Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՍ ՂԱՐԱԲԱՂԸ ՉԵՄ ԹՈՂՆԻ

09/10/2020
- 09 Հոկտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԷԼԱԴԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՀՊՄՀ լրագրության 3-րդ կուրսի ուսանող

Արդեն մի քանի օր է Իրինա Խաչատրյանն իր հինգ երեխաների հետ միասին լքել է Ղարաբաղի իր տունը եւ այս պահին ավելի ապահով վայր է համարում Կոտայքի մարզի Արզական գյուղը:

Իրինան պատմում է, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 6-ին աշխատանքի էր, աշխատում է Քելբաջարի զորամասերից մեկի ճաշարանում, այդ առավոտ, սովորականի պես, մինչեւ ժամը 8-ը ամեն ինչ պատրաստել են, որ զինվորները նախաճաշեն:

Երկու աման հաց դեռ չդրած սեղանին, ասել են, որ իրենց նկարում են անօդաչու թռչող սարքերը: Այդ խոսքից հետ սկսել են ռմբակոծել, զինվորներն անգամ չեն հասցրել մտնել ճաշարան:

Իրինայի խոսքովՙ ճաշարանի աշխատողներով փախել եւ մտել են անտառ: Մոտ 40 րոպե ռմբակոծությունից հետո, երբ մի քանի րոպե դադարեցրել են կրակըՙ արագ վերադարձել են ճաշարան, որպեսզի հեռախոսները վերցնեն, բայց արդեն ամեն բան, անգամ աշխատանքի տանող մեքենան ավերված են տեսել, այնուհետեւ վազելով իջել են ճանապարհ եւ այդ ընթացքում մի մեքենա է հանդիպել ու կանանց հասցրել գյուղ:

Երիտասարդ մայրը նշում է.

– Հասել էի գյուղ, բայց դեռ սարսափի մեջ էի. ո՛չ կարողանում էի խոսել, ո՛չ երեխաներիս մոտ գնալ…:

Միայն հիշում է, որ այդ պահին ասել է երեխաներին, իրենց պայուսաների միջից գրքերը դատարկեն եւ փոխարենը շորերը լցնեն մեջը:

Այդ պահին Իրինայի ամուսինն իրենց մոտ չի եղել, գյուղացիներով արագ հավաքվել եւ մեքենաներով տեղափոխվել են Վարդենիս, սակայն սեպտեմբերի 29-ի առավոտյան արթնացել եւ իմացել են, որ Վարդենիսն էլ է ռմբակոծման տակ:

Այդ ընթացքում տեղեկացել են, որ Չարենցավանին մոտ Արզական գյուղումՙ տեղավորում են փախստականներին: Այդպես Իրինան իր հինգ երեխաների հետ ժամանակավորապես ապաստանում է Արզականումՙ գյուղացիներից մեկի տանը, բայց նա վստահորեն նշում է, որ իրենց գյուղի հետ կապը կաՙ աննդհատ տեղեկանում է, խոսում է. այնտեղից ասել են, որ Ղարաբաղ վերադառնալն այս պահին ապահով չէ, ամեն վայրկյան կարող են գյուղերին հարվածներ հասցնել:

Իրինայի ամուսինն այժմ կամավոր ծառայում է, ճիշտ էՙ առաջնագծում չէ, քանի որ հինգ երեխա ունեն, բայց իր պարտքը կամավոր կերպով կատարում է պաշտպանելով հայրենի սահմանները:

Երիտասարդ մայրը նշում է, որ շատ գոհ են նրանցից, ում տանը ապրում են, գոհ են նաեւ գյուղապետարանի կամավոր երիտասարդներից, քանի որ օգնում են իրենց ամեն հարցում:

Անգամ գյուղապետարանից ասել են, որ ղարաբաղցի երեխաները կարող են դպրոց եւ մանկապարտեզ հաճախել գյուղում, բայց երեխաները չեն ցանկանում, ասում են.

– Մեզ տարեք ե՛տ, մեր տուն, քանի որ մենք մեր դպրոցն ենք ուզում գնալ:

Իրինայի համոզմամբ երեխաների համար ուրիշ միջավար է այստեղ, դեռ չեն հարմարվել, բայց եթե այս ամեն ինչը երկար տեւի, իհարկեՙ երեխաներին չի թողնի առանց դպրոց, իսկ միջավայրին էլ կամաց-կամաց կսովորեն, ոչինչ, բայց հույս ունեն, որ շատ շուտ կգնան իրենց տուն:

Զրույցի վերջում Իրինան հավելեց.

– Ամեն վայրկյան զանգում եմ, ասում եմ, չվերջացա՞վ… Եթե ներկա պահին չեն ռմբակոծումՙ եկեք մեզ տարեք մեր տուն, բայց դե ասում ենՙ չէ, չեն թողնում կին, երեխա մտնի, ճանապարհները փակ են… Հույս ունենք լավ կլինի, բայց եթե ասեն ընդհանրապես մի՛ գնացեք, չեմ կարողՙ ես Ղարաբաղը չեմ թողնի…:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հայկական բնակավայրերի հանդեպ սադրանքի դեպքում պատասխանը լինելու է անհրաժեշտ կոշտ

Հաջորդ գրառումը

ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ՞ Է ՎԵՐՋՆԱՄԱՐՏԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ՞ Է ՎԵՐՋՆԱՄԱՐՏԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

15/10/2025

Սրբազան Պայքարի առաջնորդ, Հայրենիքի կալանավոր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից։ Այն, որ… ակնհայտ է... Այն, որ...

ԿարդալDetails

ՔԿ-ն հրապարակել է անձնագրերի, մկրատի, մեդալի, ստեղնաշարի նկար՝ օրվա ձերբակալությունների հիմնավորման համար

15/10/2025

ՄԻՊ-ը քննադատում է Արագածոտնի թեմի հոգևորականների գործով վարույթն իրականացնող մարմինների գործելաոճը

15/10/2025

Խարդավանքներով, սպառնալիքներով և բռնաճնշումներով հնարավոր չէ ընկճել հոգևոր սպասավորներին և հավատավոր ժողովրդին. Մայր Աթոռ

15/10/2025

Ապազգային իշխանությունը անցել է օրակարգեր լցնելու բլիցկրիգի. Հովհաննես Խուդոյան

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական