Շաբաթ, Հունվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՆՑԱԽՄԲԵՐԸ ԿԱՐԱՆՏԻՆ ԵՆ ՄՏՑՐԵԼ ՌԻՈՅԻ ԱՐՎԱՐՁԱՆՈՒՄ

11/04/2020
- 11 Ապրիլի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արեւիկ Քեշիշյան

Իտալական մաֆիան օգնում է կարիքավորներին

Իտալական մաֆիան ստանձնել է համաճարակի պայմաններում կարիքավորներին սննդամթերքով ապահովելու պարտականությունը։ Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ երկրի հարավում մի քանի ազդեցիկ կլաններ սկսել են սննդամթերք մատակարարել կորոնավիրուսի պատճառով աշխատանքը կորցրած ընտանիքներին։ Դա չի արվում զուտ այլասիրական մղումներով․ օգնություն ստացողները դառնում են մաֆիայի պարտապաններ, որը փաստորեն փոխարինում է պետությանը։

Կլանները մշակել են հավատարիմ մարդկանց ցանց ստեղծելու ռազմավարություն, որպեսզի հետագայում օգուտ ստանան նրանցից։ Սննդօգնության փաթեթներն առաքվում ենՙ ապագայում ծառայություններ ստանալու ակնկալիքով։ Ծառայությունների ցանկի մեջ մտնում են թմրանյութերի ու զենքի պահպանումը, որպես փոխանձ փաստաթղթերի ձեւակերպումը եւ այլն։ Առաջարկությունից հրաժարվել իհարկե չի կարելի։ Հաղորդվում է, որ Նեապոլում այդ ձեռնարկումներին մասնակցում են մասնավորապես Կամոռա կլանի ներկայացուցիչները։

Բրիտանական The Guardian թերթի գնահատումների համաձայն, Իտալիայում ավելի քան 3 միլիոն մարդ զբաղված է գորշ տնտեսության մեջ։ Հետեւաբար աշխատանքը կորցնելու դեպքում չի կարող հույս դնել սեփական իրավունքների պաշտպանության եւ պետության օգնության վրա։ Կառավարությունը վերջերս սկսել է բաժանել անվճար սննդի կտրոններ, բայց, ըստ երեւույթին, այդ օգնության չափը չի համապատասխանում ճգնաժամի ծավալներին։

Օքսֆորդի համալսարանի քրեագիտության պրոֆեսոր Ֆեդերիկո Վարեզեն պարզաբանում է, որ «մաֆիան կազմակերպություններ են, որոնք հավակնում են փոխարինել կառավարությանը եւ շուկային։ Չպետք է մոռանալ, որ դրանց ուժը տեղական բնակչության հետ վաղեմի կապերն են»։

Պարենային առաքիչների գործուղումը ծառայում է նաեւ անօրինական ապրանքի մատակարարմանը։ Այսօր Իտալիայի քաղաքների փողոցներում չի կարելի գտնվել առանց հարգելի պատճառի․ պատահական անցորդը գրավում է ոստիկանների ուշադրությունը։ Իսկ մթերքների փաթեթը իդեալական առիթ է, որն օգտագործելով կարելի է շարունակել թմրադեղերի մատակարարումը։

Իտալիայի իշխանությունները քաջատեղյակ են, որ մաֆիան փորձում է փոխարինել իրենց գործունեությանը, բայց դատապարտում են երկրի ներքին գործերին միջամտելու օտար պետությունների փորձերը։

Միայն Իտալիայում չէ, որ կազմակերպված հանցաշխարհը ստանձնել է այն պարտականությունները, որոնք չի կարողանում կատարել պետությունը։ Բրազիլիայի հետնախորշերով զբաղվող հրոսակախմբերը իրենց տարածքներում կարանտին եւ պարետային ժամ էին հաստատել դեռ նախքան կառավարության համապատասխան միջոցառումների ձեռնարկումը։

Բրազիլական Extra թերթի տվյալներով, Ռիո-դե-Ժանեյրոյի խոշորագույն աղքատ արվարձանում (Սիդադե դե Դեուսում) մարտի վերջերին սկսել են երթեւեկել բարձրախոսներով հանդերձավորված ավտոմեքենաներ, որոնցից բնակչությանը կոչ էր արվում տանը մնալ։ Եվ դատելով օգտագործվող արտահայտություններից, այդ մեքենաները իշխանություններին չէին պատկանում։

«Մենք պարետային ժամ ենք մտցնում, քանի որ ոչ ոք իրավիճակը լուրջ չի ընդունում», հնչում էր բարձրախոսներից։ «Ով շրջի փողոցում կամ դուրս գա զբոսանքի, կպատժվի եւ օրինակ կծառայի ուրիշներին։ Ավելի լավ է տանը նստել եւ ոչինչ չանել։ Եվ հետո չասեք, թե մենք չենք նախազգուշացրել»։

Սիդադե դե Դեուսում ապրում է շուրջ 15 միլիոն մարդ, այնտեղ կոյուղի գոյություն չունի, իսկ մաքուր ջուրը շատ քիչ է։ Այդ պատճառով աղքատ թաղամասերի համար կորոնավիրուսն առանձնակի վտանգ է ներկայացնում։ Ֆավելայի գոյատեւումից է կախված նաեւ այնտեղ գործող մաֆիականների կյանքը, այնպես որ ելուզակները ստիպված են լինում ստանձնել կարգուկանոնի պահապանների պարտականություններ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳԻՇԵՐԱՅԻՆ ԷՍՍԵ

Հաջորդ գրառումը

ԵՎՐՈՊԱՅԻ ՍԱՀՄԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՓԱԿ ՄՆԱԼ ՄԻՆՉԵՎ ԱՇՈՒՆ

Համանման Հոդվածներ

26 դեկտեմբերի, 2025

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Ուժ կունենանք հաղթահարելու…

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Նոր տարի՝ քաղաքական հին կրկեսով եւ խաբված հանդիսատեսով

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

ՌԱԿ Համադրուած Մամուլը կը շեշտադրէ

26/12/2025
Հաջորդ գրառումը

ԵՎՐՈՊԱՅԻ ՍԱՀՄԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՓԱԿ ՄՆԱԼ ՄԻՆՉԵՎ ԱՇՈՒՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական