանագետ էր դառնալու:

«Ամենակարեւորը մարդկության համարՙ պատերազմ չլինի», ուսուցչուհին հիշում է Ալբերտի խոսքերն ու ավելացնում, «Ալբերտը շատ բարձր մարդկային արժանիքներ ուներ: Պարկեշտ էր, խելացի, պատասխանատու, նրան մեծ ապագա էր սպասվում»:

Արցախի Հանրապետության նախագահի հրամանով Ալբերտ Հովհաննիսյանը հետմահու պարգեւատրվեց «Արիության համար» մեդալով: Նա հայրենիքի հանդեպ սերն ամեն ինչից վեր դասեց, դառնալով ներկա ու ապագա սերունդների հերոսը: Նրան հաջողվեց ոչ միայն մեծ կորուստներ հասցնել թշնամուն, այլեւ փայլել իր անմնացորդ ծառայությամբ:

Մեր հրետանավորի անվրեպ հարվածը թշնամին դեռ երկար կհիշի, իսկ հայրենիքի հանդեպ սերն ու անմնացորդ նվիրումը կմնա որպես դաս սերունդներին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՆՐԱՆՔ ԶՈՀՎԵՑԻՆ, ՈՐ ՄԵՆՔ ԱՊՐԵՆՔ…

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՆՐԱՆՔ ԶՈՀՎԵՑԻՆ, ՈՐ ՄԵՆՔ ԱՊՐԵՆՔ...

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Իշխանական ԶԼՄ-ներում հրապարակված ձայնագրության հիման վրա Վեհափառի դեմ նախաձեռնվեց քրեական վարույթ. Քննչական կոմիտե

17/10/2025

Իշխանական ԶԼՄ-ներում հրապարակված ձայնագրության վերաբերյալ նախաձեռնվեց քրեական վարույթ։ ՔԿ-ից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ...

ԿարդալDetails

Փաշինյանի խոսնակը հերքում է Սյունիքի մարզի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին լուրը

17/10/2025

Բաքվում «ցնցված են». Ալիևի մահափորձի պլան է պատրաստվել

17/10/2025

Խուզարկվել են Վրաստանի նախկին վարչապետի, նախկին գլխավոր դատախազի և մի շարք նախկին պաշտոնյաների բնակարանները

17/10/2025

Սրանց՝ անօրինական գործունեություն ծավալողների արմատը պետք է կտրվի Հայաստանում, որ ապագայում չլինի ոչ նիկոլ, ոչ նիկոլի ծառա

17/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական