Կիրակի, Նոյեմբերի 9, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԻ ԱՇՈՒՆ ՈՒ ՁՄՌԱՆ ՄԵԿ ԱՄԻՍ

21/08/2020
- 21 Օգոստոսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Մնաց աշունն ու ձմռան մի ամիս, որ 2020-ն ավարտվի: Գրողի ծոցը գնա, բայց պարտադիր հայ ժամանակակից գրողի, որ նա էլ անակնկալ մերձեցմանը չդիմանա ու հետը գնա: Միանգամից բոլոր հարցերը կլուծվեն. դեմքներիցս դիմակները կհանենք (իբր մինչ այդ անդիմակ էինք), գրականության դասագրքերը կմաքրենք, Ամուլսարի շուրջբոլորն էլ քոչարի կպարենքՙ առանց սոցիալական հեռավորություն պահելուՙ իրար սիրելով, հանդուրժելով: Հետո մեզ կմիանա Արցախի ժողովուրդը, Ադրբեջանի ժողովուրդը, եթե իհարկե ուզենՙ օս, աբխազ, վրացի, թալիշ, չեչեն, ինգուշ, մի խոսքովՙ կովկասցի ժողովուրդը, եւ մեր տարածաշրջանի անունը կդնենք ազատ, անկախ Աղավնատուն: Մինչեւ հոգու խորքն ազդվելով մեր եղբայրությունիցՙ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Սուրբ Սոֆիա տաճարի բանալիները կհանձնի հույներին ու հույները կասենՙ Ամէն: Իսրայելը Ամերիկայից թաքուն մոտ հարեւանություն կանի արաբ երկրների հետ, իսկ Իրանը ցույց կտա, որ իր կանանց միայն աչքերը չէ, որ արեւահաս գեղեցիկ են: Ռուսներն էլի կծեծեն, բայց դուռըՙ մտնելուց առաջ ու միշտ կհանեն սապոգները մեր տան մեջ, Ամերիկան ու Եվրոպան կանցնեն ծիածանի տակով ու մեզնից կսովորեն, թե ինչպես է պետք ճիշտ ապրել, իսկ չինական դպրոցներում էլ անգիր կսովորեն Պարույր Սեւակի բանաստեղծությունը, բայց մի քիչ փոխած կասենՙ «Նրանք քիչ են, բայց նրանց հայ են ասում»: Ու եթե Պակիստանը հաջորդ տարի ճանաչի մեր անկախությունը, ապա աշխարհում ամեն բան հրաշալի կլինի:

Բայց դեռ աշուն կա ու ձմռան մեկ ամիս: Գուցե սա ճակատագրական ժամանակ է կամ բեկումնային, օրինակ հասկանալու, որ աշխարհում հենց այնպես ոչինչ չի լինում: Նույնիսկ կորոնավիրուսը հենց այնպես չի լինում, ուրեմն մի տեղ սխալվել ենք, չգիտեմ որտեղ, չգիտեմ ով, ասենք սխալ չղջիկ ենք կերել, կա՛մ չղջիկ ենք կերել, կա՛մ կերել ենքՙ… բնությունը: Պատերազմն առավել եւս հենց այնպես չի լինում, ուրեմն կողմերը զիջում չունեն, պայթյունն էլ հենց այնպես չի լինում, ուրեմն զենքն արդեն հազարավոր տոննաների է հասնում ու ոչ մի գրամ չի թափվում, ուրեմն մարդիկ զենքով են ուժ զգում ու ուժ չունենՙ հրաժարվելու դրանից: Գրականության գրքերում հարբեցող հայրն էլ հենց այնպես չի լինում, կամ տղամարդ սիրող տղամարդը, որովհետեւ հարբեցող հայրերն են շատացել ու տղամարդիկ, որոնք տղամարդ են սիրում: Սա երեխաներին պատմելու բան չէ՞… Իսկ ի՞նչ պետք է պատմել երեխային, որ նա կարողանա ապրել մեր ստեղծած աշխարհում, գուցե այն, որ մենք խրոխտ քոչարի ենք պարում Ամուլսարի շուրջբոլորն ու մեզ միանում են նույնիսկ չեչեննե՞րը, որոնք նույնիսկ հզոր Ռուսաստանին թամամ չեն միանում: Բա չենք խաբելո՞ւ, բա երեխային խաբո՞ւմ են, իսկ գուցե այսօրվա աշխարհի վիճակի պատճառն այն է, որ մեզ երեկ խաբե՞լ են, աշխարհին նայող պատուհանի ապակին գունավորել են այնպես, որ միայն պայծառ ու դրական բանե՞ր տեսնենք, գուցե երեխան դեռ դպրոցո՞ւմ պետք է իմանա, որ հենց իր պատուհանի այն կողմում կրակում են, սպանում են, բռնաբարում են, հարբում ու ծեծում են, շեղվում են, ու այդ ամենն անում են ոչ թե ապրած-մեռած, այլ իր կողքին ապրող մարդիկ, ու այս ամենից հետո, գուցե ինքը երբեք չկրակի, չսպանի, չբռնաբարի, չծեծի, չծեծվի, միայն հարբի, այն էլ սիրուց…

Գուցե այս ամենը հասկանալու համար մի աշունն ու ձմռան մեկ ամիսը բավական չէ… Ամեն դեպքումՙ քիչ մնաց, շուտով նույնիսկ Պակիստանը կճանաչի մեր անկախությունն, եւ աշխարհում ամեն բան հրաշալի կլինի, երեխանե՛ր:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ՀԱՆԴԻՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՆՇՎԵՑ ՃԱՆԱՉՎԱԾ ԲԱՐԵՐԱՐ ՀՐԱՉՅԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԿԵՍԴԱՐՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ

Հաջորդ գրառումը

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Անվերջությանը՝ Գեւորգ Արշակյանին

07/11/2025
Հաջորդ գրառումը

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական