Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մենք եւ “կորոնան”

05/06/2020
- 05 Հունիսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ, Հրապարակախոսություն, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երբ ինքնագովութեան առիթ ըլլայ, մեզի գերազանցող չ՛ըլլար: Անգերազանցելի ենք գլուխ գովելու  մէջՙ մե՛նք, մե՛նք… Մեզի նման ազգ չկայ, մենք աշխարհի ամենահին ազգն ենք, մեր լեզուն աշխարհի բոլոր լեզուներուն արմատն է, մենք աշխարհի առաջին քրիստոնեայ պետութիւնն ենք. մեր եկեղեցիները, մեր խաչքարերը, մեր, մեր, մեր…

Սուտ ու սխալ բան չկայ. այս բոլորը եւ ասոնց կողքին շատ բաներ մերն են, եւ մենք կը հպարտանանք անոնցմով: §Մենք մեզ ոչ մէկից չենք գերադասում, բայց գիտէք, մեզ Հա՛յ են ասում, եւ ինչու պիտի չհպարտանանք. կանք, պիտի լինենք ու դեռ…¦: Չէ, շատանալը կասկածելի է, եթէ եղածն ալ պահենքՙ մեծ բան ըրած կ՛ըլլանք, սակայն եղածն ալ պահել չենք գիտեր, երբ օրէ-օր հայկականութենէն եւ հայութենէն կը հեռանան, §կամայ, թէ ակամայ, գիտութեամբ, թէ անգիտութեամբ, մեղայ, մեղայ…¦…

Շատ բարեմասնութիւններ ունինք, սակայն մէկ կարեւոր բան կը պակսի մեզիՙ օրէ՛նք եւ օրէնքի ենթարկուիլը: Չէ՞ որ ազատամիտ ենք, չենք սիրեր օրէնքի կաշկանդումները, եթէ նոյնիսկ այդ օրէնքը դրուած է ի շահ մեզի եւ շրջապատին, որուն մէջ կ՛ապրինք: Իւրաքանչիւրս մէկական ղեկավար ենք, հրահանգող, սպարապետ, երբեք հրահանգուող ու սովորական, շարքային զինուոր: Ենթակայ ըլլալը ստորնութիւն կը նկատենք: Ինչո՞ւ §ան¦ պիտի ղեկավարէ եւ հրահանգէ, ես պակա՞ս կարողութիւն ունիմ…

Այսպէս է ամէն տեղ, թէ՛ ժողովրդային կազմակերպութիւններու  ու միութիւններու մէջ, թէ՛ պետական կառյցներու մէջ,  թէ՛ սփիւռքի մէջ, թէ ալ Հայաստանի: Չենք հանդուրժեր որ ուրիշը ղեկավարէ. բան մըՙ որ մեզ դարձուցեր է ըմբոստ, բողոքող, քննադատող: Մէկ խօսքովՙ տիրասէր չենք, չենք եղած անցեալին եւ չենք ալ ըլլար ասկէ յետոյ: Ասոր համար ալ յաճախ պարտութիւնը եղած է մեր բաժինը:

Սարդարապատի նման բացառիկ հերոսամարտերու պարագային, երբ կենաց ու մահու պայքար եղած է, կրցած ենք մեր ես-երը թօթափել եւ ղեկավարներուն հետեւելով յաղթանակած ենք: Մեր ամբողջ կեանքը Սարդարապատի ոգիով պէտք է առաջնորդուի, եթէ յաղթանակ կ՛ուզենք: Բայց ընդհանրապէս այդպէս չենք մտածեր: Անտիրասիրութիւնը տկարութիւն  է, որը մեր նկարագրին մաս կը կազմէ, բայց շատեր այդ մէկը քաջութիւն կը նկատեն:

Վարչապետ, նախարար, ոստիկանապետ, դուք կոկորդ պատռեցէք ժողովուրդին թելադրելու, որ հետեւին առողջապահական կանոններուն, իրենց եւ շրջապատին սիրոյն, եւ անդինՙ ահագին մարդիկ շարունակեն բանի տեղ չդնել վարակը, ինչ- ինչ պատրուակներու յենելով. §Կորոնան ո՞ւմ շունն ա…¦

Ես ամէն օր երեկոյեան տանս մօտ գտնուող այգին կ՛երթամ դիմակով եւ ձեռնոցներով, պարզապէս տան ճնշիչ մթնոլորտէն դուրս գալու եւ  քիչ մը հանգստանալու: Չեմ չափազանցեր եթէ ըսեմ, որ այգիին մէջ ճեմողներ, ընտանիք թէ անհատ, 90% առանց դիմակի են: Իսկ նստարաններու վրայ իրար գրկած սիրաբանող զոյգերը կարծես այս աշխարհէն չեն:

Կողքի փողոցէն լսելի է ոստիկանական մեքենայէն սփռուող թելադրութիւնները թագաժահրին դէմ պաշտպանուելու եւ ուրիշներուն ալ չվարակելու մասին: Ականջ կախողը ո՜վ է: Զարմանալի անտարբերութիւն մը կայ, որուն նպաստած են ֆէյսպուքով տարածուած այն տեսակէտները, թէ վարակը շինծու բան է, անոր ետեւ քաղաքական ու տնտեսական նպատակներ կան, թէ աշխարհի մէջ սովորական հիւանդութիւններով աւելի շատ մարդ կը մեռնի ամէն օր, քան այս ժահրով, որմէ մահացածներուն  ուռճացած թիւերը երբեք ալ համոզիչ չեն: Պետութիւնը դիտումնաւոր կերպով կը մեծցնէ վարակուածներուն թիւերը, որպէսզի աւելի շատ նիւթական օժանդակութիւն հասնի միջազգային կազմակերպութիւններէն եւ այլն:

Յանուն մեր եւ մեր սիրելիներուն եւ շրջապատին, եթէ քիչ մը նեղի մատնուինք, ի՞նչ կ՛ըլլայ: Որքան արագ ենթարկուինք հրահանգներուն, այնքան շուտ կը յաղթահարենք այս վարակը ու կը վերադառնանք մեր սովորական կեանքին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բաքվի առաջարկըՙ համանախագահող 3 երկրներից մեկը Գերմանիան թող դառնա

Հաջորդ գրառումը

Արցախյան ազատամարտի տարիներին մեր քաջորդիները իրենց ուսապարկերում կրում էին նաեւ “Ռանչպարների կանչը”. Կարո Վարդանյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Վերլուծություն

Քաղաքական գործընթացի աստիճանական էրոզիա. Վահե Դավթյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

Արցախյան ազատամարտի տարիներին մեր քաջորդիները իրենց ուսապարկերում կրում էին նաեւ "Ռանչպարների կանչը". Կարո Վարդանյան

Please login to join discussion

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական