Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԽԵՂԴՎՈՂՆԵՐԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ ԽԵՂԴՎՈՂՆԵՐԻՆՆ Է»

30/05/2020
- 30 Մայիսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բոլոր նրանք, որոնք առիթ ունեցել են լսելու BBC-ի Hard Talk («Դժվար կամ կոշտ զրույց») ծրագրիՙ մեր ընթերցողներին հայտնի հեղինակ Ստեֆըն Սաքուրի (Stephen Sakur) հարցազրույցը Շվեդիայի գլխավոր համաճարակաբան Անդերս Թեյնելի (Anders Tegnell) հետ, կարող են ինձ հետ վկայել, որ այն ուներ շատ բան ուսանելի նաեւ մեզ համար: Հայտնի է, որ Շվեդիան ի տարբերություն շատ այլ երկրների եւ հատկապես Սկանդինավյան իր հարեւանների, Կովիդ-19 համավարակի դեմ պայքարում որդեգրեց բոլորովին այլ մարտավարությունՙ չանշարժացնելով երկրի տնտեսությունը, չփակելով կրթական հաստատությունները եւ թույլատրելով, որոշ սահմանափակումներով հանդերձ, սպասարկման եւ կենսագործունեության մյուս ոլորտներըՙ տրանսպորտ, թատրոն, թանգարան, ռեստորան, սպորտի եւ հաճույքի վայրեր:

Արդյունքը, դատելով վիճակագրությունից, այնքան էլ փայլուն չէ. ներկա դրությամբ, 11 միլիոն բնակչություն ունեցող այս երկրում վարակակիրների թիվն անցնում է 40 հազարը (բուժվածներ թե բուժվողներ), իսկ մահացածներինըՙ շուրջ 3500, որը հարեւան երկրների հետ համեմատած, որոնք համավարակի դեմ պայքարի փակ ռեժիմն են կիրառում, 6-7 անգամ ավել է, հատկապես մայրաքաղաք Հելսինկիում:

Այսուհանդերձ, շվեդ գլխավոր համաճարակաբանի պնդումով, երկրում այժմ գոյություն ունիՙ այսպես կոչված «զանգվածային իմունիտետ», որը գլխավոր գրավականն է համարավակը վերջնականապես զսպելուՙ նաեւ հետագա ալիքներին ընդառաջ: Մանավանդ որ, հայտարարեց նա, կրկնակի վարակման գիտականորեն ապացուցված որեւէ փաստ գոյություն չունի առայժմ:

Մեզ համար առավել ուշագրավն այն է, որ, կրկին համաճարակաբանի վկայմամբ, Շվեդիայում երկար ժամանակ արդեն գործել է հանրային առողջապահության ազդու համակարգՙ յուրաքանչյուր բնակչի առողջության տվյալների ամբողջական գրանցմամբ, հետեւաբարՙ համավարակի տարածման ուղիների, միտումների եւ արագության կանխատեսման եւ վերահսկողության հնարավորությամբ: Որը ամենակարեւորն է այս եւ նման պարագաներում:

Ինձ համար երկրորդ հայտնությունն այն էր, որ համավարակի դեմ պայքարը այդ երկրում ղեկավարում է անձամբ գլխավոր համաճարակաբանը իր թիմով, եւ գործադիր իշխանություններն առաջնորդվում են նրա եւ միայն նրա թելադրանքով:

Երրորդըՙ շվեդների գիտակցական մակարդակն է: Նրանք քաջ գիտեն ինչպես հոգ տանել անձնական հիգիենային, պաշտպանվել նույնիսկ առանց դիմակ ու ձեռնոց կրելու: Իսկ ինչ վերաբերում է վարակվածներինՙ ցնցիչ էր Թեյնելի պատասխանը լրագրողի այն հարցին, թե ինչպես են մեկուսացվում կամ մեկուսանում շվեդները: «Մեր քաղաքացիները, ասաց նա, covid-19-ից էլ առաջ, երբ հիվանդանում ենՙ պառկում են տանը»: Անշուշտ վստահ լինելով, ավելացնեմ իմ կողմից, լրիվ վճարվելու են դրա դիմաց:

Հիմաՙ կտրուկ անցում կատարենք դեպի մեր երկիր:

Չեմ ուզում կրկնել բազմիցս կրկնված մեղադրանքները ուղղված մեր իշխանություններին. սկզբում արհամարհանք կորոնավիրուսի նկատմամբ, ապաՙ ձեւական եւ անարդյունավետ խստացումներ, այնուհետեւՙ մեկ բաց-մեկ փակ-մեկ կիսաբաց ռեժիմ: Այդ եւ այլ թերացումների համար, ուշ թե շուտ, պատասխանատուները հաշիվ են տալու: Իսկ հիմաՙ նոր քաղաքականություն ու նոր մոտեցումներ. յուրաքանչյուրն ինքն է պատասխանատու իր վարակման համար, մենք այդքան մահճակալ, այդքան բուժաշխատող, բժշկական այդքան սարքավորումներ չունենք: Մենք կբուժենք միայն առողջանալու շանսեր ունեցողներին, իսկ մնացյալներըՙ թող բուժվեն տանը եւ, փաստորեն, հույսները դնեն Աստծու ողորմածության վրա:

Ըստ ինձ, սա պայքարը տանուլ տված լինելու խոստովանություն է, որի չքմեղանքը դիմակ-ձեռնոց չկրելու, սոցիալական կոչվող հեռավորությունը չպահպանելու հանցանքն ու պատիժն է: Սա ոչ մի կապ չունի շվեդական մոդելի հետ, որտեղ բնակչությունը թե՛ աշխատում է, թե՛ սովորում, թե՛ բուժվում, թե՛ կյանքը վայելում, ճիշտ էՙ covid-19-ի «մտերմության» մեջ, բայց հույս ունենալով, որ ընդմիշտ զերծ է մնալու վարակից:

Մեր պետական պատասխանատուները վերջերս շատ են խոսում պայքարի շվեդական մոդելի մասին: Նրանք մոռանում են այդ երկրի առողջապահական ենթակառուցվածքի, ժողովրդի գիտակցական մակարդակի, մեկուսի կյանքով ապրելու սովորության, կառավարման համակարգի, համավարակի դեմ պայքարը մասնագետների գլխավորությամբ մղելու իմաստության մասին: Իմ տպավորությամբ, մերոնք ընդհանրապես չեն ճանաչում մեր ժողովրդին. բուխ սիրտ, համով-հոտով, բայց անկարգապահ, երբեմն փնթի, երբեմն հախուռն, տարօրինակ «խասյաթների» տեր եւ ավանդույթներից կառչած, «բիսետկաներում» քիթ-քթի նստած նարդի խաղացող, տներում համավարակի ամենաթեժ այս օրերին հարեւանների եւ ընկերների հետ բլոտ «տաքացնող» մեր համաքաղաքացիներին: Շվեդական հագուստը մեր հագով չէ:

Ըստ անգլիացի լրագրող Ստեֆըն Սաքուրի, Շվեդիայում այս օրերին շատ-շատ են հատկապես այն երիտասարդները, որոնց վերնաշապիկի վրա դաջված է ոչ թե թագավորի կամ վարչապետի, այլ գլխավոր համավարակաբան Անդերս Թեյնելի դիմանկարը: Նախանձե՛լ կարելի է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԳԱՐԴԻԱՆ ՈՒԻՔԼԻՆ» ՍԱՖԱՐՈՎԻ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ

Հաջորդ գրառումը

ՄԱՅԻՍԸ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԱՄԻՍ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՄԱՅԻՍԸ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԱՄԻՍ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Հայ Եկեղեցու ներկայիս կացությունը հարկ է քննարկել նաև առաջիկա սահմանադրական փոփոխությունների համատեքստում․ Գևորգ Դանիելյան

09/06/2025

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Հայ Եկեղեցու ներկայիս կացությունը հարկ է քննարկել նաև առաջիկա սահմանադրական փոփոխությունների համատեքստում։ Նախ,...

ԿարդալDetails

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արաբական Միացյալ Էմիրություններ

09/06/2025

Ադրբեջանական բանտերում գտնվող հայերի դատավարության ողջ ընթացքն ուղեկցվում է կեղծիքների գերդոզավորմամբ. Տիգրան Աբրահամյան

09/06/2025

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական