Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԹՈՒՅԼ Է ՏԱԼԻՍ ՊԱՇՏՊԱՆՎԵԼ ՕԴԱԿԱԹԻԼԱՅԻՆ, ԲԱՅՑ ՈՉ ԱԵՐՈԶՈԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՎԻՐՈՒՍԻՑ»

22/05/2020
- 22 Մայիսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Կորոնավիրուսի ԴՆԹ-նՙ վարակակրից ավելի քան 2 մետր հեռու

Ավելի ու ավելի շատ տեղեկություններ են հայտնվում այն մասին, որ Sars-CoV-2-ը փակ տարածքների օդում մնում է կախված վիճակում: Թեեւ տարածություն պահպանելն օգնում է պաշտպանվել օդակաթիլային ճանապարհով փոխանցվող վարակից, այն անարդյունավետ է փոխանցման վերոհիշյալ եղանակի դեպքում, գրում է գերմանական Suddeutsche Zeitung թերթը:

Սկզբում հիվանդացավ երգչախմբի մասնակիցներից մեկը, իսկ հետոՙ ամբողջ երգչախումբը: Խոսքը Skagit Valley Chorale երգչախմբի մասին է, որի անդամները փորձի համար հավաքվել էին մայիսի 10-ին: Այն, որ վիրուսը նման արագությամբ տարածվեց ընդամենը մեկ փորձի ժամանակ, փորձագետներից շատերի կարծիքով ցույց է տալիս Sars-CoV-2-ի առավել տհաճ գիծը. նրանք ենթադրում են, որ կորոնավիրուսը կարող է տարածվել ոչ միայն հազի, փռշտոցի եւ թքի միջոցով, այսինքն օդակաթիլային ճանապարհով: Կան վիրուս պարունակող հեղուկի փոքրագույն մասնիկներ, որոնք օդում հայտնվում են սովորական շնչառության ժամանակ, խոսելիս (առավել եւս երգելիս) եւ երկար ժամանակ մնում են օդում, ասել է բեռլինցի փորձագետ Քրիստիան Դրոստենը Suddeutsche Zeitung-ի թղթակցի հետ զրուցելիս:

Նա նաեւ նշել է Հոնկոնգում կատարված հետազոտության տվյալները, որտեղ մարդկանց արտազատած վիրուսների կեսը եղել են աերոզոլների տեսքով: «Եթե հաստատվի, որ վիրուսը կարող է փոխանցվել աերոզոլային ճանապարհով, ապա դա կփոխի ձեռնարկվող պաշտպանիչ միջոցները: Քանզի հեռավորության պահպանումը թույլ է տալիս պաշտպանվել օդակաթիլային, բայց ոչ աերոզոլային ճանապարհով փոխանցվող վիրուսից: Քանի որ աերոզոլային մասնիկների տրամագիծը 5 միկրոմետր է, դրանք երկար մնում են օդում: Իսկ ավելի մեծ մասնիկները իրենց հերթին նստում են իրենց աղբյուրը դարձած մարդու շուրջը, եւ այդ պատճառով էլ խորհուրդ է տրվում պահպանել 1,5-2 մետր հեռավորություն»:

Մոնտանա նահանգի համալսաանի գիտնականները դեռ մարտի կեսերին New England Journal of Medicine հանդեսի հրապարակման մեջ հայտնել էին, որ Sars-CoV-2-ը երկար ժամանակ պահպանվում է հեղուկի փոքրագույն կաթիլների մեջ: Լաբորատոր փորձարկումների համար հետազոտողները աերոզոլ էին ստեղծել վիրուսով սաստիկ վարակված հեղուկի կաթիլներից: Տվյալ գիտափորձը թեեւ այնքան էլ հատկանշական չէ մարդկանց միջավայրում վիրուսի փոխանցումը ցուցադրելու համար, սակայն մասնիկները օդում մնում էին երեք ժամ, եւ հենց այդքան ժամանակ էլ վարակիչ էին:

Աերոզոլային փոխանցման մեկ այլ ապացույց է հետեւյալը: Սինգապուրի, ինչպես նաեւ Նեբրասկա նահանգի գիտնականները վիրուսի ԴՆԹ-ով աերոզոլներ են հայտնաբերել այն փակ տարածքների օդում, որտեղ կային Covid-19-ով հիվանդներ, ըստ որումՙ նրանցից ավելի քան 2 մետր հեռավորության վրա:

Այն փաստը, որ կորոնավիրուսը կարող է օդում կախված վիճակում մնալ, արդեն ցույց էր տվել 2003 թվականին հիվանդության բռնկումը Հոնկոնգի Amoy Gardens բնակելի համալիրում: Այն ժամանակ վարակվել էր 300 մարդ, այդ թվում նրանք, ովքեր ապրում էին վարակակիրների վերեւի հարկերի բնակարաններում:

Վիրուսի աերոզոլային փոխանցման հարցը կարեւոր է, քանի որ դրա վրա կարող են հիմնվել մարդկանց փոխազդեցությանը վերաբերող հանձնարարականները: Հեռավորության պահպանումը առաջվա պես վիրուսի օդակաթիլային փոխանցումից պաշտպանվելու լավ միջոց է: Աերոզոլների դեպքում օգնում են թարմ օդը եւ դրա տեղաշարժերը, քանի որ օդի հոսքերը քշում են վիրուսը եւ նոսրացնում աերոզոլը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԶԱՐԱՔՈԼՈՒՆ ԴԱՐՁՅԱԼ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ

Հաջորդ գրառումը

ՊՈՐՈՇԵՆԿՈՆ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
Հաջորդ գրառումը

ՊՈՐՈՇԵՆԿՈՆ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական