Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ես հին աննորմալ եմ

05/06/2020
- 05 Հունիսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ենթադրում եմ, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում աշխատանքի ընդունվելու եւ Ժնեւ քաղաքի ընտիր փողոցներին նայող մեծ ու լուսավոր պատուհանով աշխատասենյակ ունենալու համար հատուկ մրցույթներ են անցկացվում, որտեղ հաղթում են բացառապես այն մարդիկ, որոնք իսկապես պրոֆեսիոնալ են, ոչ թե Եթովպիայի ինչ-որ գյուղից, որտեղ ծնվել, ապրել ու մեծացել է այս կազմակերպության գործող ղեկավար Թեդրոս Գեբրեիսուսը: Եթե այդպես է, ուրեմն այդ կազմակերպության բազմաթիվ փորձագետներ պնդում են, որ բժշկական դիմակ կրելու պարտադրանքը անիմաստ բան է, քանի որ եթե այն ինչ-որ բան առաջացնում է, ապա զուտ պաշտպանված լինելու ինքնախաբկանք: Այլ հարց է, որ նույն այդ կազմակերպությունում կա փորձագետների մեկ այլ խումբ, որը համոզված էՙ դիմակ պետք է պարտադիր ու ամենուր կրել, ինչը եթե անգամ չի պաշտպանում կորոնավիրուսից, ապա հաստատ հնարավորություն չի տալիսՙ ծխելու, իսկ ծխելը, ինչպես գիտենք, վնասակար է առողջությանը: Ճիշտ է, ոչ մի առողջապահ այս մասին չէր ասել ո՛չ Ստալինին, ո՛չ էլ Չերչիլին:

Մի խոսքով, դիմակի գրեթե համաշխարհային պարտադրանքը աշխարհը զգալիորեն փոխել է: Օրինակ, ժամանակակից կինոյում այսուհետ կնոջ ամենաէրոտիկ շարժումը կլինի  ոչ թե նրա ուսի մերկացումը, այլ նուրբ շարժումով դիմակի հանումը, երբ ամբողջ աշխարհը կտեսնի, թե տվյալ կինը ինչ շուրթեր ունի եւ ինչպիսի քիթ: Այս առումով, կարծում եմ, շուտով աշխարհում բողոքի ակցիաներ կանեն քթի պլաստիկ վիրաբույժներն ու ատամի մածուկ ու խոզանակ արտադրողները, քանի որ նրանց աշխատանքն այլեւս կհամարվի հին աշխարհից մնացած ավելորդություն, մի ժամանակաշրջան, երբ մարդիկ այնքան հանդուգն էին, որ շրջում էին բաց քթերով ու շուրթերով:

Առհասարակ կորոնավիրուսի փիլիսոփայական կողմի մասին վստահ եմՙ շուտով ծնվելու է լայնածավալ գրականություն. ամեն դեպքում արդեն այսօր շատ հետաքրքրական է, թե այդ ինչպե՞ս մարդու համար ամենավտանգավորը դարձավ ոչ թե սովը, պատերազմը, ռասսիզմն ու վանդալիզմը, նույնիսկ մալարիական մոծակն ու սովորական աղբի ճանճը, այլ դիմացի, կողքի մարդը, որին ոչ մի պարագայում չպետք է գրկել, համբուրել, բռնել նրա ձեռքը, պարել նրա հետ…Մի խոսքովՙ սիրել: Այդ ինչո՞ւ բոլորը խոսում են ձեռքերը պարտադիր ախտահանելու մասինՙ իբրեւ ողջ մնալու կարեւոր պայման, բայց ոչ մեկը չի խոսում սիրտն ու խիղճը մաքրելու, ապաեւ մաքուր պահելու կարեւորությունից, սա այն դեպքում, երբ աշխարհում չկա մի այնպիսի օճառ կամ ալկոգել, որն ավելի կարեւոր լինի, քան սիրտ ու խիղճ ախտահանող սերը:

Այս ամենը գրականության հարուստ նյութ է, իսկ մինչ այդ գրականության ծնունդը, առողջապահության համաշխարհային կազմակերպությանն իրՙ լուսավոր աշխատասենյակներում աշխատող բոլոր մասնագետներով խնդրում եմ լրջորեն մտածել, թե ինչպե՞ս անել, որ աշխարհում շարունակեն մարդիկ ծնվել, այն պարագայում, երբ համատարած դիմակահանդեսի հետեւանքով մարդիկ ավելի քիչ են իրար հետ շփվում, իրար ձեռք բռնում, իրար գրկում, համբուրում, շոյում…

Ու եթե սա նոր նորմալն է, ապա թույլ տվեք ասել, որ ես հին աննորմալն եմ: Չէ, դիմակ կրում եմ, բայց դիմակ կրելը երբեք ինձ համար նորմալ չի լինելու, դիմացի մարդուն հավանական վտանգ համարելու պես:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ազգային գրադարանի շտեմարանները չեն վնասվել հրդեհից, սերվերներն աշխատում են 24-ժամյա ռեժիմով

Հաջորդ գրառումը

Բաքվի սպառնալիքների մասին

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Բաքվի սպառնալիքների մասին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Required fields are marked *

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025

Երեկվա համերգը կարող էր տեղի չունենալ, եթե 2019 թվականին Նիկոլ Փաշինյանի ու Արայիկ Հարությունյանի հաստատակամ հայտարարությունների արդյունքում որոշվեր իրագործել “Հին...

ԿարդալDetails

Հայերի ցեղասպանությունն Արցախում Թրամփի համար պարզապես «փոքրիկ պատերազմ» էր. Արման Աբովյան

14/10/2025

Թուրքիայի հայկական համայնքի ցանկությունն է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն

14/10/2025

Ռազմիկ Մկրտչյանը դուրս է գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից

14/10/2025

Անտեղի ինքնագովազդ` համեմված Էրդողանի «հանճարին» գովեստով. Սևակ Հակոբյան

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական