Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կարմիր մեքենան․ Թաքցնե՞լ մտքերը

05/06/2020
- 05 Հունիսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այս փողոցը քաղաքի ետ ընկած մի տեղ է, ոչ մայթ կա, ոչ ապահովություն, մի ժամանակ լույս էլ չկար, մթին լապտերով էինք դուրս գալիս: Այս փողոցի վրա մեծ, խոշոր տներ կան, դղյակներ հիշեցնող անգամ, ամուր պարսպապատված, դրանք իրար հավասար չեն ու չունեն միանման տանիքներ: Դրանք բոլորովին գեղեցիկ չեն, ու փողոցը անտեր է ու խեղճ…

Սա բանուկ տեղ չէ, մի 10 -15 անցորդ հազիվ տեսնես օրվա մեջ, հանրային տրանսպորտ չկա ու չի էլ եղել, մեկ ու մեջ մեքենաներ են անցնում: Իսկ վարար անձրեւներին ցեխոտ լիճ է գոյանում:

Արդեն երկու շաբաթ աշխուժություն էՙ կարմիր մեքենան հայտնվում է առավոտ վաղ, գույնը տպավորիչ է, չափսն ու ձեւըՙ նույնպես: Մեր փողոցի լռությունը խախտված է: Կարմիր մեքենան մեզ հիշեցնում է կորոնավարակի մասին ու կոչ անում պահպանել հիգիենայի կանոններն ու կրել դիմակներ, դրանք կարող են նաեւ տնային պայմաններում պատրաստվել եւ պետք է օրը երեք անգամ փոխել: Իսկ երեկ ուկրաինացի հայտնի բժիշկը, որ առաջին օրվանից ակտիվ է իր խորհուրդներով,  բացատրում էր, թե դիմակներ առողջները պետք է չկրեն: Բայց մարդիկ ի՞նչ գիտենՙ թե առողջ են. չէ՞ որ սա նաեւ թաքնված է, անսիմպտոմ, ինչպես ասում են: Ու ահա դեռ կեսօր է, բայցՙ  515 նոր վարակվածներ: Մեկ ու կես ամիս առաջ մենք կարեկցում էինք իտալացիներին, իսկ նրանք արդեն բացում են թանգարաններն իրենց, երեկ Պիզան ընդունեց առաջին զբոսաշրջիկին, իսկ մենք նոր- նոր հիվանդների մեծաքանակ աճ ենք արձանագրում:

Բարձրահարկերի մյուս երեսին, բակային տարածքում շինարարություն է, մեծ տուն են սարքում: Այս կողմերում հատկապես ամռանը տարիներ շարունակ կենցաղային աղբ էր կուտակվում, հիմա բնակիչներն ինքնակենտրոնացել ու զգուշավոր են դարձել, նրանք նույնիսկ այրել են եղածի հետքերը, հիմա տեղում մոխրակույտեր են:

Համավարակի ահագնացմանը զուգահեռ կարմիր մեքենայի հայտնվելը կարծես ոչ այնքան զգուշացնում, որքան վախ է տարածում: Ֆեյսբուքյան տարածքում հայտնվում են մարդիկ, ովքեր արտակարգ իրավիճակի նոր կարգուկանոններ են առաջարկումՙ բավական խստացրած ու հեռուն գնացող: Դե մարդիկ ավտոբուսներից կախված դեռ երթեւեկում են, որովհետեւ տրանսպորտային միջոցները չեն բավարարում, աշխատանքից ուշանում են, ամեն օր տաքսու ծառայությունից օգտվելու հնարավորություն  չունեն: Անկարգապահ ենք, չլսող, չենթարկվող,- ասում են,-  ջինը շշից դուրս է եկել, բանը բանից անցել:

Վարակվածներն ավելի բաց են սկսել խոսել, առաջվա պարսավողները հիմա կարեկցում են:  Նրանք նկարագրում են հիվանդության ընթացքի ամենայն մանրամասներ, ընդհուպ օգտագործած թեյի գույն ու որակ: Նրանց  մեջ կան նույնիսկ այնպիսիք, որոնք պահպանել են սանիտարական նորմերն ավելիով անգամ, դիմակ են կրել, սոցհեռավորություն են պահպանել, բայց վարակվել են, կան էլ մարդիկ, որ ասում ենՙ ապրել են առաջվա ակտիվ  կյանքով, ոչինչ էլ չեն արել, ու չեն էլ հիվանդացել: Դե վիրուս է, ում ուզումՙ նրան ընտրում է: Ոչ մեկն ապահովագրված չէ,  եւ ոչ մեկը հիվանդությունից ապահովագրված չէ՛:

Մեր վարչապետն առավոտյան զրուցում էր մեզ հետ, հանդարտ, մտերիմ ասում. §Եթե մեղավոր է ժողովուրդը, մեղավոր է նաեւ կառավարությունը: Սա այն կառավարությունը չի, որ անմասն մնա ժողովրդի մեղքից: Եթե մեղավոր է կառավարությունը, մեղավոր է նաեւ ժողովուրդը, որովհետեւ ժողովուրդն է այս կառավարությանը բերել իշխանության ու այս կանոններով: Մենք մի օրգանիզմ ենք, մի մարմին ենք, մի ամբողջություն ենք, մեզ հնարավոր չի տարանջատել, ասելՙ այս կառավարությունն է, այս ժողովուրդն է: Մենք մի ամբողջություն ենք. լավ ենք, վատ ենք, էս ենք¦:

Հիմա մենք ինչպե՞ս անենք, մնացել ենք մոլորված: Մեղավորներ ինչպե՞ս, ինչո՞ւ փնտրել:

…Կարմիր մեքենան խլացնում  է վաղ առավոտյան մեր փողոցում ձայները գլուխները գցած աքաղաղներին, որոնց աղաղակը ոչ մի օգուտ չէր տալիս, իսկ մեքենայից լսվող ձայնը զգուշացնում է, որ  հոգ տանենք մեր առողջությանը ու այդպեսՙ օրը երեք- չորս անգամ, մինչեւ գիշեր: Ու դա լավ է: Ես կուզենայիՙ օրվա մեջ գոնե մեկ անգամ ախտահանիչ հատուկ նյութերով մեքենաներ էլ անցնեին մեր փողոցով, եւ ոչ միայնՙ մեր: Թբիլիսիում, օրինակ,  դա արվում էր համավարակի առաջին իսկ օրերից, ու եթե համեմատում ենք, դա չի նշանակումՙ Վրաստանին առավելություն ենք տալիս կամ գերադասում: Ու հիմա էլ մի նորՙ մտային վարակ է տարածվում: Կարծես արգելվում է ունենալ տարբերվող կարծիք: Չէ՜, տարբերվողներին միշտ էլ վանել է սոցիումը, ու հատկապես դժվար է եղել բարձր մտածողությամբ մարդկանց համակեցությունն այդտեղ, երբ հենց նրանք են առաջ տանում միտք ու մտածողություն, ժամանակ կերտում, ստեղծում արժեքներ:  Բայցՙ տարբերվող վերաբերմունք, սեփական դիրքորոշում հայտնելը որակվի՞ որպես թշնամություն, նույնիսկ ազգադավություն, այլակարծությունըՙ այսչափ մերժելի լինի՞: Չէ՜, սա ամբողջովին հիվանդացնելու է մեզ: Եվՙ առողջների՛ն:  Գուցե  զուր չէր մեր ընկերներից մեկի կատակըՙ       մտքով իշխանության զգացմունքները վիրավորելու օրինագծի մասին…

Հիմա խաղը կարծես կանգնել է սիրել – չսիրելու սահմանագծին:

Մտքեր թաքցնելու ժամանա՞կը:

…Լավ է, որ կարմիր մեքենան հսկում է մեր զգոնությունը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

“Մեր բախտն էլ բերեց․․․” Յոկով Զարգարյանի հիշատակին

Հաջորդ գրառումը

Ազգային գրադարանի շտեմարանները չեն վնասվել հրդեհից, սերվերներն աշխատում են 24-ժամյա ռեժիմով

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Ազգային գրադարանի շտեմարանները չեն վնասվել հրդեհից, սերվերներն աշխատում են 24-ժամյա ռեժիմով

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Required fields are marked *

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Հանրապետության տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին, 11-12-ի կեսօրից հետո, 10-ի և...

ԿարդալDetails

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական