Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿԱՌԼ ԼԱԳԱՍ. «ՄԵՐ ԾԱԳՈՒՄՆ ԻՐ ԴԵՐԸ ԽԱՂՈՒՄ Է, ԱՆԳԱՄ ԵԹԵ ՏԵՂՅԱԿ ԷԼ ՉԵՆՔ»

08/05/2020
- 08 Մայիսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
Փարիզաբնակ հայազգի ֆրանսիական նկարիչ, քանդակագործ եւ լուսանկարիչ Կառլ Լագասն իր գեղարվեստական ճանապարհորդությունը սկսել է յոթ տարեկանումՙ կոլաժներից: Ֆրանսիացի քանդակագործ Սեզար Բալդաչինին ոգեշնչել է Կառլինՙ շարունակելու զարգացնել իր աշխատանքը: Նրա առաջին ցուցահանդեսը բացվել է 2003 թվականին, Փարիզում, իսկ առաջին քանդակըՙ «Շենքեր» շարքըՙ 2006-ին, Բրյուսելում: Երկու տարի անց Փարիզի «Էսպաս Պիեռ Կարդեն» թատրոնում Կառլն իր գեղանկարներն ու քանդակները ներկայացրել է վիդեոգրաֆիայի եւ լուսանկարչության հավելյալ տարրերով: Մասնակցել է ցուցահանդեսների Մոնակոյում, Իսպանիայում, ԱՄՆ-ում… 2012-ին Դովիլ քաղաքին Կառլն առաջարկեց խաղաղության եւ սիրո ուղերձով իր «Գաղտնագիր թիվ մեկ» բրոնզե քանդակը, որը տեղադրվեց Դովիլի մուտքի մոտ: Նույն թվականին Կառլ Լագասը ստեղծեց նաեւ հուշարձան-քանդակ Կաննի 65-րդ փառատոնի համար: 2017 թվականից Կառլը Դովիլի Ամերիկյան կինոփառատոնի մրցանակի ստեղծողն է, որով պարգեւատրվել են մի շարք հռչակավոր ամերիկյան կինոգործիչներ: 2009-ին «Արթփրայսը» Կառլ Լագասին համարել է աշխարհիՙ 30 տարեկանից ցածր 10 լավագույն քանդակագործներից մեկը: 2012-ին Նյու Յորքի «Ֆարամե» հրատարակությունը նրան ընդգրել է «Որին նա խորհրդանշում է. Ամերիկանան ժամանակակից արվեստում», հիսուն լավագույն ժամանակակից այն արվեստագետների շարքում, որոնք ոգեշնչվել են ամերիկյան ավանդական պատկերներից: 2016-ին. Փարիզի արվեստի տոնահանդեսում Ֆրանսիայի նախագահն անձամբ շնորհավորել է Կառլին Գրանդ Պալեում ցուցադրված երկմետրանոց բրոնզե «Մեկ դոլար» քանդակի ունեցած հաջողության համար:- Հարգելի Կառլ, 2009-ին աչքի ընկաք ձեր «Մեկ դոլար» ընդհանուր վերնագիր ունեցող քանդակներով: Թույլ տվեք մեր հարցազրույցը սկսել կատակով. իսկ որքա՞ն դոլար է ձեզ բերել ձեր «Մեկ դոլարը»:- Գաղափարն ինձ մոտ առաջացավ, երբ տարվեցի ընդամենը մեկ դոլարանոցից արվեստ ստեղծելու մտքով: Բայց իրականում իմ ուշադրությունն ամենից շատ գրավել էր թղթադրամի հետեւի գրությունըՙ «Աստծուն ենք հավատում»: Ես ցնցված էի, որ այդպիսի հիանալի արտահայտությունը, որը, իմ կարծիքով, հեռու է առեւտրից, կարող է լինել դրամի վրա: Սա ինձ մղեց, որ ավելի շատ ուսումնասիրեմ, թե ինչ կարող է նշանակել դոլարը որպես արվեստի գործ հանդես բերելը:- Դուք հաջողությամբ համագործակցել եք կինոփառատոներիՙ Կաննի եւ Դովիլի հետ: Ի՞նչ կարող է քանդակագործն առաջարկել ժամանակակից կինոաշխարհին:- Ես գիտեմ, որ քանդակագործի իմ հմտությունն ընդլայնվել է կինոաշխարհի շնորհիվ: Արվեստի բոլոր ձեւերը սերտորեն հյուսված են միմյանցՙ կինո, երաժշտություն, նկարչություն, քանդակ, պոեզիա, պար, ճարտարապետություն… Արվեստի մի տեսակը դժվարությամբ կարող է բարգավաճել առանց մյուս ձեւերի օգնության: Քանդակագործը հնարավորություն ունի բավականին բառացիորեն վերարտադրել տեսարանըՙ կինոյի կամ այլ առիթների համար: Ես մի քանի անգամ համագործակցել եմ «Մազերատի» ընկերության հետ, դրանցից մեկը «Դրախտի մի կտոր երկրի վրա» ինստալացիան էր:- Ձեր գործերը բերում են խաղաղության ուղերձ, որը հրատապ է մեր անհանգիստ ժամանակների համար: Հավատու՞մ եք արվեստի հատուկ առաքելությանը եւ աշխարհի իրավիճակի վրա ազդելու նրա կարողությանը:- Բացարձակապես: Մենք բոլորս օժտված ենք ձիրքերով: Իմ ձիրքն արվեստի մեջ է: Որքան շատ եմ մեծանում որպես մարդ եւ արվեստագետ, այնքան ավելի եմ տեսնում աշխարհին դրական հաղորդագրություններ ուղարկելու կարեւորությունը: Ես ընտրում եմ իմ ձիրքերը աշխարհի հետ դրական եղանակով կիսելը, մթության մեջ մի փոքր լույս սփռելը: Մենք կարող ենք մեծ ազդեցություն ունենալ լավ բաների վրա, եթե բոլորս պարզապես մի փոքր տանք մեր ունեցած ձիրքերից:- Չնայած դուք ստեղծում եք գեղանկարներ, կոլաժներ, լուսանկարներ, ձեզ ավելի քանդակագործ եք համարում: Քարի հետ աշխատելը գուցե գալիս է ձեր հայկական գեների՞ց:- Այնպիսի զգացողություն ունեմ, որ ես միշտ ուզել եմ անել այն, ինչը որ անում եմ քանդակագործության մեջ: Մեր ծագումն իր դերը խաղում է, անգամ եթե տեղյակ էլ չենք: Ուղին, որով ես ընթանում եմ կյանքում, ինձ համար հիմնվել է իմ ծնունդից շատ ժամանակ առաջ: Այն ճանապարհորդությունը, որն ինձ հասցրեց այնտեղ, որտեղ որ գտնվում եմ այսօր, սկսվել է Հայաստանում, իմ հեռավոր ընտանիքից: Անգամ հնարավոր է, որ մեր տոհմում մեկ այլ քանդակագործ եղած լինի: Ես զգում եմ ինձնից առաջ եկածների կատարած քայլերի կարեւորությունը, ինչպես նաեւ զգում եմ այն քայլերի կարեւորությունը, որոնք ես կատարում եմ գալիք սերունդների համար:- Խնդրում եմ, պատմեք մեզ ձեր արվեստագետ ծնողների մասին:- Ինձ վրա ազդել են շատ մեծ նկարիչներ, ներառյալ իմ ծնողները: Ես ընտրում եմ այն երեւույթները, որոնք ինձ հիացնում են նրանց կերպարներում եւ որոնք իրականացնում եմ ոչ միայն իմ մասնագիտական կյանքում, այլեւ անձնական: Ծնողներիս շնորհիվ ես կարողացա տեսնել, որ արվեստը կարող է լինել ոչ միայն պարզապես հաճույք, այլեւ մասնագիտություն: Ես գուցե նկարիչ չդառնայի, եթե արդեն ծանոթ չլինեի այդ հասկացությանը:- Տեղյա՞կ եք, թե որտեղից են ձեր նախնիները եւ ի՞նչ կա հայկական ձեր անձի եւ արվեստի մեջ:- Իմ երեխաներից մեկը խալ ունիՙ իր հայ նախնիներից ժառանգած, ինչը հրաշալի է: Վստահ եմ, որ ունեմ բազմաթիվ հայկական հատկանիշներ, որոնցից նույնիսկ տեղյակ չեմ: Ես եղել եմ Հայաստանումՙ բազմաթիվ հարցերի պատասխանների որոնման համար, բայց դեռ շատ բան ունեմ սովորելու:- Արվեստի դաշտը բավականին ակտիվ եւ հետաքրքրական է Հայաստանում եւ Սփյուռքում: Ունե՞ք հայկական ոգեշնչումներ:- Պետք է ասեմ, որ երաժշտությունը շատ ոգեշնչող եւ կարեւոր է ինձ ստեղծագործելու մեջ: Այդ կերպ ես հանդիպեցի կնոջս, որը երգչուհի է: Ես շատ եմ սիրում հայ երգչուհի Լիզ Սարյանինՙ ի թիվս ուրիշների: Կցանկանայի հաճախ այցելել Հայաստան եւ ավելի շատ բացահայտել արվեստի ասպարեզը:- «Մեկ դոլարը» ամերիկյան երազանքի մի տեսակ խորհրդանիշն է: Իսկ ի՞նչ կասեք «Հայկական դրամ» ստեղծելու մասինՙ որպես հայկական պետականության խորհրդանիշ եւ Հայաստանի տնտեսության զարգացման ցանկություն:- «Մեկ դոլարի» խորհրդաբանությունը համընդհանուր է, ինչն իմ ընտրության պատճառներից մեկն էր: Ես հավատում եմ, որ այն ներկայացնում է մեզ բոլորիս: Ուժը, ազատությունը եւ ինքնակերտ մարդը այն հզոր ուղերձներն են, որոնցով ես ցանկանում եմ հաղորդակցվել աշխարհինՙ որպես ամբողջություն: Անկեղծ ասած, ես շատ կցանկանայի հանդես գալ որպես գեղարվեստական մտայնությունՙ իրական դրամական արժույթի ստեղծման հետեւում: Եթե կարողանայի դա անել Հայաստանի համարՙ մեծ պատիվ կլիներ:- 2014-ին ճանապարհորդեցիք Հայաստան: Չե՞ք մտածում վերադառնալ որեւէ հատուկ նախագծով:- Առաջիկայում ես շատ ծրագրեր ունեմ, եւ դրանցից մի քանիսը ուղղակիորեն կապված են հայ ժողովրդի հետ: Ես միանգամից սիրահարվեցի երկրին ու նրա ժողովրդին: Ես ինձ զգացի շատ աշխույժ եւ ոգեշնչված իմ վերջին այցի ընթացքում: Հաջորդ անգամ ցանկանում եմ գալ ընտանիքիս հետ միասին եւ սպասում եմ իմ շուտափույթ վերադարձին…
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ 75-ԱՄՅԱԿԸ

Հաջորդ գրառումը

ԱՆՆԱ ՄԵԼԻՔՅԱՆԻ «ՓԵՐԻԻ» ԱՌՑԱՆՑ ԱՌԱՋՆԱԽԱՂԸ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ԱՆՆԱ ՄԵԼԻՔՅԱՆԻ «ՓԵՐԻԻ» ԱՌՑԱՆՑ ԱՌԱՋՆԱԽԱՂԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Սահմանագոտում գտնվող 802 տարեկան Խորանաշատի վանքը քանդվում է. Ոսկան Սարգսյան

09/06/2025

Լրագևող Ոսկան Սարգսյանը գրում է. Բերդ համայնքի Չինարի բնակավայրի վարչական տարածքում գտնվող Խորանաշատը հառնում է հայ-ադրբեջանական փաստացի սահմանից ընդամենը 150...

ԿարդալDetails

7 տարվա ընթացքում ոչինչ չեն կարողացել ստեղծել, միայն մահ եւ ավերածություններ են սփռել. Ստեփան Դանիելյան

09/06/2025

Հայ Եկեղեցու ներկայիս կացությունը հարկ է քննարկել նաև առաջիկա սահմանադրական փոփոխությունների համատեքստում․ Գևորգ Դանիելյան

09/06/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արաբական Միացյալ Էմիրություններ

09/06/2025

Ադրբեջանական բանտերում գտնվող հայերի դատավարության ողջ ընթացքն ուղեկցվում է կեղծիքների գերդոզավորմամբ. Տիգրան Աբրահամյան

09/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական