Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ոչ ոք հույսը չդնի «ժողովրդի մեծամասնության աջակցության» վրա

03/07/2020
- 03 Հուլիսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանում երբեւիցե անցկացվե՞լ է վստահելի հարցախույզ, polls, սոցհարցում. չեմ հիշում: Խոսքը հասարակագիտական բոլոր կանոններով անցկացվող հարցման մասին է, որը զարգացած երկրներում անցկացվում է պարբերաբարՙ ի պէտս իշխանությունների, ընդդիմության, քաղաքագետների եւ մամուլի, ստուգելու համար ժողովրդի տարբեր խավերի, տարիքային տարբեր խմբերի վերաբերմունքը կառավարության գործունեության, քաղաքական առաջնորդների վայելած ժողովրդականության, պետական եւ ազգային նշանակության որոշումների մասին, ընդամենը 1-2 տոկոսից ոչ ավել սխալվելու հավանականությամբ: Հայաստանում նման հարցախույզներ անցկացվել են միայն համապետական ընտրություններից առաջ, այն էլՙ իշխանախմբի կամ նրա մրցակիցների ռեյտինգը բարձրացնելու, այսինքն կեղծարարական նպատակներով, նայածՙ ո՛ւմ պատվերով:

Ներքաղաքական ներկա գերլարվածության, համավարակի հաղթարշավի եւ սոցիալ-տնտեսական վիճակի անկման պայմաններում գիտականորեն հիմնավորված հարցախույզը խիստ օգտակար պիտի լիներ քաղաքական իրավիճակը, ուժերի հարաբերակցությունըՙ թեկուզ մոտավոր ճշգրտությամբ իմանալու համար:

Մինչ ընդդիմադիր ուժերը պնդում են, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության ժողովրդականության ցուցանիշը ներկայիս չի գերազանցում 9, նույնիսկ 7 տոկոսը, իշխանական կողմը շարունակում է վկայակոչել արդեն երկու տարի առաջ անցկացված խորհրդարանական ընտրություններում իր գերազանցՙ 70,43 տոկոս արդյունքները, իրավունք վերապահելով իրեն խոսելու ժողովրդի, ո՛ղջ ժողովրդի անունից, ոտնատակ տալով թե՛ օրենսդրությունը, թե՛ օրինականությունը, թե՛ իրավունքը, թե՛ իրավագիտությունը, նաեւՙ ժողովրդի շահը:

Առիթ ունեցել եմ գրելու եւ խոսելու 2018 թ. մայիսյան ընտրությունների համաժողովրդական չլինելու մասին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրած պաշտոնական արդյունքները շատ բան են ասում այդ մասին եւ ցույց են տալիս, որ ոչ ոք, ներառյալ Հանրապետության հրապարակում հսկայական բազմություն հավաքած վարչապետ Փաշինյանը իրավունք չունի խոսելու համաժողովրդական աջակցության մասին, առավել եւս հիմաՙ փորձանավոր այս երկու տարիներից հետո: Բավական է հիշել, որ ըստ պաշտոնական այդ արձանագրության, քվեարկելու իրավունք ունեցող, բայց չքվեարկած քաղաքացիների թիվը շուրջ 70 հազարով գերազանցում է քվեարկածների թիվը: Ավելացրեք դրա վրա ընտրություններում հօգուտ «Իմ քայլին» չքվեարկածների շուրջ 40 տոկոսը եւ կունենաք հստակ պատկերը իշխանությունների վայելած ժողովրդականության մասինՙ շուրջ 30 տոկոս, որը շատ քիչ է «ժողովրդի դիկտատուրա» հայտարարելու համար: Այդ պատկերում ամենակարեւորըՙ այսպես կոչված «լուռ մեծամասնության» առկայությունն է: Ի բացակայության մասնագիտական հարցախույզների, մենք չգիտենք ա՛յդ մեծամասնության կարծիքը, ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր տեղի ունեցողի մասին: Չգիտենք նաեւ վերոհիյշալ 30 տոկոսի կարծիքը, որն անշուշտ փոփոխված պետք է լինի անցնող երկու տարիների ընթացքում: Համենայնդեպս, դժվար է ասել, թե որքանով է ընդունելի ընդդիմության հայտարարած 7-9 տոկոսը, եւ է՛լ ավելի անհիմն է կարծելը, թե ի վնաս Փաշինյանի նվազած ձայները, ներկա պարագայումՙ աջակցությունը, փոխանցվելու է ընդդիմադիրներին: Նման թվաբանություն չի՛ կարող լինել:

Ո՞րն է ընդդիմադիրների նման ենթադրությանը տուն տվող պատճառըՙ դարձյալ անորոշ է. իշխանությունների թույլ տված իրարահաջորդ սխալների առատությո՞ւնը, դրանց նկատմամբ հասարակության ավելի լայն խավերի բնական դժգոհությո՞ւնը, համավարակի դեմ արդյունավետ պայքարի ձախողո՞ւմը, ֆեյսբուքյան հակաիշխանական գրառումների առատանա՞լը: Այդ եւ այլ հարցերի պատասխանը հստակ կլիներ, եթե մեր ձեռքի տակ ունենայինք ազգաբնակչության կարծիքն ստուգող գիտական ուսումնասիրությունՙ հարցախույզ: Այսուհանդերձ, ընդդիմությունը հույս ունի, որ հանրության լայն զանգվածներն ի վերջո դուրս կգան փողոց, նույնիսկ արտակարգ դրության պայմաններում, եւ կտապալեն ներկա իշխանությունը:

Իմ տպավորությամբ, դատելով խորհրդարանական ընդդիմության առաջնորդինՙ Գագիկ Ծառուկյանին ի պաշտպանություն բողոքի բավական մարդաշատ հավաքներին ի պատասխան «տասն անգամ ավելի» ցուցարարների փողոց դուրս հանելու վարչապետ Փաշինյանի սպառնալիքից, նույնը անելու հույսեր է փայփայում նաեւ իշխանությունը, որը շարունակում է երանությամբ հիշել եւ վերհիշել 2018 թ. իր «աստեղային ժամերը»:

Զուր հույսերՙ երկուստեք: Մեր ժողովուրդը, նրա ակտիվ հատվածը նկատի ունեմ, սպառել-մսխել է իր ներուժը, ներքին եռանդը, ուժասպառ է եղել ներկա անհեռանկար պայմաններում: Հոծ զանգվածներով նա այլեւս չի կարող փողոց-հրապարակ դուրս գալ ո՛չ այս, ո՛չ էլ այն կողմից:

Առավելագույնը, որը կարող է անել մեր ժողովուրդը, ամենավատն է մեր երկրի ու պետականության համարՙ ճանապարհների վերաբացումից հետո փախչելն է երկրից, արտագաղթելը, կամ, ինչպես ամերիկացիներն են ասումՙ ոտքով քվեարկելը:

Վերջին հույսը մնում է խորհրդարանի վրաՙ իր տարբեր հատվածներով, ներառյալ «Իմ քայլ»ականներրի այն մասը, որը մտածել գիտի եւ հայրենասեր է: Վստահ եմՙ դեռ կան այդպիսիք:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ոստիկանները խոչընդոտել են ՍԴ դատավորի մուտքը ՍԴ

Հաջորդ գրառումը

Հայաստան. բաժանված տուն

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Հայաստան. բաժանված տուն

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Արդյո՞ք նրանք ուզում են, որ «Տոմահավկ»-երը թռչեն իրենց ուղղությամբ». Թրամփ

13/10/2025

«Ռիա նովոստին» գրում է. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է Ուկրաինային փոխանցել «Տոմահավկ» հեռահար թևավոր...

ԿարդալDetails

Թույլ մի՛ տվեք, որ քպ-ի ստերը շարունակվեն տարածվել և դառնալ ընդունելի հանրության ականջների համար. Արսեն Ջուլֆալակյան

13/10/2025

Մի րոպե մի բան ասեմ-6. Փաշինյան

13/10/2025

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական