Չորեքշաբթի, Հոկտեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ՀՐԴԵՀՎԵԼ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՍԵՐՎԵՐՆԵՐԸ

22/05/2020
- 22 Մայիսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գիտական հանրությունը երկու ժամվա ընթացքում իրար անցավ, վրդովվեց, ահաբեկվեց, երբ լուր տարածվեց, թե Հայաստանի ազգային գրադարանի թվայնացված ամբողջ ժառանգությունը հրդեհի պատճառով ոչնչացել է: Գրադարանի նախկին տնօրեն Տիգրան Զարգարյանը նոր տնօրենին մեղադրեց անփութության մեջ. մարդկանց տարիների աշխատանքը, հնատիպ գրքերի, մամուլի, հազվագյուտ հրատարակությունների թվայնացված միլիոնավոր էջեր, որոնք պահվում էին շտեմարան-սերվեներում, մեկ վայրկյանում ոչնչացվել են:

«Սերվերային սենյակը ես ժառանգել եմ նախկին տնօրենությունից, սերվերների արդիականացման հարցը քննարկում էինք: Անփութության պատճառների մասին կանխակալ ենթադրություններ հայտարարելը դեռ վաղ է: Ի՞նչ անփութության մասին է խոսքը, ես չեմ հասկանում»,- նախկին տնօրենին հակադարձում է ներկայիս տնօրենը:

Ազգային գրադարանի տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Սարիբեկյանը պատմեց այն, ինչ իրեն հայտնի էր մինչ այդ պահը: Արտակարգ դրության ժամանակ սերվեները հեռավար են կառավարվել: Ինտերնետ-կապի խափանումն ու շտեմարանների անհասանելիությունը հուշել են, որ սերվերների հետ ինչ-որ բան այն չէ: Գրադարանի աշխատակիցն ու պարետը մտել են սերվերների սենյակ եւ տեսել, որ մյուս սարքերն այրված են, իսկ սերվերներըՙ ծխեցված: Բնականաբար, ահազանգել են Արտակարգ իրավիճակների նախարարություն:

Տնօրենի կարծիքովՙ դեռ վաղ է եզրակացնել կամ ենթադրել, որ հրդեհը ոչնչացրած կլինի սերվերների ամբողջ պարունակությունը: Այն, որ իսկապես վտանգի տակ է դրված արժեքավոր հարստություն, եւ մարդկանց տարիների աշխատանքը կարող է ջուրը լցվելՙ գումարած ֆինանսական միջոցները, անհերքելի է: Թվայնացվել են ոչ միայն Ազգային գրադարանի, այլեւ Հայաստանի ու աշխարհի տարբեր գրադարանների տպագիր բացառիկ նմուշներ, որոնք արդեն վերադարձվել են հասցեատերերին, այսինքնՙ այդ գրականությունն Ազգային գրադարանում չի պահվում: Թվայնացվել է մինչեւ 20-րդ դարի սկիզբը տպագրված ժառանգությունը: Սակայն գրադարանի տնօրենը հավաստիացնում է, որ թվայնացված ժառանգությունն առանձին կրիչների վրա եւս պահվում է, եւ կարող են հետագայում վերականգնել:

Նա նշեց, որ սերվերների պարունակությունն ամպային համակարգ տեղափոխելու անհրաժեշտությունը վաղուց կար, ինքը բարձրաձայնել է դրա մասին: Ի վերջո, սերվերներն ապահովագրված չեն նման դեպքերից, իսկ ամպային համակարգը շատ ավելի ապահով է: Համենայն դեպս, Ազգային գրադարանի թվայնացված գրականությունը պահվելիս է եղել սերվերներում, ոչ թե ամպային տիրույթում, եւ փաստ է, որ այդ ժառանգությունը հենց այս պահին վտանգված է ու հայտնի չէՙ մասնագետներն ինչ կպարզենՙ այն ամբողջությա՞մբ, թե՞ մասամբ է ոչնչացվել, իսկ միգուցե, բարեբախտաբար, սերվերներն արտաքինից են միայն ծխահարված: Փորձագիտական խումբն ուսումնասիրության արդյուքնները դեռ չի հայտնել:

Ի՞նչ է տեղի ունեցել, ինչպե՞ս է ծագել հրդեհը եւ ի՞նչ պատճառով: Հոսանքի տատանումները կարգավորող սարքեր գրադարանն ունի, ուրեմն բացառե՞նք, որ հրդեհն առաջացել է հոսանքի տատանումներից: Տնօրենի կարծիքովՙ դժվար թե հոսանքի տատանումները հրդեհի պատճառ եղած լինեն: Նա ոչինչ չի բացառում, չի բացառում նաեւ մարդկային գործոնը: Փորձագիտական խմբի ուսումնասիրության արդյունքներից է կախվածՙ հրդեհի դեպքի քննությունն ինչ ընթացք կունենա: Հրաչյա Սարիբեկյանը մի քանի անգամ շեշտեց, որ ոչինչ չի բացառում, պետք է պարզելՙ տեխնածի՞ն է հրդեհը, թե՞ մարդածին: Սերվերների սենյակում տեսախցիկներ չկան, բայց գրադարանի մուտքի մոտ դրանք տեղադրված են: Այդ օրերի տեսաձայնագրությունները տնօրենի մոտ են, ամեն ինչ նկարահանվել է, բացի այն երկու ժամից, երբ գրադարանում հոսանքն անջատվել է: Եթե հարկ լինի, տնօրենը տեսաձայնագրությունները կտրամադրի գործի քննությանը:

«Այսօր մենք խոսում ենք թվայնացված գրականության անհասանելիության մասին, իսկ կորուստների մասին խոսելը դեռ վաղ է: Քանի որ թվայնացված ամբողջ գրականությունն արխիվացված է նաեւ կրիչների վրա, ուրեմն վերականգնել հնարավոր է: Հետաքննությունը կպարզի, թե ինչ է կատարվել սերվերների սենյակում»,-խոսքն ավարտեց գրադարանի տնօրենը:

Խմբ. կողմից.- Ազգային գրադարանը թվայնացրել էր նաեւ «Ազգ»ի առաջին 7 տարիների (1991-98) հավաքածոն, որի օրինակը դեռեւս մեզ չէր տրամադրվել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՒԱՏԱ՞Լ, ԹԷ՞ ՉՀԱՒԱՏԱԼ

Հաջորդ գրառումը

ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՆՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՆՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ուղիղ. Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան 01.10.2025

01/10/2025

ԿարդալDetails

Ստրասբուրգում Նիկոլ Փաշինյանը կրկին փորձեց փակել Արցախի հարցը. Վարդան Օսկանյան

01/10/2025

Ստրասբուրգում գտնվող other guy-ին ասեք, որ նմանները էլ ավելի են «խայտառակում ռեսպուբլիական», այսինքն՝ իր երազած «վիլայեթը». Արմեն Աշոտյան

01/10/2025

Ջալալ Հարությունյանը պատիժը կկրի համապատասխան քրեակատարողական հիմնարկում

01/10/2025

Կարգալույծ Խորեն Հովհաննիսյանը պաշտոն է ստացել Կառավարությունում

01/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական