Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Խաղաղության եւ համակեցության» ձեր հորդորները ուղղեք Էրդողանին եւ Ալիեվին

17/07/2020
- 17 Հուլիսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան պարոն Ջոնաթան Լաքոտը, մտահոգիչ գտնելով Հայաստանի հյուսիս-արեւելյան սահմանին տիրող իրավիճակը, հուլիսի 13-ին հարկ էր համարել հիշեցնելու մեզ, որ «Ֆրանսիան եւ Գերմանիան ավելի քան մեկ դար միմյանց ատել եւ իրար դեմ մարտնչել են, իսկ այսօր հանդիսանում են Եվրոպայի կառուցման շարժիչ ուժը»: Այսինքն,- ինձ թույլ եմ տալիս մեկնաբանել հարգարժան դեսպանի հորդորը,- հարկավոր է, որ հայերն ու ադրբեջանցիները խաղաղ գոյակցեն, ինչը, ըստ նրան, «պահանջում է խիզախություն եւ պարտավորեցնում է ողջ հասարակությանը»:

Նրանք, որոնք այս կամ այն կերպ, այս կամ այն հանգամանքով առիթ ունեցել են մասնակցելու եվրոպական տարբեր ֆորումների, հավանաբար բազմիցս լսել են աղավնակե՜րպ եվրոպացիների նման խրատներըՙ ինչո՞ւ եք կռվում, հետեւեք մեր օրինակին, խաղաղ ապրեցեք, էլի: Այսինքն` Տվեք Արցախը, մի «պուճուր» հատված էլ  Մեղրիից, որ Նախիջեւանով թուրքերը կապվեն իրար հետ, մի «փոքրիկ» կտոր էլ հյուսիսից…

Հավանաբար նույն կամ նույնպիսի հորդոր եվրոպացիներն ուղղել են նաեւ մեր ոխերիմ հարեւաններին, վստահաբար ծանոթ չլինելով մեր ժողովրդական դիպուկ ասացվածքինՙ գայլի գլխին Ավետարան կարդալ:

Բայց մի պահ թողնենք գայլերին եւ հարց տանք մեր եվրոպացի քարոզիչներինՙ ի դեմս հարգարժան պարոն դեսպանի. եթե 2-րդ աշխարհամարտում Գերմանիան տանուլ տված չլիներ իր իսկ սանձազերծած պատերազմը եւ ստորագրած չլիներ ամբողջական կապիտուլացիայի պայմանագիրը, այդ ի՞նչպես էին լինելու Ֆրանսիայի եւ պատերազմի ժամանակ նրա դաշնակից երկրների հարաբերությունները Գերմանիայի հետ, որն այժմ ծպտուն անգամ հանելու փորձ չի կարող կատարել, օրինակ,  Ալզաս-Լորենի մասին:

Անշուշտ, «եթե»ներով պատմությունը չես կարող վերաշարադրել: Բայց «եթե»ները կարող են բացահայտել պատճառահետեւանքային կապը Գերմանիայի ջախջախիչ պարտության եւ դրա հետեւանքով, ու միայն դրա՛՛ հետեւանքով Եվրոպայում 1945-ի մայիսից ի վեր ստեղծված «յուղումեղր» հարաբերությունների միջեւ: Այստեղիցՙ ճշմարտությունը, նաեւ մե՛ր ճշմարտությունը. խաղաղությունը պետք է պարտադրել:

Ինչո՞ւ այսքան կենտրոնացա Ֆրանսիայի հարգարժան դեսպանի էլեգանտ հայտարարության վրա: Կիրակի լույս երկուշաբթի գիշեր Հայաստանի Հանրապետության,- եւ ոչ թե Մինսկի խմբի եռանախագահների եւ այլոց կողմից «վիճելի» եւ «բանակցային» համարվող հայկական Արցախի,- վրա Ադրբեջանի ձեռնարկած գործողությանը եւ դրան հաջորդած վայրագ ռմբակոծություններին հետեւեցին միջազգային տարբեր ուժերի, կազմակերպությունների ու երկրների «մտահոգվածության» արտահայտությունները, «հրադադարի եւ խաղաղ գոյակեցության» կոչերը: Փարիսեցիական հորդորներ, որոնք իբր չեն նկատում հակահայկական բացահայտ ագրեսիան Ադրբեջանի ու նրա ավագ եղբայր Թուրքիայի կողմից: Հարցնող լինիՙ հայերս դե՞մ ենք խաղաղությանը, խաղաղ գոյակեցությանը նույնիսկ  ազերի թուրքերի հետ: Խաղաղ ապրելու իրավունք ձեռք բերելու համար անպայման Բաքո՞ւն կործանած պիտի լինեինք: Մենք պարզապես թույլ չենք տվել, որ ազերիները արցախահայության հետ վարվեին նույն կերպ, ինչպես 1915-23 թթ.ին նրանց ցեղակիցները վարվեցին արեւմտահայության եւ Կիլիկիայի հայության հետ, այն Կիլիկիայի, որը, հենց «ասպետակա՜ն Ֆրանսիայի» կողմից դավաճանաբար լքվեց, Միհրան Տամատյանի կազմած ժամանակավոր կառավարությունը ֆրանսիական սվիններով տուն ուղարկվեց, առ ոչինչ համարվեց հայերի եւ մյուս փոքրամասնությունների հռչակած Անկախության ակտը, որի, ի դեպ, 100-ամյակը լրանում է առաջիկա օգոստոսի 4-ին: Մենք պարզապես մեր իսկ արյունով փրկել ենք մեզ: Եվ փրկության ադ պայքարը շարունակելու ենք դեռ: Դրանում չկասկածեք: Մենք ուրիշ ելք չունենք: Խաղաղության եւ համակեցության ձեր հորդորները ուղղեք թուրքերին, որոնք այժմ էլ պահանջում են Հայաստան աշխարհի վերջին մնացորդըՙ Արցախը, Զանգեզուրը, Երեւանն անգամ: Զսպվածության ձեր կոչերը ուղղեք Ալիեւին ու Էրդողանին:

Խոսքը հատկապես վերաբերում է Ֆրանսիային, որը հին պարտքեր ունի դեռ մեզ վճարելու: Եվ փոխհատուցման ճանապարհին այդ երկիրն ունի առանձնաշնորհյալ դիրք եւ հանգամանք: Այդ դիրքից Փարիզը կարո՛ղ է սաստել ՆԱՏՕ-ի իր դաշնակից Էրդողանին ու Ալիեւին եւ պայմաններ ստեղծել, որ Հայաստանն Արցախով հանդերձ խաղաղ ապրի: Իսկ համակեցությանը մենք պատրաստ ենք, եթե ունենանք իրական եւ սեփական երաշխիքներ:

Այսօր, վաղը եւ մյուս օրը մենք ստիպված ենք պաշտպանելու մեզ; Սա Եվրոպա չէ:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայ և ադրբեջանցի ցուցարարների դիմակայությունը Լոնդոնի կենտրոնում(թարմացված4)(video)

Հաջորդ գրառումը

Ղազախստանն ուզում է առաջինների թվում ձեռք բերել ռուսական պատվաստանյութը

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

Ղազախստանն ուզում է առաջինների թվում ձեռք բերել ռուսական պատվաստանյութը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական