Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կարեւորըՙ մեր չսխալվելն է

18/09/2020
- 18 Սեպտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մեր թերթի 11.09.2020-ի համարում «Գյուղաբնակը մոլոր, իշխանավորըՙ գլխիկոր» վերնագրով հոդվածում ակտիվ լրագրությամբ զբաղվող ՀՀ քաղաքացուս մտորումներն էի ներկայացրել, թե ինչպիսի Հայաստանի Հանրապետություն ենք ցանկանում ունենալ: Ոչինչ չունենալով այգեգործա-բանջարեղենային ճյուղում ծավալվողի հանդեպ, այսուհանդերձ ընդգծում եմ, որ ՀՀ-ում առավել կարեւոր է մեր մարդկանց սննդակարգի առումով կենդանական ծագման սննդահումքի առաջնահերթ արտադրությունը, որը մեզանում վտանգավորության աստիճանի սասանված է: ՀՀ-ում արտադրվող կաթն ու մսատեսակներն աննշան քանակներով են բավարարում երկրի պարենապահովությունն ու անվտանգությունը, որի ապացույցներից է ողջ երշիկեղենի եւ մսամթերքներիՙ ներկրված խոր սառեցված մսատեսակներից պատրաստումը:

Ելնելով մեզանում գյուղքաղաքականություն հռչակվածից, որտեղ գերակա է համարվում առավել ռիսկային բաց դաշտավարությունը, կարծիք էի հնչեցրել,թե արդյո՞ք ՀՀ տնտեսությունը պետք է տեղ զբաղեցնի տնտեսագիտության կողմից բանանային, սրճային, թեյային համարվող ու հռչակվող երկրների շարքում, թե հենց թեկուզ անասնակաշու վերամշակմամբ հագուստի, կահույքի, մարզագույքի, այլ ճյուղերի զարգացման շնորհիվ փորձի հայտնվել առավել այլ, հավելյալ արժեք երաշխավորող ոլորտներ ունեցող տնտեսահամակագի ցանկում: Նշել էի հավի մսի աննշան քանակների արտադրության մասին, որի արդյունքում առաջարկ-պահանջարկի խաթարման հետեւանքով օրեր առաջ 1300 դրամով վաճառվող հավի թարմ կրծքամիսը դարձել էր 1750 դրամ, հիմա արդենՙ 1990 դրամ: Մեր խոհանոցներում օգտագործվող լիտրը 630 դրամով վաճառվող արեւածաղկի ձեթը օրեր առաջ դարձավ 670 դրամ, հիմա էլ 690 դրամ: Բերել էի ոչ մեծ երկրների փորձը, այստեղ էլ հիշեմ գերզարգացած Դանիայի օրինակը, ուր միայն խոզի մսի տարեկան արտադրությունը կազմում է 1,7 մլն տոննա, որի արժեքը թերեւս մեր ողջ համախառն տարեկան արդյունքի չափ գումար է կազմում:

«Ազգ»-ի արդեն հիշված համարը տպագրվելու երեկոյան ժամին, ՀՀ-ում հեռարձակվող ՌԴ պետական հեռուստաընկերության «60 րոպե» հաղորդման ընթացքում, հեղինակիս կողմից քննարկվող հարցի կապակցությամբ մի զրույց ծավալվեց: Ոչ անհայտ Վլադիմիր Ժիրինովսկին, հանրությանը սարսափեցնելով արեւմուտքի ռազմատենչ հռետորաբանությամբ ասաց, որ իմպերիալիստների նպատակը ռուսական ազդեցության տարածքները ոչնչացնելն է, որին հետեւեց հաղորդման մասնակիցներից մեր հայրենակցուհի, «Ռուսաստանն այսօր» (Russia Today) հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտա Սիմոնյանի հետեւյալ հարցը. իսկ ի՞նչ կլինի Հայաստանի հետ, ես անհանգիստ եմ Հայաստանի համար: Վ. Ժիրինովսկու պատասխանն ակնթարթային էր, կարծես նախապես պլանավորված, որոշ առումով տարօրինակ, ՀՀ քաղաքացուս համարՙ արտառոց անընդունելի, նաեւ անհարգալիցՙ հայերը թող շարունակեն ծիրան աճեցնել մեր բանակի զինվորների համար:

Թե ինչու անընդունելի եւ անգամ անհարգալից, փորձեմ հիմնավորել: Ծիրանը Հայաստանում աճում-հասունանում է ընդամենը տարվա 20-25 օրերին, այնպես որ մեր ցանկալի որոշ փորձերըՙ այս պտուղը յուրօրինակ ոգեկոչման արժանացնել, սպասված արդյունքը չեն ցուցաբերում: Մեր մարդիկ տասնյակ անգամներ ավելի, ասենք բանան են ուտում-վայելում ողջ տարվա ընթացքում, այն մեր ուրախության սեղանների հիմնական մրգերից է, նաեւՙ հիվանդներին հրամցվող պտուղ: Այնպես որ ստացվում է, որ ծիրանը մեր առօրյայի մաս չէ, մեր կենցաղի բաղադրիչ չէ: Հիշյալ քաղաքական գործիչը, որի կուսակցական վերնախավում կան մեր բազմաթիվ հայրենակիցներ, նշված հաղորդման ընթացքում էլ նույն իր կարգավիճակն ուներ մեր հայրենակցուհին, մերոնց կարելի է հանդիպել ՌԴ գիտական, տնտեսական, կրթական ու առողջապահական, նաեւ մշակութային ու մարզական ոլորտներում, հարկ է որ խոհեմ գտնվեր, խոհեմություն ցուցաբերեր: Ավա՜ղ. անշուշտ ծիրան աճեցնելը պակաս պատվաբեր չէ, ինչպես այլոց կողմից բանան արտադրելը, բամբակ մշակելը, շաքարեղեգ ցանելը, բայցեւ պարտադրված ենք ընդունել, որ տնտեսությունում այսօրինակ մշակաբույսերը գերակա դիտարկելը չի նպաստում երկրների տնտեսական աճին ու գրավչությանը, քաղաքացիների մոտ էլՙ ցանկալի տրամադրությունների ձեւավորմանը: Առանց ՀՀ վարչապետի հայտարարության էլ իրեն հպարտ քաղաքացի համարող յուրաքանչյուր հայաստանաբնակ երազում է այնպիսի միջավայրում ապրել-արարել, որտեղ առաջնայինը աշխատելու արդյունքն է, աշխատանքի որակը, մարդ-արարածի առաջնահերթությունների ապահովումըՙ առողջ սնունդն ու առողջապահական համահարգը, լավագույն ճանապարհներն ու փոխադրամիջոցները, հիգիենիկ հնարավորություններով բնակարաններն ու բնակավայրերի բարետեսությունըՙ կանաչ գոտիների ու ջրավազանների տեսքով… Ցավոք ստիպված ենք արձանագրել, որ բանանա-սրճային լինի թե թեյա-շաքարեղեգնային, անգամ նավթա-գազային երկրների պարագայում, մեծ ցանկության դեպքում էլ հնարավոր չէ դրանք ակնկալվող, գերզարգացած որակվող գնահատականներով բնութագրել: Մենք փորձում ենք այդ արգելքը հաղթահարել ծիրանա-ելակային միջոցներով, երբ անզոր ենք անգամ պարզ ու հասարակ համեստ անասնապահությամբ առանձնանալ, քանզի տնտեսագիտության մեր դոկտորներից մեկը, հետն էլ պրոֆեսոր, ոլորտի կայացման առաջարկն այսկերպ ձեւակերպեցՙ մենք հո խաշնարած ժողովուրդ չե՞նք: Միայն քաղաքակիրթ հռչակվող Եվրոպայում տասնյակ միլիոնավոր խոշոր եղջերավոր կա, շատ ավելին են խոզերը: Լավագույնս կերակրվող այս կենդանիները բացի կաթ ու մսից նաեւ կաշի են ապահովում, որը վերամշակելու ընթացքում եւ հետագայում անհաշվելի աշխատատեղեր է ապահովում, ազգային արժեքներ ստեղծում: Փոխարենն առայժմ մենք ակամայից կազմավորում ենք մի միջավայր, որի երկիմաստ ակնարկն արեց հիշյալ քաղաքական գործիչը: Եվ հարցըՙ դեպի ո՞ւր ենք տանում Հայաստանը, հնչում է ինքնաբերաբար: Խախտելով լրագրային նրբանկատությունը, նշում եմՙ ես թքած ունեմ թե այլք մեր մասին անհարգալից առումներով ի՞նչ են ասում ու մտածում. կարեւորը մեր չսխալվելն է: Հերթական անգամ ավա՜ղ ասելով նշեմ, որ հենց միայն ներմուծող տնտեսության պայմաններում ապրանքների սահուն թանկացումները լավատեսության նշաններ չեն պարունակում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք

Հաջորդ գրառումը

Փենջաբցի սիխերը հայտնաբերում են Ցեղասպանությունը

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Փենջաբցի սիխերը հայտնաբերում են Ցեղասպանությունը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Փաշազադեն մեղադրանքներ է հնչեցրել Հայոց եկեղեցու դեմ

14/10/2025

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն դարձյալ մեղադրանքներ է հնչեցրել...

ԿարդալDetails

Ուկրաինային «Tomahawk» հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ Թրամփի համար. Մեդվեդև

14/10/2025

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական