Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՃԱՆԱՉՎԱԾ ԲԱՐԵԳՈՐԾ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ՀՐԱՉՅԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ԿԵՍԴԱՐՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻ ԱՌԹԻՎ

31/07/2020
- 31 Հուլիսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, ՌԴ-ում «Ազգ»-ի հատուկ թղթակից

Աշխարհի բոլոր քաղաքներն ունեն իրենց հերոսները, պատվարժան մարդիկ, հեղինակավոր, երեւելի ու ճանաչված դեմքերը, եւ հասարակության համընդհանուր գնահատանքին արժանանալու համար, հաճախ, պետք է մի ամբողջ նշանակալից կյանք ապրել, թեեւ այս հարցում լինում են նաեւ երջանիկ բացառություններ: Այսօրվա գրիչ վերցնելուս առիթը այդ երջանիկ բացառություններից մեկի մասին էՙ մեր արժանապատիվ հայրենակցի, ով ավելի քան երեք տասնամյակ Հայաստանից հեռու բնակվելովՙ հասցրել է իր բարի գործերով համընդհանուր սիրո եւ ճանաչման արժանանալ թե այդ հեռուներում, թե Հայաստանում, եւ թե աշխարհի բազմաթիվ երկրներում:

Վերջերս ռուսական լրատվամիջոցներից մեկում զետեղված մի հրապարակում անմիջապես գրավեց ուշադրությունսՙ «Մեր քաղաքի դեմքերը» վերնագրով: Սանկտպետերբուրգցի լրագրողը հպարտորեն տեղեկացնում էր, որ արդեն մի քանի ամիս է, ինչ իրենց քաղաքի մետրոպոլիտենում, շարժասանդուղքների տեսանելի հատվածներում, հազարավոր ուղեւորների ուշադրությունն են գրավում լուսային մեծադիր ցուցավահանակները, որոնցում Սանկտ Պետերբուրգի պատվավոր մարդկանցից մեկիՙ ճանաչված բարերար եւ հասարակական գործիչ, «Տարվա մարդ 2020» մրցույթի դափնեկիր ՀՐԱՉՅԱ ՄԻՍԱԿԻ ՊՈՂՈՍՅԱՆԻ դիմանկարն էՙ իր մշտական բարի եւ գեղեցիկ ժպիտով:

«Այս իրողությունը հաճելի է եւ ինչ որ տեղ նաեւ անսպասելի, ինչպես Հրաչյա Պողոսյանի, այնպես էլ յուրաքանչյուրի համար, ով ծանոթ է նրա գործունեությանը»,-նշել է ռուսական պարբերականն ու տեղեկացրել, որ ցուցավահանակները տեղադրվել են «Տարվա մարդ 2020» մրցույթի կազմակերպիչների կողմից, որի հաղթողն էր Հրաչյա Պողոսյանըՙ «Բիզնեսի սոցիալական պատասխանատվություն» անվանակարգում:

Միանգամից տեղեկացնեմ, որ այս անչափ հաճելի իրողությունը նաեւ երջանիկ զուգադիպություն ունիՙ տարեդարձ է, եւ այն էլՙ ոչ սովորական: Օգոստոսի 11-ին Հրաչյա Պողոսյանը տոնում է կեսդարյա հոբելյանը:

Մեր այս բարդ, բազմաթիվ անտես եւ տեսանելի վտանգներով լի հարափոփոխ ժամանակներում հասարակություններին լավ մարդկանց օրինակներ շատ են անհրաժեշտ: Անվերապահորեն կարող եմ ասել, որ նրանցից մեկը Հրաչյա Պողոսյանն է: Ամենայն հարգանքի եւ դրվատանքի է արժանի նրա անցած ուղին: Հրաչյա Պողոսյանի անսահման սիրով լեցուն սիրտը բաբախում է հանուն Հայաստանի եւ Ռուսաստանի բարօրության, հանուն հայ-ռուսական անկեղծ բարեկամության: Ասվածի վկայությունները կյանքի կոչված հարյուրավոր ինքնատիպ գործերն են: Այո, միայն նաՙ Ռուսաստանի հյուսիսային սառնաշունչ մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում բնակվող եւ կրծքի տակ չափազանց ջերմ սիրտ կրող Հրաչյա Պողոսյանը կարող է մեկը մյուսից ինքնատիպ նախաձեռնություններով հանդես գալ եւ չափազանց հետաքրքիր միջոցառումներ կազմակերպել:

Ուզում եմ ընթերցողին հիշեցնել, որ իր բազմաթիվ ֆանտաստիկ ու աներեւակայելի բարեգործական մտահղացումներով ու նախաձեռնություններով աչքի ընկած մեր հայրենակիցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով անցյալ տարի պարգեւատրվել էր պետական պարգեւովՙ «Բարեգործության համար» շքանշանով:

Մեր հայրենակցի անունը քաջ հայտնի է ոչ միայն Ռուսաստանում, Հայաստանում եւ աշխարհի բազմաթիվ երկրներում, այլ նաեւ … Տիեզերքում, քանզի նա արդեն երկար տարիներ լայն հանրությանն է ներկայանում իր սրաթռիչ մտքի եւ արտասովոր երեւակայության ամենավառ դրսեւորումներով եւ նրա գործունեությանն ուշի ուշով հետեւողների մոտ արդեն կարծիք է կազմվում, որ այս զարմանալի հայը իր դրվատելի նախաձեռնություններով Երկիրը «նվաճելուց» հետո հիմա էլ սկսել է Տիեզերքի նվաճման գործընթացը:

«Ազգի» ընթերցողներին տեղեկացրել էինք, որ ի նշանավորումն 2018-ի մեր հոբելյանական տարեդարձներիՙ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 100 եւ Երեւանի հիմնադրման 2800-ամյակներիՙ Հայաստանի եւ Երեւանի դրոշները Հրաչյա Պողոսյանի սրաթռիչ մտքի արդյունքում 195 օր հանգրվանել էին տիեզերքում` Միջազգային տիեզերական կայանում: Հրաչյա Պողոսյանը, ով, ի դեպ, Ռուսաստանի տիեզերագնացության ֆեդերացիայի անդամ է, բարեգործական էլի բազմաթիվ նշանակալի ներդրումներ է կատարել տիեզերագնացության ոլորտին աջակցելու գործում: Եվ հավանաբար նաեւ այդ էր պատճառը, որ որոշեց Հայաստանի անունը կապել նաեւ տիեզերագնացության եւ տիեզերքի հետ:

Ճանաչված բարերարի եւ իր բարեգործական հիմնադրամի կողմից կյանքի կոչված գործերը վերաբերվում են մեր կյանքի բոլոր ոլորտներին եւ իրականացվում են Ամենայն Ռուսիո Եկեղեցու առաջնորդ Կիրիլի եւ Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ Գարեգին Բ-ի օրհնությամբ: Նրա գործնեությունը բարձր գնահատականների է արժանացել իշխանության բարձր օղակներում ինչպես Ռուսաստանում եւ Հայաստանում, այնպես էլ տարբեր երկրներում, որտեղ իրականացվել են նրա նախաձեռնությունները: Նա ստացել է տարբեր գերատեսչական եւ հասարակական պարգեւներ, ստացել է Հայ Առաքելական եկեղեցու բարձրագույն պարգեւը, ինչպես նաեւ պարգեւատրվել է Ռուս Ուղղափառ եկեղեցու շքանշաններով:

Հրաչյա Պողոսյանի բարեգործության շրջանակն ընդգրկում է այսօր արդեն 13 երկիրՙ Ռուսաստան, Հայաստան, Վրաստան, Բելառուս, Մոնղոլիա, Սլովակիա, Էստոնիա, Լատվիա, Լիտվա, Գերմանիա, Ղազախստան, Ֆրանսիա, Իսրայել: Աշխարհի որ անկյունում էլ իրականացրել է իր հերթական մտահղացումըՙ արել է սիրով ու նվիրումով եւ հայ ժողովրդի արժանի զավակի բոլոր ձեռնարկումները արդյունք են տարիների նրա տքնաջան աշխատանքի: Աշխատանք, որը տեսնում եւ գնահատում են հարյուր հազարավոր մարդիկՙ հասարակության ամենալայն շերտերը, նրան մոտիկից ճանաչողները, ընկերները: Եվ ամենեւին էլ պատահական չէր, որ ճանաչված բարերարի ընկերն ու ազգանվանակիցըՙ Սանկտ Պետերբուրգում հայտնի բժիշկ Սարգիս Պողոսյանը, ով երջանկություն էր ունեցել բարձրանալու մեր սրբազան լեռանՙ Արարատի գագաթը, այնտեղ ծածանել իր հետ տարած եռագույնը, ապա դրոշը բերել տունՙ Սանկտ Պետերբուրգ, տեղեկանալով ընկերոջ առաջիկա հոբելյանի մասինՙ Արարատով սրբագործված եռագույնը նվիրում է նրան եւ ասում.

– Տիեզերքում ծածանված Հայաստանի եւ Երեւան քաղաքի դրոշները դու նվիրեցիր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին, ես էլ Մասիսի գագաթին իմ ծածանած դրոշը, որը մեր տան թալիսմանն էր, նվիրում եմ քեզ, դու դրան արժանի ես, այն քեզ ավելի է սազում…

Հրաչյա Պողոսյանը դեռս բազմաթիվ նպատակներ ու երազանքներ ունի այս կյանքում, նրա պրպտուն ու սրաթռիչ միտքն ամենուր է եւ ամեն անգամ նա հանրությանը զարմացնում է իր անհավանական եւ աննախադեպ գաղափարներով ու ծրագրերով, որոնք օր օրի կյանք ու ավյուն են ստանում, հայտնվում մեր կողքինՙ դառնալով մեզ շրջապատող աշխարհի բաղկացուցիչ մասնիկները:

Ծննդյան 50-ամյա հոբելյանի կապակցությամբ իմ եւ մեր խմբագրակազմի անունից ջերմորեն շնորհավորում եմ հայ ժողովրդի արժանի զավակին, իր գործի նվիրյալին եւ բարերարինՙ ցանկանալով, որ իր երկրորդ կես դարն էլ մեր պատվարժան հայրենակցի համար լինի նույնքան արդյունաշատ, արգասավոր եւ առավել քան երջանիկ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿԵՂԾ ՖԵՄԻՆԻՍՏՆԵՐԸ ԸՆԴԴԵՄ…

Հաջորդ գրառումը

Բացահայտվել է ծառերի ապօրինի հատմամբ զբաղվող հանցավոր խումբ. պետությանը պատճառված վնասը կազմում է շուրջ 103 մլն. դրամ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Բացահայտվել է ծառերի ապօրինի հատմամբ զբաղվող հանցավոր խումբ. պետությանը պատճառված վնասը կազմում է շուրջ 103 մլն. դրամ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական