Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ՀԱՐՎԱԾՆԵՐԸ ՄՇԱԿՈՒՅԹԻՆ

15/05/2020
- 15 Մայիսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կորոնավիրուսով պայմանավորվածՙ արտակարգ դրությունը մշակույթի համար անսովոր կենսակերպ ստեղծեց: Երկու ամսից ավելի թատրոնները, կինոդահլիճները, թանգարանները, գրադարանները, համերգասրահները փակ են: Բոլորն էլ ԿԳՄՍ նախարարության հրահանգով առցանց նախագծեր են իրականացնում, փորձում կապը պահպանել հանրության հետ, բայց ինչ էլ լինի, թատրոնը, համերգասրահը, կինոդահլիճը հանդիսատեսի կարիք ունեն, թանգարանըՙ այցելուի: Վիրտուալ հանդիսատեսի ու այցելուների թիվն ավելի մեծ է, քան իրական արվեստասերներինը. առցանց ներկայացումները մինչեւ 5000 դիտում են ունենում, բայց եթե այսպես շարունակվի, արվեստի օջախները նոր ստեղծագործություններ չեն կարող ներկայացնել: Թատրոնները, երգչամբերը, նվագախմբերը երկու ամսից ավելի փորձեր չեն անում:

Երկու շաբաթ առաջ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը հանդիպման է հրավիրել ստեղծագործական խմբերի ղեկավարներինՙ քննարկելու, հասկանալու, թե ինչ կարելի է անել հարկադիր պարապուրդից դուրս գալու համար: Բոլորն են համակարծիքՙ պետք է աստիճանաբար վերադառնալ բնականոն կյանքին, իսկ դրա համար պետք է դուրս գալ մեկուսացումից:

Թատրոնի ղեկավարների համար հարկադիր պարապուրդը սպանիչ է. հերիք չէՙ դահլիճների դռները փակ են, ելումուտ չկա, դեռ մի բան էլ ոչ մի նոր ներկայացում չի պատրաստվում: Նրանց կարծիքովՙ պարետը պետք է թատերական խմբերին թույլ տա փոքր կազմերով, սոցիալական հեռավորություն պահպանելովՙ սկսել նոր ներկայացումների փորձերը: Փոխնախարար Արա Խզմալյանը եւս այն կարծիքն է, որ կարելի է առաջին փուլի համար օգտագործել բացօթյա տարածքները: Նա մատնանշում է Կամերային երաժշտության տան բակը, օպերային թատրոնի կամ «Արամ Խաչատրյան» համերգասրահի բաց պատշգամբները: Այնտեղ կարող են անգամ նվագախմբերը փորձեր անել:

Մշակույթի պետական կառույցների աշխատակիցների աշխատավարձերը պարապուրդի ժամանակ լիարժեք պահպանվել ենՙ միջինը 90-130.000 դրամ, բայց գաղտնիք չէ, որ եկամուտներն ավելի շատ գոյանում են ներկայացումների, համերգների, թանգարանների տոմսերի վաճառքից: Ֆինանսական դժվարություններն անխուսափելի են: Ինչպե՞ս են ապրելու արվեստի մարդիկ ու հատկապես անհատ ստեղծագործողները, որոնք ոչ մի կառույցում ընդգրկված չեն: Թատրոնները պետք է սկսեն նոր ներկայացումների վրա աշխատել, որպեսզի, տա Աստված, երբ մշակութային կյանքը նախկին հունին վերադառնա, հանդիսատեսին ներկայացնելու բան ունենան:

Ֆրանսահայ բեմադրիչ, դերասան Ժիրայր Փափազյանն առաջարկում է անցնել բացօթյա ներկայացումների ձեւաչափին, որն աշխարհում վաղուց ընդունված մշակույթ է: «Ոչ միայն Երեւանում կան բացօթյա հրաշալի տարածքներ, պուրակներ, այլեւ Հայաստանի տարբեր վայրերում: Կարելի է լայն տեսադաշտում ներկայացումներ բեմադրել, որտեղ դերասանները, միմյանցից մի քանի մետր հեռավորություն պահպանելով, կխաղան: Անգամ պատկերացնում եմՙ ինչ պիսներ են հարկավորՙ դասականներ: Դասական պիեսներում կերպարները, որպես կանոն, չեն գրկախառնվում, չեն համբուրվում. ինտիմ տեսարաներ չկան: Այնպես որ, կորոնավիրուսի պայմաններում դասականներն ամենալավ տարբերակն են: Վաղուց եմ ասել, որ այս ձեւաչափը պետք է կիրառել նաեւ ոչ համավարակային ժամանակներում»,- կարծում է Ժիրայր Փափազյանը:

Ի՞նչ կորոշի պարետ Տիգրան Ավինյանը, շուտով պարզ կդառնա: Ամեն դեպքում, մշակույթի մարդիկ տրամադրված են բնականոն կյանքի վերադարձինՙ թեկուզ աստիճանաբար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՎԻԵՆՆԱՅՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ Է ՆԵՏՈՒՄ. ԸՆԴԱՌԱՋԵՆՔ

Հաջորդ գրառումը

ՍԵՐ, ՏՈՒԳԱՆՔ ԵՎ ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ՌԵՆՈ

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
Հաջորդ գրառումը

ՍԵՐ, ՏՈՒԳԱՆՔ ԵՎ ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ՌԵՆՈ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական