Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիան Էրդողանի հրահանգով ինքնավար կառույց է ստեղծում, որ հակազդի Ցեղասպանության հայկական պնդումներին

26/06/2020
- 26 Հունիսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հունիսի 23-ին Անկարայում նախագահ Էրդողանի գլխավորությամբ հերթական նիստն է գումարել նախագահականին առընթեր գործող Բարձրագույն խորհրդակցական խորհուրդը: Օրակարգի առաջնահերթ խնդիրն է եղել «Ցեղասպանության հայկական պնդումներին արձագանքելն ու այդ ուղղությամբ ռազմավարություն մշակելու համար քաղաքացիական ինքնավար կառույց ստեղծելը»: Այդ մասին, կայքէջում, որպես «թեժ լուր», նշել է «Հյուրրիյեթ» թերթը Նուրայ Բաբաջանի թղթակցությամբ, որից արտատպել է Կ. Պոլսո «Հայ Թերթը»: Ահա թե ինչ է գրել «Հյուրրիյեթի» թղթակցուհին.

«Թուրքիայի արտաքին քաղաքականության օրկարգի առաջնահերթ խնդիրներից այսպես կոչված Ցեղասպանության հայկական պնդումներին արձագանքելու համար քաղաքացիական ինքնավար կառույց ստեղծելու առաջարկն օրակարգ էր մտել դեռեւս երեք ամիս առաջ, երբ ԱՄՆ Կոնգրեսում  հայտնվել էր հայկական նոր բանաձեւ եւ ամերիկյան դատարաններում  քննարկման էին  դրվել հայերի ներկայացրած դատական հայցերը:Սակայն կորոնավիրուսի պատճառով վերոհիշյալ խորհուրդի նիստը հետաձգվեց, այդ իսկ պատճառով այս առաջարկը հնարավոր եղավ քննության առնել վերջին շաբաթներին միայն: Նախագահականի Բարձրագույն խորհրդակցական խորհրդում արված առաջարկի հեղինակներն են խորհրդի անդամ Ջեմիլ Չիչեքն ու նախագահի գլխավոր խորհրդականներից Սեյիդ Սերթչելիքը: Խորհուրդի նիստում ընդգծվել է խնդրո առարկա հարցի առնչությամբ հակափաստարկներ եւ ռազմավարություն մշակող  միասնական մեկ կառույցի բացակայությունը: Թեեւ այնտեղ նշվել է առանձին հարցերում տարբեր նախարարությունների մասնագիտական հիմունքներով ձեռնարկած քայլերի մասին, սակայն դրանք չեն հանգեցրել ամբողջական քաղաքականության մշակմանը: Լիբանանի երբեմնի բարգաւաճ համայնքը այս օրերուն կը դիմագրաւէ գոյութենական լուրջ տագնապ:

Նիստի ավարտին տված ճեպազրույցում Չիչեքն ու Սերթչելիքը լրագրողներին ասել են, որ հայկական լոբբին, ելնելով մերժման հավանականությունից, խուսափում է հարցը բարձրացնել Արդարադատության միջազգային դատարանում, նախընտրելով լոբբիստական գործունեության մեջ «ցեղասպանության» փոխարեն օգտագործել «մարդկության դեմ հանցագործություն» արտահայտությունը, որ կարողանա փոխել նախկին ռազմավարությունը: Նիստը քննարկել է նաեւ թուրքական հինգ տարբեր համալսարանների համատեղ պատրաստած զեկույցը:Նախագահ Էրդողանը հավանություն է տվել ինչպես առաջարկին, այնպես էլ զեկույցին եւ կարգադրել է օր առաջ ավարտել հայերի պնդումներին հակադարձելու նպատակով նախատեսվող աշխատանքները»:

Նիստի վերջում, ըստ «Հյուրրիյեթի» թղթակցուհի Բաբաջանի, մասնակիցները նշել են, որ ցեղասպանության հայկական պնդումների հարցով զբաղվում էր Ազգային անվտանգության խորհուրդը, սակայն 2015-ին, երբ օրենքի փոփոխության հետեւանքով հարցը հանվեց խորհրդի իրավասությունից եւ հանձնվեց վարչապետարանին առընթեր գործող «Նորագույն պատմության ուսումնասիրության կենտրոնի» իրավասությանը, շուտով Թուրքիան խորհրդարանական համակարգից անցավ նախագահականի: Այսպիսով դադարեց վարչապետատարանի գործունեությունը, դրա հետ վերացավ նաեւ նշված կենտրոնը, ինչն անհրաժեշտ դարձրեց միասնական մի կառուլցի ստեղծումը, որ զբաղվի ոչ միայն հարցի քաղաքական, այլեւ մշակությին, պատմական, քարոզչական եւ իրավական հայեցակարգերով: Նիստում մասնակիցները եկել են ընդհանուր հայտարարի, որ այդ կառույցը լինի ինքնավար, կառավարությունից ու պետությունից անկախ քաղաքացիական մի կառույց:

Որքան էլ «Հյուրրիյեթի» հրապարակման մեջ Բարձրագույն խորհրդակցական խորհուրդի հունիսի 23-ի նիստում ընդունված որոշումները պայմանավորվեն «ցեղասպանության հարցում հայերի ռազմավարության փոփոխության հետ», թե «ցեղասպանության» փոխարեն սկսել են օգտագործել «մարդկության դեմ հանցագործություն» արտահայտությունը, իրականում դրա հիմքում ընկած է հունիսի 22-ին Ժնեւում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդի 43-րդ նստաշրջանում Հայաստանի նախաձեռնությամբ Ցեղասպանության կանխարգելման բանաձեւի ընդունումը: Քանի դեռ ծավալվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը մենք հայերս ռազմավարություն փոխելու կարիք չունենք, թուրքերն էլՙ նստաշրջանի ընդունած բանաձեւը չեղյալ հայտարարելու հնարավորություն: Այդ իսկ պատճառով նիստ են գումարել, որ եթե ոչ հակազդել, գոնե ինչ-որ ձեւով արձագանքեն, որպեսզի Հայաստանի առջեւ ընկրկելու տպավորություն չստեղծվի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Չափազանցութեամբ եւ մասամբ նորին

Հաջորդ գրառումը

Հայաստանըՙ ինքնամեկուսացման մեջ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025
Հրապարակախոսություն

Մի՛ զարմացեք, որ սրանք շնորհավորում են բազմահազար հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը

07/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևի կողմից Նիկոլին պարտադրված հայ- ադրբեջանական սահմանը «проходной двор» է. Գագիկ Համբարյան

07/06/2025
Հաջորդ գրառումը

Հայաստանըՙ ինքնամեկուսացման մեջ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Հանրապետության տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին, 11-12-ի կեսօրից հետո, 10-ի և...

ԿարդալDetails

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական