Հինգշաբթի, Հոկտեմբերի 9, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՍԱԴԻՆ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՆԱԽԱԳԻ՞Ծ

15/05/2020
- 15 Մայիսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Միդլ Իսթ Մոնիտոր» պարբերականը տեղեկացնում է, որ Ռուսաստանի ներքին գործերի խորհուրդը (RIAC) ակնկալում է, որ Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը համաձայնության կգան պաշտոնանկ անելու Սիրիայի նախագահ Բաշար էլ-Ասադին եւ երկրում կհաստատեն անցումային մի կառավարություն, որի կազմում կընդգրկվեն ներկա վարչակարգի, ընդդիմության եւ Սիրիայի ժողովրդավարական ուժերի (SDF) ներկայացուցիչները: Ըստ RIAC-ի, որը մոտիկ է Ռուսաստանի քաղաքականությունը մշակողների շրջանակներին, անվտանգության ծառայություններին կից գործող «Ազգային արժեքների պահպանության հաստատություն» անունով կազմակերպությունը վերջին ժամանակներում Սիրիայում վերոնշյալ թեմայով հասարակական կարծիքը շոշափող ակցիա է անցկացրել եւ նշել իր զեկույցում, որ Ասադին պաշտպանելը ծանր բեռ է դարձել Ռուսաստանի համար: TASS լրատվական գործակալությունն էլ ավելացրել է, որ կասկածներ կան, որ Ասադը Ռուսաստանին ներքաշում է դեպի մի նոր աֆղանյան սցենար, ինչը չափազանց անհանգստացնող է: Լրատվամիջոցը միեւնույն ժամանակ հավելել է, որ Ասադը տառապում է ամերիկյան պատժամիջոցների բեռի ներքո, կորցրել է այլեւս տարածաշրջանում կայունություն հաստատելու իր հետաքրքրությունները, որովհետեւ գիտակցում է, որ այդ մարտը Վաշինգտոնի հետ է: Մոսկվայում առայժմ մի շարք սցենարներ են քննարկում, գրել է TASS-ը, ներառյալ այն, որ Սիրիան կբաժանվի գլխավորապես երեք շրջանների, որոնցից առաջինում կհսկեն Թեհրանն ու Մոսկվան, երկրորդումՙ ընդդիմադիր կողմը Թուրքիայի պաշտպանության ներքո, իսկ երրորդումՙ Եփրատի արեւելյան հատվածում վերահսկողությունը կհանձնվի Վաշինգտոնին եւ SDF-ին: Մեկ այլ տարբերակով երկիրը կմնա միավորված, բոլոր օտար ուժերը դուրս կգան տարածքից եւ ՄԱԿ-ի N2254 որոշման համաձայն երկրում կձեւավորվի քաղաքական փոփոխություն: Տեղեկությունը հրատարակվել է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի մայիսի 9-ի համարում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՉԵԽԱԿԱՆ ՓՈՐՁԸ ԸՆԴՕՐԻՆԱԿՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԵՐԿՐՆԵՐ. ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ԿԲԱՑՎԵՆ ՀՈՒՆԻՍԻՆ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԿԱԿԱՆ ՄՈՒԼՏԻՄԵԴԻԱ ԹԱՏՐՈՆԻՙ ՆՈՐ ԺԱՆՐԻ ՍԿԶԲՆԱՎՈՐՈՒՄԸ ՎԱՀՐԱՄ ԶԱՐՅԱՆԻ ՀԵՏ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Իր 24-րդ թատերաշրջանը կբացի Մոսկվայի Հայկական թատրոնը

09/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԿԱԿԱՆ ՄՈՒԼՏԻՄԵԴԻԱ ԹԱՏՐՈՆԻՙ ՆՈՐ ԺԱՆՐԻ ՍԿԶԲՆԱՎՈՐՈՒՄԸ ՎԱՀՐԱՄ ԶԱՐՅԱՆԻ ՀԵՏ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ես հավակնում եմ ՀՀ վարչապետի պաշտոնին. Արման Թաթոյան

09/10/2025

Մենք ինքնուրույն քաղաքական նախաձեռնություն ենք. մենք հավակնում ենք իշխանություն ձևավորելու,  ես հավակնում եմ ՀՀ վարչապետի պաշտոնին, այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում...

ԿարդալDetails

2025 թվականին գրականության Նոբելյան մրցանակը շնորհվել է Լասլո Կրասնահորկայիին

09/10/2025

Փաշինյանն ու Մարթա Կոսը քննարկել են TRIPP նախագիծը

09/10/2025

Մեր 120 հազար հայրենակիցներ ունեն հայրենիք վերադարձի իրավունք. սա միջազգային իրավունք է. Թաթոյանի հիշեցումը

09/10/2025

Մեր տեսլականում Հայաստանը դառնալու է փոքր տնտեսություն ունեցող, բայց խոշոր միտք գեներացնող երկիր. Դավիթ Անանյան

09/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական