Ուրբաթ, Հոկտեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԱՄԱԿ «ԱԶԳ» ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ

28/08/2020
- 28 Օգոստոսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԽԱՉԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆ, Տեխնիկական գիտությունների թեկնածու, Կալիֆորնիա նահանգի վկայագրված պրոֆեսիոնալ ինժեներ, Փասադենա, ԱՄՆ

Այս նամակը ստիպված եղա գրելու, երբ մանրամասն ծանոթացա պր. Ստեփան Պապիկյանի 2020 թ. մարտի 13-ին «Ազգ» թերթում հրապարակված «Էներգետիկ անվտանգությունը կարեւոր գործոն» հոդվածին:

Ինձ շատ զարմացրեց պր. Պապիկյանի հաստատորեն առաջարկները հանրապետության տարբեր քաղաքներում կառուցել գազատուրբինային եւ շոգեգազատուրբինային ջերմային էլեկտրակայաններ, առանց ունենալու գիտական անառարկելի համոզեցուցիչ տվյալներ այն մասին, թե տվյալ վայրում ինչ տիպի եւ ինչ հզորության էլեկտրակայան կառուցելը հնարավոր է եւ շահավետ:

Կարեւոր է նշել, որ այսպիսի ոչ գիտականորեն հիմնավորված առաջարկի իրականացումը կարող է բերել նախատեսված կապիտալ ներդրումների զգալի գերածախս (մոտ. 20 – 25%), էլեկտրակայանի հզորության սահմանափակում փոփոխական ռեժիմներում եւ ցածր օգտակար գործողության գործակից (օ.գ.գ.), որի արդյունքումՙ վառելիքի գերածախս:

Ուզում եմ նշել, որ որեւէ քաղաքում կամ շրջանում նախքան ջերմային էլեկտրակայան տեղակայելը պետք է ուսումնասիրել եւ որոշել տվյալ տեղամասի ջերմային եւ էլեկտրական էներգիայի պահանջները (կոմունալ եւ արդյունաբերական), վառելիքի եւ ջրի բավարար քանակը, արտաքին օդի մթնոլորտային ճնշումը եւ ջերմաստիճանը, բաձրավոլտ եւ բաշխիչ էլեկտրական գծերի առկայությունը, երկրաշարժի հավանականության աստիճանը եւայլն:

Մյուս կարեւոր գործոնը – ինչպիսի օդի մաքրման պահանջներ կան տվյալ շրջանում, որի հիման վրա պետք է նախագծվի տվյալ էլեկտրակայանից վառելիքի այրման հետեւանքով ծխնելույզից հեռացող թունավոր գազերի (NOx, CO, HC) կոնցենտրացիաներն ու քանակը եւ ամենակարեւորըՙ ինչ ռեժիմով պետք է աշխատի էլեկտրակայանը (հաստատուն, թե՞ ցիկլիկ):

Շատ կարեւոր է նշել, որ գազատուրբինային եւ շոգեգազատուրբինային կայանները շատ զգայուն են շրջապատի օդի ջերմաստիճանի եւ մթնոլորտային ճնշման տատանումներին, որի հետեւանքով մինչեւ 5-10% հզորության կորուստ կարող է լինել:

Իմ երկարատեւ փորձառությունից ելնելովՙ նշում եմ այս բոլորը, միաժամանակ նկատի ունենալով գազա եւ շոգեգազատուրբինային տարբեր հզորության էլեկտրակայանների մանրակրկիտ ջերմային փորձարկումների արդյունքում ստացված բացահայտումները:

Այս փորձարկումների նպատակը եղել է նաեւ որոշել տվյալ էլեկտրակայանի օ.գ.գ. տարբեր փոփոխական ռեժիմներով:

Հաշվի առնելով նշված անառարկելի պահանջները, կարծում եմ, որ պր. Պապիկյանը նկատի է առել այս նկատառումները իր առաջարկությունների մեջ:

Որպես 60 տարվա փորձագետ շոգեգազատուրբինային, գազատուրբինային եւ շոգեգազատուրբինային էլեկտրակայանների նախագծման, փորձարկման եւ շահագործման ասպարեզում աշխատել եմ Լենինգրադում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Որպես 40 տարի Ամերիկայում այդ ասպարեզում աշխատած մասնագետ ես պիտի խնդրեի, որ «Ազգ» թերթի միջոցով պր. Պապիկյանը պատասխանի իմ հարցերին:

Հարգանքներովՙ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍՔԱՆՉԵԼԻ ՀԱՅՈՒՀԻ ՄԸ. ԱՐՄԵՆՈՒՀԻ ԼԵՄՍՈՆ

Հաջորդ գրառումը

Ի՞նչ եղավ Ջիմ Լանդին

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

Ի՞նչ եղավ Ջիմ Լանդին

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում. Վահե Դավթյան

23/10/2025

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում Վերջին տարիներին ՀՀ դրամի ամրապնդման հետևաքնով Հայաստանում բնական գազի ձեռքբերումը թույլ է տվել տարեկան...

ԿարդալDetails

Ամեն օր քաղբանտարկյալների թիվն աճում է. Տիգրան Աբրահամյան

23/10/2025

Անթիլիասը պէտք չունի Երեւանէն եկող թելադրութիւններուն կամ ուղղութիւններուն. Արամ Ա Կաթողիկոս

23/10/2025

Ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին՝ կապված Նիկոլ Փաշինյանի և Ստեփան Ասատրյանի կողմից կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելու նախապատրաստության հետ. Արա Զոհրաբյան

23/10/2025

Ջեյ Դի Վենսն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար

23/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական