Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԺԻՇԿԸ ՉՊԵՏՔ Է ՀՈՌԵՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՍԵՐՄԱՆԻ

11/04/2020
- 11 Ապրիլի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքըՙ կորոնավիրուսի տարածման վերահսկողությունից դուրս գալու մասինՙ միանշանակ չի ընդունվել մարդկանց կողմից: Սոցիալական ցանցերում համարյա ողջ գիշեր թեժ քննարկումներ էին առ այն, թե բժիշկը չպետք է վախեցնի, անգամ արմատապես տրամադրվածները նշում էին, ՙէթե նա չի կարող վերահսկել, թող վերահսկել կարողացողը գա: Անգամ վրացական մամուլն է արձագանքել Թորոսյանի ասածինՙ նշելով, թե այդպիսի խոսքը խուճապ կարող է առաջացնել: Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը նշել է, թե վրացական մամուլի ընտրովի մեջբերումով վերնագրերն են խուճապ առաջացնողՙ առաջարկելով նորից նայել Թորոսյանի ամբողջական միտքը.

«Մենք չենք կարող համարել, որ կորոնավիրուսի տարածումը կանգնում է եւ 100 տոկոսով մարում է: Առաջ, երբ ունենում էինք 50 դեպք մի աղբյուրից, օրինակՙ մի արտադրամաս, հիմա ունենում ենք 16, 20, 30 դեպք, բայց 10 կամ 20 տարբեր աղբյուրներից: Հետեւաբար, վիրուսի շրջանառությունը որպես այդպիսին դուրս է եկել վերահսկողությունից, բայց մեր խնդիրն է ամեն հնարավոր դեպքը գտնել եւ անել նույն գործողությունները, որոնք արել ենք մինչեւ հիմաՙ թեստավորել, հաստատել, մեկուսացնել եւ բուժել»:

Բայց, պատկերացրեքՙ ամբողջական խոսքը եւս չի ցրում մարդկանգ մոտ առաջացած խուճապը: Հատկապես որ Թորոսյանը նշել էր նաեւ, թե մեկ -երկու տարի դեռեւս հնարավոր չի լինի վերադառնալ բնականոն կյանքի: Բա եղա՞վ, ո՞ւր մնաց բժշկիՙ հիվանդներին եւ հիվանդ մթնոլորտը վատատեսությամբ ավելի չվատթարացնելու պարագան: Ընդհանրապեսՙ ի՞նչ է կատարվում: Ամեն տարի բարդացած գրիպից թոքաբորբի քանի դեպք էինք ունենում, բա ինչո՞ւ այն ժամանակ տագնապալի հայտարարություններ չէիք անում:

Եթե մարդիկ ամբողջ աշխարհում եւ Հայասատանում հնարավորություն ունենան մահերի տարբեր տարիների եւ այս ամիսների վիճակագրությունը համեմատել, կորոնավիրուսի վերաբերյալ ողջ խորհրդապահական տեղեկատվությունը հասանելի լինելու պարագայում, միգուցե ողջ աշխարհում այս խուճապի պատճառները հայտնի դառնան, ինչպես որ տարբեր կոնսպիրոլոգներ են վարկածներ առաջ քաշում: Իսկ այսպես խուճապ առաջացնելը եւ լավատեսության տեղ չթողնելը հակաառողջապահական է: Մանավանդՙ անզեն աչքով էլ տեսանելի է, որ վարչապետի եւ առողջապահության նախարարի մոտեցումները տարբերվում են, առաջինը խոսում է զգուշավոր լավատեսությունից եւ արտակարգ դրությունը մեղմելու հնարավորությունից, երկրորդն առաջարկում է մեկ ամիս եւս երակարաձգել արտակարգ դրությունը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍՈՎ ՎԱՐԱԿՎԱԾՆԵՐԻ ԹԻՎԸ 966 Է

Հաջորդ գրառումը

ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ԹԵՄԱՅԻ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՑԱՀԱՅ ԳԵՂԱՆԿԱՐԻՉ ԹԵՆԳԻԶ-ՍԵՅՐԱՆ ՄԻԿՈՅԱՆՑԻ ԱՐՎԵՍՏՈՒՄ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ԹԵՄԱՅԻ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՑԱՀԱՅ ԳԵՂԱՆԿԱՐԻՉ ԹԵՆԳԻԶ-ՍԵՅՐԱՆ ՄԻԿՈՅԱՆՑԻ ԱՐՎԵՍՏՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական