Կիրակի, Հոկտեմբերի 5, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՈՐՔԱ՞Ն ԵՆՔ ԿՈՐՑՆԵԼՈՒ ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍՙ ԽՈՐԱՑՈՂ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՊԱՏՃԱՌՈՎ

10/07/2020
- 10 Հուլիսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆ

Կորուստները տատանվելու են 1,5-2,5 մլրդ դոլարի սահմաններում

Հայաստանն արդեն հայտնվել է սոցիալ-տնտեսական ճգնաժամի մեջ: Վերջին երկու տարիների իշխանության իրականացրած քաղաքական ցնցումներին ավելացավ կորոնավիրուսը, որին մենք դիմավորեցինք առավել քան անպատրաստ: Արդյունքում, այս տարվա հինգ ամիսներին, միայն պաշտոնական վիճակագրության ցուցանիշներով, տնտեսական անկումը Հայաստանում կազմեց 3,9 տոկոս: Ակնհայտ է, որ տնտեսական ցուցանիշների վատթարացումը շարունակվելու է, իսկ մեր դրամական եկամուտները նվազելու են: Դիտարկենք, թե որքա՞ն կլինեն այդ կորուստները տնտեսական անկման ներկա տեմպի, մասնավոր փոխանցումների եւ օտարեկրյա ներդրումների նվազման ներկա ընթացքի պարագայում:

Ծառայությունների ոլորտում անկումը այս տարվա հինգ ամիսներին 4,2 տոկոս է կազմել: Տարվա վերջին այն էապես խորանալու է, քանի որ այստեղ են ընդգրկված նաեւ զբոսաշրջության ծառայությունները, իսկ այս ոլորտը կաթվածահար վիճակում է: Այդուհանդերձ, եթե չափազանց լավատես լինենք եւ ենթադրենք, որ անկումը պահպանվի ներկա տեմպով, ապա ամբողջ ճյուղում պակաս կստացվի մոտ 87 մլրդ դրամ կամ 180 մլն դոլար:

Շինարարությունում տարվա առաջին հինգ ամիսներին անկումը 26 տոկոս է: Եթե տարեկան ցուցանիշը պահպանվի, ապա շինարարության տարեկան ծավալը պակաս կլինի մոտ 113 մլրդ դրամով կամ մոտ 235 մլն դոլարով:

Մեր տնտեսության ամենամեծ ոլորտումՙ առեւտրում, այս պահի դրությամբ անկումն ավելի քան 10 տոկոս է: Դարձյալ եթե անկումն ավելի խորը չլինի, ապա մեր կորուստը առեւտրի ճյուղում կկազմի մոտ 325 մլրդ դրամ կամ 676 մլն դոլար:

Արդյունաբերությունում այս պահին աճ էՙ 2,4 տոկոս: Դա բացառապես հանքարդյունաբերության շնորհիվ է, իսկ արդյունաբերության մյուս ճյուղերը անկման մեջ են: Այդուհանդերձ, եթե հանքարդյունաբերության շնորհիվ արդյունաբերությունում պահպանվի այս աճը, ապա մենք հավելյալ կստանանք մոտ 50 մլրդ դրամ կամ մոտ 105 մլն դոլար : Ակնհայտ է, որ սա ընդհանուր կորուստների փոքր մասն է ծածկելու:

Գյուղատնտեսության ցուցանիշները հրապարակվում են եռամսյակը մեկ: Առաջին եռամսյակում այստեղ աճ էր ներկայացվել, երկրորդ եռամսյակի ցուցանիշները դեռ չկան: Ուստի, ձեռնպահ կմնանք դրանց վերաբերյալ տարեկան կորուստների մասին խոսելուց, բայց փաստենք, որ դրանք լինելու ենՙ ելնելով տնտեսության ընդհանուր կացությունից:

Մեր բնակչության եկամուտների կարեւոր աղբյուր է արտերկրիցՙ հիմնականում Ռուսաստանից փոխանցվող գումարները: Այս տարի մեր հայրենակիցներից շատերը չեն մեկնել արտագնա աշխատանքի: Դա նշանակում է, որ փոխանցվող գումարները նվազելու են: Տարվա առաջին հինգ ամիսներին դրանք արդեն նվազել են մոտ 150 մլն դոլարով: Փոխանցումների նվազման ներկա համամասնության պահպանման դեպքում տարեկան Հայաստան մուտք կգործի 400 մլն դոլարով ավելի պակաս մասնավոր փոխանցումներ:

Ինչ վերաբերում է օտարեկրյա ներդրումներին, ապա Կենտրոնական բանի հրապարակած ՀՀ վճարային հաշվեկշռից տեղեկանում ենք, որ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում կատարված օտարերկրյա ներդրումները կազմել են ընդամենը 26,7 մլն դոլար: Ներդրումների նման ցածր ծավալ տարվա առաջին եռամսյակում չի եղել 2003 թ.-ից ի վեր: Ընդգծենք, որ առաջին եռամսյակի ներդրումների անկումը ոչ մի առնչություն չունի կորոնավիրուսի հետ, քանի որ ի հայտ եկավ եռամսյակի վերջին ամսին, եւ գործնականում չէր կարող ազդեցություն ունենալ նախապես ծրագրված որեւէ խոշոր ներդրումային ծրագրի վրա: Մի խոսքով, 2019 թ.-ի առաջին եռամսյակի արդեն իսկ նվազած օտարերկրյա ներդրումների համեմատ այս տարվա առաջին եռամսյակում դրանք նվազել են մոտ 25 տոկոսով: Եթե տարեկան անկումը գոնե պահպանվի այս մակարդակի վրա, ապա անցած տարվա 254 մլն տարեկան ներդրումների համեմատ դրանք կնվազեն մոտ 64 մլն դոլարով:

Այսպիսով, ընդհանրացնելով վերոնշյալ գործոնները, փաստենք, որ Հայաստանի տնտեսության ճյուղերի անկման ներկա տեմպի, արտերկրից ստացվող մասնավոր փոխանցումների եւ օտարեկրյա ներդրումների նվազման հետեւանքով այս տարի մենք բոլորս կկորցնենք մոտ 1,5 մլրդ դոլարի մոտ գումար: Սա լավատեսական սցենարն է, բայց առավել հավանական է տնտեսական անկման խորացումը, որի հետեւանքով այս կորուստները կարող են ավելանալ եւս 1 մլրդ դոլարով: Այս թվերը նշանակում են, որ մենք բոլորս մեզ վրա զգալու ենք մեր եկամուտների նվազումը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԵՆՔ

Հաջորդ գրառումը

«ՌՈՒՍԱԿԱՆ ՎԻԶԱԺԻ ԼԵԳԵՆԴԸ». ՆԱՆԱՐԱ ԲԵՐՅՈԶԻՆԱՙ ԻԶՈՅԻ ՎԱՂՈՅԻ ԴՈՒՍՏՐԸ

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

«ՌՈՒՍԱԿԱՆ ՎԻԶԱԺԻ ԼԵԳԵՆԴԸ». ՆԱՆԱՐԱ ԲԵՐՅՈԶԻՆԱՙ ԻԶՈՅԻ ՎԱՂՈՅԻ ԴՈՒՍՏՐԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025

Վրաստանի ՏԻՄ ընտրություններում նորից հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Ընտրությունների արդյունքի հետ չեն հաշտվում եվրոպամետ ընդդիմադիրները։ Թբիլիսիում ցուցարարները ներխուժել...

ԿարդալDetails

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025

Միահամուռ կերպով դատապարտում ենք ներկա վարչակարգի բոլշևիկյան բռնաճնշումների գործելաոճը. հայտարարություն

04/10/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ օգնության ֆոնդի տնօրենների խորհրդի անդամներին

04/10/2025

Խոստանում եմ ավելի մեծ վտանգ լինել իրենց համար այժմ, քան էի մինչեւ այսօր. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի նամակը՝ մեկուսարանից

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական