Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ ԵՐԱԶԵԼ…

25/09/2020
- 25 Սեպտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանում Ֆրանսիայի առաջին դեսպան (1992-1996 թթ.) տիկին Ֆրանս դ՛Արտինգը,- մի հրաշալի անձնավորություն, որը մամուլի հետ սերտագույն հարաբերությունների շնորհիվ մեր հասարակությանը սովետական կարծրատիպերից ձերբազատելու գործում կարեւոր աշխատանք է կատարել,- դիվանագիտական իր առաքելությունը ավարտելու առթիվ հրաժեշտի հարցազրույց էր տալիս մեր ամենահայտնի հեռուստալրագրողներից Ռոբերտ Մավիսակալյանին: Հարցազրույցի ավարտին Ռոբերտի այն հարցին, թե Հայաստանը ե՞րբ կարող է դառնալ Եվրոմիության անդամ, տիկինը յուրահատուկ ժպիտով պատասխանեց. «Երազելը միշտ լավ է»…

Արդարեւ, երազելը լավ է, բայց մի՞շտ …

Դարերի ընթացքում երազողներ շատ ենք ունեցել, սակայն երազը իրականություն դարձնելու գործում գրեթե միշտ հանդիպել ենք անհաղթահարելի խոչընդոտների, դժբախտությունների, քանզի մեզ գրեթե միշտ պակասել է նախածրագրելու, քայլ առ քայլ եւ հաշվենկատ գործելու հմտությունը: Եվ դա՛ է եղել գլխավոր պատճառը, որ մեր «փոքր ածուն» միշտ լեցուն է եղել կիսատ գործերով, որոնք հեշտությամբ ջնջել-ջախջախվել են օտարների կողմից: Մանավանդ որ, ինչպես Շահան Շահնուրն է ասում իրՙ «Նահանջը առանց երգի» վեպի հերոսներից Սուրենի շուրթերով, յուրաքանչյուր թագավոր իշխանության հասնելուց հետո արգելել է 101-ից հաշվել եւ ստիպել է, ավելացնենք մեր կողմից, ամեն բան սկսել 0-ից, խզելով պետականության շարունակականությունը…

Ինչպես ասվեցՙ երազողների պակաս բնավ չենք ունեցել: Հիշո՞ւմ եք մեր սիրելի ռոմանտիկ գրող Րաֆֆու «Խենթը», ավելի ճիշտՙ Վարդանի երազը Գայանեի վանքի գերեզմանատանը, իր սիրեցյալ Լալայի հողաթմբին: Երազում նա Հայաստանը տեսնում էր անճանաչելիորեն բարեփոխված, զարգացած ու բարեկիրթ արդյունաբերական երկիր, որտեղ ավազակ ու վայրենի քրդերն անգամ, թուրքերի հետ միասին, Հայաստանի լիարժեք եւ օգտակար քաղաքացիներ էին դարձել, անդամՙ հայոց խորհրդարանի: Մինչդեռ, շատ չանցած, այդ նույն քրդերը թուրքերի ձեռքի գլխավոր դանակը դարձան Ցեղասպանության ժամանակ:

Քաղաքական ռոմանտիզմը միշտ է հատուկ եղել մեզ, ի տարբերություն հրեաների, որոնք երազողների փոխարեն ունեցել են տեսանողներ, մարգարեներ, որոնք գործնամիտ ու հետեւողականՙ իրենց ժողովրդին առաջնորդել են դեպի Ավետյաց երկիր ոչ անպայման անձամբ, այլ իրենց փոխարինած առաջնորդի ոտքերով, ինչպես Մովսեսին հաջորդած Ահարոնը…

Այս դառն խոհերի առիթը սեպտեմբերի 1-ին, Անկախության տոնի առիթով, Մատենադարանում կառավարության անդամների, ուսանողների եւ աշակերտների առջեւ ՀՀ վարչապետի արտասանած ճառը եղավ: Հայաստանըՙ 2050 թվականին, ավելի ճշգրիտՙ «Հայաստանի վերափոխման մինչեւ 2050 թվականի ռազմավարությունը» վերնագրով: Առաջնորդող 4 արժեքներՙ Հայոց պետականություն, կրթություն, անհատ եւ աշխատանք, եւ համընդհանուր 16 նպատակներ, այդ «բարեփոխումների եւ փոխակերպումների» ծրագրային հենքն են կազմում: Բոլորն էլ գրավիչ, անգամ զգլխիչ, նույնիսկ խանդավառողՙ եթե ուղեկցված լինեին գործնականացման ու գործնականացնողի ուղենշումներով, մոդայիկ արտահայտությամբՙ ճանապարհային քարտեզով: Նման պարագաների համար թուրքերեն (հավանաբար հայերի կողմից ստեղծված) մի խոսք կաՙ «էոթերսեՙ էյի դյուդյուկ», այսինքնՙ «եթե հնչիՙ լավ դուդուկ է»: Առանց նման գործնականացման քայլերի, վարչապետի «մեգանպատակները» դատապարտված են մնալու սոսկ որպես երազողի բարի ցանկություն, սակայն… առանց բարության: Քանզի նման մեծագործությունները չեն կարող հաջողվել առանց համերաշխության եւ հանդուրժողականության…

Ու թեեւ վարչապետ Փաշինյանն իր ճառի սկզբում անպայման շեշտում էր, ինչպես վարժեցրել է մեզ լսել, որ նման ռազմավարական ծրագիր առաջին անգամն է ներկայացվում «առնվազն պետական մակարդակով», համենայնդեպս կուզենայի հիշեցնել մի սքանչելի աշխատանքի մասին, որը լույս տեսավ 2018 թ. հուլիսին եւ տարածվեց մտավորական եւ ֆինանսական շրջանակներումՙ հայերենից բացի ռուսերեն եւ անգլերեն լեզուներով, Հայաստանում եւ Սփյուռքում, հասարակական լայն քննարկման նպատակով, ինչը, դժբախտաբար, չիրականացավ «հեղափոխական» պաթոսի պայմաններում: Խոսքը Ռուբեն Վարդանյանի եւ Նունե Ալեքյանիՙ հայ եւ օտար, հայաստանցի եւ սփյուռքահայ մասնագիտական շրջանակների հետ խորհրդակցությունների արդունքում ստեղծված «Ճամփաբաժանին. Որոշումների ժամանակը» ստվարածավալ աշխատությունն է, որտեղ պատճառաբանված, ուղենշված են իրապաշտ ու գործնական մեծ, թող լինիՙ մեգա նպատակներ, ուսումնասիրված եւ գրի առնվածՙ կյանքում հաջողած եւ մի շարք մեծ ծրագրեր իրականացրած մարդու կամ մարդկանց կողմից: Իրավիճակ, լուծման տարբերակների քննություն-քննարկում, հնարավորւթյունների ու միջոցների ընտրություն եւ ապաՙ գործադրում, քայլ առ քայլ, 10, 20 կամ 50 տարվա հեռանկարով:

***

Հայտնի է, որ ՀՀ ներկա վարչապետը մեծ երազող է, իսկ, ինչպես տիկին դ՛Արտենգն էր ասումՙ «երազելը միշտ լավ է»: Մի՞շտ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թե ինչպես Թուրքիան Վաշինգտոնում խորտակում է Ադրբեջանին

Հաջորդ գրառումը

ԹՐԱՄՓԸ ՉԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ, ԹԵ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՂԱՂ ԿՀԱՆՁՆԻ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԹՐԱՄՓԸ ՉԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ, ԹԵ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՂԱՂ ԿՀԱՆՁՆԻ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Հռոմի Պապի առաջին արտագնա այցը լինելու է Թուրքիա

12/05/2025

Թուրքական մեդիայում տարածվող լուրերի համաձայն՝ նորընտիր Հռոմի պապի առաջին արտագնա այցի ուղղությունը լինելու է Թուրիքիան: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am -ը։...

ԿարդալDetails

Չտրվել ֆանատիզմին և ատելությանը. Հռոմի պապի կոչը՝ լրագրողներին

12/05/2025

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բաժին ընկնող պետական պարտքը 4400 ԱՄՆ դոլար է. Վահե Դավթյան

12/05/2025

Իրենց համար շատ վատ լուր ունեմ. իրենց մերժելուց,  վախենամ, թավիշով չմերժեն. Նինա Կարապետյանց

12/05/2025

Ձեռքերս, ոտքերս էլ կանդալեցին, լայն սկոչով բերանս կապեցին, քացիներով սկսեցին հարվածել, հետո մի ոստիկան ասեց՝ «Մեռավ, մնաց վրեքներս, չխփեք». տուժող անձ

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական