Չորեքշաբթի, Օգոստոսի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՈՖՄԱՆԸ ՄԵԾԱՐՈՒՄ Է ՆԱՀԱՏԱԿՎԱԾ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ

11/09/2020
- 11 Սեպտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այս խորագրի ներքո «Միրոր-Սփեքթեյթրում» գերմանաբնակ Մուրիել Միրաք-Վայսբախի գրախոսականից տեղեկանում ենք, որ ամռան սկզբին Բրեմենի «Donat Verlag» հրատարակչատունը լույս է ընծայել հայ ժողովրդի մեծ բարեկամ, Օսմանյան կայսրության իրագործած ցեղասպանությունների զոհերի էկյումենիկ հուշարձանները պահպանելու «FOGG» ընկերության նախաձեռնող եւ «AGA»ՙ ցեղասպանությունների ճանաչման եւ ժողովուրդների միջեւ փոխըմբռնման աշխատանքային խմբի նախագահ Թեսա Հոֆմանի «Todes vision» (Մահվան կանխատեսում) խորագրով հատորը, որ յուրահատուկ ձեւով մեծարում է մեծ եղեռնի նախօրյակին նահատակված հայ մտավորականներին: Այդ առաջին սարսափելի «ազդանշանը» Հոֆմանն անվանում է «elitocide» (մտավորական էլիտայի սպանություն), որին զոհ գնացին գրողներ, արվեստագետներ, բանաստեղծներ, ուսուցիչներ եւ հոգեւորականներ:

Գիրքը արդյունք է համագործակցության արհեստավարժ թարգմանիչ, գրաբարի եւ արդի հայերենի դասատու Ժիրայր Քոչարյանի հետ, որ նախ հայերենից տողացի գերմաներենի է թարգմանել ստեղծագործությունները, իսկ հետո Հոֆմանը դրանց գաղափարային բովանդակությանը տվել է գերմանական պոեզիայի վերջնական տեսքը: Ներկայացված հեղինակների դիմանկարները կատարել է Խորեն Հակոբյանը :

Ժողովածուն ընդգրկում է 9 արեւմտահայ հեղինակների ստեղծագործությունները, ներառյալ նրանց գործերը, ովքեր կարողացան խոսւափել ցեղասպանությունից: Զապել Եսայանն, օրինակ, հետագայում զոհ գնաց խորհրդային իշխանությունների դաժանություններին: 1936-39-ի դեպքերը Հոֆմանը «2-րդ էլիտոսիդ» է անվանել:

Ծաղկաքաղում տեղ են գտել Կոմիտասի, Դ. Վարուժանի, Ռ. Սեւակի, Ռ. Զարդարյանի, Սիամանթոյի, Տ. Չրաքյանի, Երուխանի, Գ. Զոհրապի եւ Վ. Թեքեյանի արձակ գործերն ու բանաստեղծությունները:

Հատորի հրատարակման միտքը ծագել է 2014-16 թվերին Բեռլինում եւ այլ քաղաքներում ապրիլի 24-ի առթիվ տեղի ունեցած հանրային ընթերցումների շարքից: «Դա սոսկ կարճ պատումների հավաքածու չէ, այլ պոետիկ ճանապարհորդություն ծանրագույն փորձառության միջով, որը մեզ ներկայացրել է Գրիգորիս եպիսկոպոս Բալաքյանն իր «Հայոց Գողգոթան» կոթողային հուշագրության մեջ: Այս փոքրիկ գիտական աշխատությունը թանկարժեք գոհար է», գրում է Վայսբախը, ավելացնելով, որ ընդհանրապես Հոֆմանի գրքերը (գերմաներեն թե անգլերեն) պարտադիր ընթերցանության գրքեր են ուսանողների համար: 2019-ին նա գերմանացիներին է ներկայացրել Հովհաննես Թումանյանի առակներն ու հեքիաթները: Նաեւ իր հեղինակած «Doves and Ravens» (Աղավնիներ եւ Ագռավներ) վեպը, որ պատմական ակնարկ է վաղ շրջանի Իռլանդիայի մասին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳՅՈՒՂԱԲՆԱԿԸ ՄՈԼՈՐ, ԻՇԽԱՆԱՎՈՐԸՙ ԳԼԽԻԿՈՐ

Հաջորդ գրառումը

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԱՐՄԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ «ԿՅԱՆՔԻ ՆՅԱՐԴԸ» ՎԵՊԸ

Համանման Հոդվածներ

1 օգոստոսի, 2025

Մեր ընթերցողներին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ո՞ւմ ձեռքում է Սյունիքի դարպասների բանալին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ներքին կյանքի կրակը կբոցկլտա սեպտեմբերին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Լինթներին մեղմ պատիժ տվեցին, բայց կարեւորն այն է, որ Բաքուն դատապարտվեց

01/08/2025
Հաջորդ գրառումը

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԱՐՄԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ «ԿՅԱՆՔԻ ՆՅԱՐԴԸ» ՎԵՊԸ

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արսեն Թորոսյանը նշանակվեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

27/08/2025

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Նարեկ Մկրտչյանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից։ Մեկ այլ հրամանագրով նախարարի պաշտոնում...

ԿարդալDetails

Ջորջ Սորոսը և նրա որդին պետք է պատասխանատվության ենթարկվեն. Թրամփ

27/08/2025
Mount Ararat and the Yerevan skyline in spring

Կարո՞ղ է արդյոք Բաքուն հրաժարվել հակահայ քարոզչությունից. OC Media

27/08/2025

Ադրբեջանցի լրագրողն առաջադրվել է Վացլավ Հավելի մրցանակի

27/08/2025

Նարեկ Մկրտչյանը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

27/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական