Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Չավուշօղլուիՙ «Թուրքիան անվտանգ երկիր է» պնդումը Բեռլինում չանցավ

03/07/2020
- 03 Հուլիսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հուլիսի 2-ին ԳԴՀ արտգործնախարար Հայկո Մասը Բեռլինում հանդիպեց Թուրքիայի իր պաշտոնակից Մելվեթ Չավուշօղլուին։ Մամլո ասուլիսին Մասն ընդգծեց, թե հուլիսի 1-ին ԳԴՀ-իՙ ԵՄ խորհրդի նախագահությունը ստանձնելուց հետո Չավուշօղլուն առաջին հյուրն է, իսկ Թուրքիան ԵՄ-ի համար մնում է կարեւոր խոսակից։ Մասը քննարկված հարցերի շարքում ընդգծեց Սիրիայի, Լիբիայի խնդիրների մասին միմյանց հետ մտքերի փոխանակումը, ապա անդրադարձավ համավարակի կանխարգելմանն ուղղված համաեւրոպական միասնական դիրքորոշմանըՙ Covid 19-ով պայմանավորված ԵՄ մուտքի արգելափակմանը։ Հուլիսի 1-ին ԵՄ հրապարակեց այն երկրների ցուցակը, որ առաջիկա երկու շաբաթներին չեն կարող հատել Շենգենյան սահմանը։ Մեր տարածաշրջանից միայն Վրաստանին է արտոնություն տրվելՙ վարակակիրներն այնտեղ քիչ են։ Թուրքիան դուրս է մնում այդ ցուցակից, ինչպես եւ Հայաստանը։

Չավուշօղլուն, որ Բեռլին էր ժամանել իր երկրի զբոսաշրջության նախարարի, առողջապահության փոխնախարարի հետ, ասուլիսին «սիրելի Հայկո» ասելուց, ԳԴՀ  նախագահությունը շնորհավորելուց եւ առաջնահերթություններին սատարելու խոստումը հնչեցնելուց հետո, սկսեց շարադրել, թե էգեյանի հարցում ԵՄ- Թուրքիա բանակցություններում ընդգրկվել է նաեւ Հունաստանը, Սիրիայի, Լիբիայի հարցում ընդգծեց, թե իրենց կարծիքով, լավագույն լուծումը քաղաքականն է, կայուն զինադադար պիտի լինի, սատարում են Լիբիայի ամբողջականությանն ու խաղաղության հաստատմանը, ՆԱՏՕ-ի առաջնահերթությունները եւ մտահոգությունները խորապես ըմբռնում են։ Շեշտեց, թե Գերմանիայի հետ տնտեսական շրջանառության ծավալը կազմում է 36 միլիարդ, իսկ զբոսաշրջությունը դրա կարեւոր բաղադրիչն է։ «Մենք ամեն ինչ կանենք, որ մեր հյուրերն իրենց ապահով զգան», նշեց Թուրքիայի արտգործնախարարըՙ հորդորելով նորից վերանայել ԵՄ-իՙ զբոսաշրջիկներին Թուրքիա մեկնելու սահմանափակումը։ «Թուրքիան անվտանգ երկիր է, առողջապահության բնագավառում Գերմանիայի հետ առաջատար երկրների շարքում է», փաստարկեց Չավուշօղլունՙ նշելով, թե իրենք թափանցիկ են աշխատել եւ հանիրավի տեղ չեն գտել անվտանգ երկրների ցուցակում։ «Սրանք քաղաքական որոշումներ են, իսկ այս բնագավառումՙ համավարակի մասին գիտականորեն պիտի խոսվի», քննադատեց Թուրքիայի արտգործնախարարըՙ հիշեցնելով, թե անցյալ տարի ավելի քան 5 միլիոն գերմանացի իր երկրում է արձակուրդն անցկացրել ու գոհ մնացել։

Թեեւ ոմանց գնահատմամբ Էրդողանը Բեռլին էր գործուղել իր ամենաճկուն նախարարին, բայց նրան էլ չհաջողվեց բեկել ԳԴՀ որոշումը։ Թուրքիայի համար զբոսաշրջությունը տնտեսության գերակա ճյուղ է, իսկ գերմանացի զբոսաշրջիկների համար Իսպանիայից ու Իտալիայից հետոՙ երրորդ նախընտրելի հանգստավայրը։

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թաներ Աքչամը հորդորում է Էրդողանի իշխանություններին. «Եթե ժխտողականության համար հատկացված գումարները կուտակվեին, ապա հնարավոր էր լուծել ցեղասպանության հարցը»

Հաջորդ գրառումը

Ոստիկանները խոչընդոտել են ՍԴ դատավորի մուտքը ՍԴ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Ոստիկանները խոչընդոտել են ՍԴ դատավորի մուտքը ՍԴ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Մի րոպե մի բան ասեմ-6. Փաշինյան

13/10/2025

Նիկոլ Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել՝ մանրամասնելով, թե ինչու ՀՀ նախկին 3 ղեկավարները իրենց կառավարման ժամանակահատվածներում կյանքի չեն կոչել ղարաբաղյան...

ԿարդալDetails

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական