Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԱՐԴԱՆ ՏՈՂԱՆՅԱՆ. «TUMO MOSCOW»-Ը ԿԴԱՌՆԱ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ԴԵՄՔԸ»

09/10/2020
- 09 Հոկտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, Մոսկվայում «Ազգի» հատուկ թղթակից

Ռուսաստանի մայրաքաղաքում օրերս հանդիսավորությամբ բացվեց թվով 3-րդ միջազգային «Թումո» կենտրոնըՙ TUMO MOSCOW-ը:

Փարիզից ու Բեյրութից հետո այժմ արդեն նաեւ Մոսկվայի պատանիները հնարավորություն կունենան ծանոթանալ «Թումոյի» ծրագրերին, կիրառել ամենանորարար տեխնոլոգիաները ու հմտանալ նմանատիպ մի շարք ժամանակակից այլ ոլորտներում:

Այդ օրը հանդիսությանը ներկա մոսկվաբնակ մեր շատ հայրենակիցներ ինձ հաճախ էին հարցնումՙ իսկ ի՞նչ է նշանակում «Թումո», հապավո՞ւմ է:

«Ավելի շուտ ժառանգություն է»,- ասացի ես: Իսկ թե ինչպես է առաջացել «Թումո» անվան միտքն ու ինչ փորձություններով է այն անցել մինչեւ Փարիզ ու Բեյրութ հասնելը, պատմում է Թումոյի համահիմնադիր եւ զարգացման տնօրեն Բեկոր Փափազյանը :

– 2011 թվականի բացումից տարիներ առաջ, երբ դեռ Երեւանում առաջին «Թումո» կենտրոնն էր կառուցվում, շինարարության կողքով անցնող տեղի պատանիներից հաճախ լսում էինք «Թումո եմ գնում» արտահայտությունը: Մենք ակամա հետաքրքրվեցինք, թե այդ ուր էին նրանք պատրաստվում գնալ: Ինչպես գիտեք, կենտրոնը գտնվում է Թումանյանի գեղեցիկ այգու հարեւանությամբ, որը կրում է ամենաստեղծարար ու սրամիտ հայ գրողի, բանաստեղծ, արձակագիր ու հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի անունը, կամ ինչպես երեխաներն են սիրում կոչել նրա այգինՙ «Թումո»: Շուտով շինհրապարակ այցելելը մենք էլ սկսեցին կոչել «Թումո գնալ», ու անունն այդպես էլ մնաց: Հետագայում այն դարձավ կենտրոնի պաշտոնական անունը, գրվեց մեծատառով ու վերջապես մտավ բնակիչների առօրյա բառապաշար:

2011 թվականին Երեւանում պաշտոնապես բացվեց «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների առաջին կենտրոնը, որը պատանիների համար նախատեսված կրթական կենտրոն էՙ մասնագիտացված դիզայնի եւ տեխնոլոգինարի ոլորտում:

Կենտրոնի նախաձեռնողն ու հիմնադիրն է ամերիկահայ բարերար, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Կենտրոնական վարչության ժողովի անդամ, «Սիմոնյան կրթական հիմնադրամի» հիմնադիր Սեմ Սիմոնյանն իր տիկնոջՙ Սիլվա Սիմոնյանի հետ: Սեմ Սիմոնյանը հիմնադիրն է նաեւ ԱՄՆ-ում գործող «Epygi Labs AM» ընկերության, որը զբաղվում է բարձր տեխնոլոգիաների ծրագրային նախագծումով եւ որի մասնաճյուղը 1997-ից ի վեր գործում է նաեւ Հայաստանում:

Սեմ Սիմոնյանը ծնվել է Լիբանանում, միջնակարգ կրթությունը ստացել Բեյրութի Վահան Թեքեյան եւ ապա Հովակիմյան-Մանուկյան միջնակարգ դպրոցում:

Եվ այսպես, Թումոյի եւ Genome Ventures ընկերության համագործակցության արդյունքում Մոսկվայի թումոցիները նախնական փուլում կկարողանան հմտանալ հետեւյալ 8 ոլորտներումՙ ծրագրավորում, գրաֆիկական դիզայն, ռոբոտաշինություն, 3D մոդելավորում, խաղերի ստեղծում, երաժշտություն, ֆիլմերի ստեղծում եւ անիմացիա: Ապագայում կբացվի եւս 6 ուղղությունՙ կայքերի ստեղծում, նկարչություն, լուսանկարչություն, նոր մեդիա, շարժական գրաֆիկա եւ ստեղծագրություն:

«Հատկանշական է, որ Մոսկվայում մենք հայտարարում ենք նորարարական հիբրիդային համակարգ` առցանց եւ կենտրոններում դասերի համադրություն, որը մենք վերջերս մշակեցինք` նոր իրականությանը հարմարվելու համար: Վստահ ենք, որ ծրագիրը, որն արդեն սիրվել է եվրոպացի պատանիների շրջանում, դուր կգա նաեւ Մոսկվայի պատանիներին: Հուսով ենք, որ սա «Թումոյի» ռուսաստանյան ընդլայնման միայն սկիզբն է»,- իր խոսքում նշել է «Թումոյի» տնօրեն Մարի Լու Փափազյանը :

Կենտրոնի պաշտոնական բացմանը ներկա է գտնվել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը , որն իր խոսքում նշել է. «Այս տեխնոլոգիական կրթությունը շատ պահանջված է Մոսկվայում, մոդայիկ: Վստահ եմ այստեղ սովորելու ձգտումը մեծ է լինելու»:

Հանդիսավոր բացմանը ներկա էր եւ ելույթով հանդես եկավ նաեւ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը , որ, ի դեպ, նշանակալի դերակատարում է ունեցել այս կենտրոնի կայացման գործում: Հարկ է նշել, որ հատկապես կորոնավիրուսի համավարակի առաջին օրերից սկսած մեր հայրենակիցներին ամենօրյա ռեժիմով ամենատարբեր հարցերում մեծ աջակցություն ցուցաբերելուց զատ, Վարդան Տողանյանը վերջին տարիներին Ռուսաստանում հայկական մշակույթի տարածման գործում իր անուրանալի դերն ունի եւ հենց դեսպանի ջանքերով, նրա ճաշակի, մտքի եւ ինտելեկտուալ կարողությունների շնորհիվ է հաջողվել հայ մշակութային ժառանգության արժանի ներկայացումը Ռուսաստանում:

Ողջունելով մոսկովյան «Թումոյի» ծնունդըՙ Վարդան Տողանյանը նշեց, որ ժամանակակից աշխարհում փոխվում է ամեն ինչ, փոխվում են հաղորդակցության ու մարդկանց հետ շփումների միջոցները, եւ այս հարթակը դառնում է Մոսկվայում Հայաստանի Հանրապետության նոր դեմքը:

– Մենք կարողացանք Ռուսաստանում ներկայանալ կրթական նոր տեխնոլոգիական հարթակով, որը լիովին փոխում է իմացությունն այսօրվա Հայաստանի մասին: Մոսկվայի պատանիները նույնպես կստանան «Թումոյի» կրթական ծրագրին ծանոթանալու եւ ամենաժամանակակից ոլորտներում հմտանալու հնարավորություն: Ի թիվս Բեյրութի եւ Փարիզի կենտրոնների, սա թվով երրորդ միջազգային «Թումո» կենտրոնն է: Կենտրոնը Հայաստանի անունը բարձր է պահում միջազգային տեխնոլոգիական ասպարեզում, հայկական կրթական եւ այլ տեխնոլոգիաների արտահանման համար նոր հորիզոններ է ձեւավորում: «Թումոն» նորարարական կրթական ծրագիր է դիզայնի եւ տեխնոլոգիաների միջակայքում: «Թումոյում» պատանիները սովորում են, որովհետեւ ունեն դրա ցանկությունը: Նրանց տրվում են անհրաժեշտ բոլոր գործիքները սեփական ներուժը առավելագույնս իրացնելու համար: Ուսանողներն իրենք են նախագծում սեփական կրթական շավիղը գործնական վարժանքների, դասընթացների ու աշխատարանների միջոցով:

Դեսպանը շնորհակալություն հայտնեց այս հիանալի գաղափարը Մոսկվայում կյանքի կոչելու համար ջանքեր չխնայած բոլոր գործընկերներին:

TUMO MOSCOW կենտրոնը գտնվում է Մոսկվայի կենտրոնում, «Մոսկվա Սիթի» գործարար կենտրոնի հարեւանությամբ, նրա մակերեսը կազմում է 1000 ք/մ, ունի անհրաժեշտ բոլոր ուսումնական տարածքներըՙ ինքնուսուցման հարթակներ, դասընթացների սենյակներ, սեփական ձայնագրման ստուդիա, ռոբոտատեխնիկայի եւ համակարգչային դասարաններ եւ այլն:

Մոսկվայի «Թումոյում» սովորելու է շուրջ 2000 աշակերտ եւ ուսանող: Ուսումը վճարովի է, սակայն կենտրոնը տարեկան մեծ թվով դրամաշնորհներ է հատկացնելու անվճար ուսուցման համար: Դասընթացները մեկնարկելու են արդեն այս տարվա հոկտեմբերին:

Առաջիկայում նախատեսվում է նմանատիպ կենտրոնների բացում ինչպես ՌԴ մի քանի քաղաքներում, այնպես էլ Բեռլինում, Տիրանայում, Տոկիոյում, Կալիֆոռնիայում, Նուրսուլթանում եւ աշխարհի այլ քաղաքներում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԶՈՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍԵՐԲԻԱՅԻՑ

Հաջորդ գրառումը

ԲԵԼԳԻԱԿԱՆ ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՆԴԵՍԸ ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆԻ ՄԱՍԻՆ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Եվրոպայի ռաբբիների  70-րդ համաժողովը գումարվելու է նոյեմբերի 3-6-ը Բաքվում

06/06/2025
Հաջորդ գրառումը

ԲԵԼԳԻԱԿԱՆ ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՆԴԵՍԸ ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆԻ ՄԱՍԻՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Հունիսի 8-ին' ժամը 19:10-ին, ՆԳ նախարարության ոստիկանություն վթարի վերաբերյալ ահազանգ է ստացվել։ Պարզվել է, որ Արարատի մարզի Արմաշ գյուղում պարեկային...

ԿարդալDetails

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական