Կիրակի, Նոյեմբերի 9, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԱՅԴԵՆԻ ԸՆՏՐՎԵԼԸ ՁԵՌՆՏՈՒ ՉԷ ԷՐԴՈՂԱՆԻՆ

21/08/2020
- 21 Օգոստոսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Թուրք-ամերիկյան հարաբերություններում կարող է կտրուկ փոփոխություն կատարվել ԱՄՆ նախագահական ընտրություններում ներկայիս նախագահի պարտության դեպքում, ինչը, ի դեպ, արդեն չեն բացառում Թուրքիայում: Ահա թե ինչու Անկարայում կտրուկ արձագանքեցին Բայդենի թուրքական «թեզիսներին»ՙ ակնհայտորեն ցուցադրելով, որ առաջիկա ընտրություններում նա իրենց թեկնածուն չէ: Ուրվագծելով Էրդողանի հետ իր հարաբերությունները, Ջո Բայդենը ընդգծել էր, որ նախագահ դառնալու դեպքում ինքը կաջակցի թուրքական ընդդիմությանը, որպեսզի վերջինս հաղթի Թուրքիայի նախագահինՙ ոչ թե հեղաշրջման, այլ բանակցային գործընթացի միջոցով:

Բացի դրանից, Բայդենը անհրաժեշտ է համարում դաշնակիցների հետ սերտորեն համագործակցել տարածաշրջանում Էրդողանի դիրքերը թուլացնելու նպատակով, հատկապես Արեւելյան Եվրոպայումՙ ներառյալ նավթի ու գազի հետախուզումը: Նա նաեւ հայտարարել էր Թուրքիայի քրդերին աջակցելու մասին, որոնց, նրա խոսքերով, հարկավոր է ինտեգրել երկրի քաղաքական կառույցներին, մասնավորապեսՙ վերադարձնել խորհրդարան:

ԱՄՆ փոխնախագահ եղած տարիներին Բայդենը քանիցս այցելել է Թուրքիա, լավ ծանոթ է ինչպես կառավարող թուրքական վերնախավին, այնպես էլ ընդդիմությանը, այդ թվումՙ քննադատաբար տրամադրված լրագրողներին եւ զանազան շարժումների ակտիվիստներին: Թուրքական Yeni Ca հրատարակությունը հաղորդում է, որ Անկարան արդեն ունի ԱՄՆ-ի դեմ գործելու պահեստային ծրագիր: Այն ներառում է ԱՄՆ-ի առջեւ Ինջիրլիքի եւ առհասարակ ՆԱՏՕ-ի բոլոր ռազմակայանների փակումը, ամերիկյան ռազմանավերի մուտքի արգելումը Աքսազ ռազմածովային նավահանգիստ, հրաժարումը Boeing օդանավերի գնումներից եւ նույնիսկ հավասարակշռության պահպանումը ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խզման եզրին:

Բայդենն ասում է, որ իրենք մտադիր չեն Էրդողանի հետ խաղը շարունակել այնպես, ինչպես դա արվում է ներկայումս: Սակայն, ինչպես նշում է ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովը , ամերիկացիները կշարունակեն մարտնչել Թուրքիայի համարՙ անկախ նախագահական ընտրությունների արդյունքներից: Ֆրանսիական Libռration թերթը գրում է, որ Էրդողանը քննության է առնում միջազգային բոլոր պայմանագրերից դուրս գալու հարցըՙ Մերձավոր Արեւելքում եւ Միջերկրական ծովում ազդեցության ոլորտների փոփոխման նպատակով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻՑ

Հաջորդ գրառումը

ԱԼԻԵՎՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԹՈՂՆԻ՞ ՄԱՄԵԴՅԱՐՈՎԻՆ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ԱԼԻԵՎՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԹՈՂՆԻ՞ ՄԱՄԵԴՅԱՐՈՎԻՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական