Շաբաթ, Մայիսի 10, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳԱԶԻ ԳՆԻ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ

10/04/2020
- 10 Ապրիլի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արմեն Մանվելյան պ․գ․թ․

Գազի գնի հնարավոր բարձրացումը լուրջ անհանգստություն է առաջացրել բնակչության շրջանում եւ դա հասկանալի է, քանի որ դա առաջին հերթին հարվածում է սոցիալապես անապահով խավերին։ Ինչպես գիտեք, Գազպրոմ-Արմենիան դիմել է գների կարգավորման հանձնաժողովինՙ գազի գինը որոշ սպառողների համար մինչեւ 36 տոկոս բարձրացնելու համար։

Նման իրավիճակի պատճառը 2019թ․ գազի գնի բարձրացումն էր սահմանին 150-ից մինչեւ 165 դոլարի, այս բարձրացումից հետո գազի գինը ՀՀ ներքին սպառողի համար չփոխվեց։ Սա տեղի ունեցավ հիմնականում Գազպրոմ-Արմենիայի ներքին ռեսուրսի հաշվին, որը, ինչպես հայտնի է, հավերժ չէ։

Գազպրոմ-Արմենիան այսօր արդեն հայտարարում է, որ այս գներով այլեւս չի կարող շարունակել աշխատել եւ հարկադրված է հայտ ներկայացնել գազի գնի բարձրացման համար։ Նկատենք, որ սա պատահական չէր, եւ որ այդ մասին Գազպրոմ-Արմենիայի եւ կառավարության միջեւ դեռ այս տարվա հունվարին կար պայմանավորվածություն։

Կառավարությունը գնի բարձրացման հայտը կարող է քննարկել եւ պատասխանել 90 օրվա ընթացքում։ Կբավարարվի թե ոչ այդ պահանջը, կախված է այն բանից, թե որքանով է հիմնավոր այն։

Փորձը ցույց է տալիս, որ որպես կանոնՙ գինը բարձրացնում են, բայց ոչ այն քանակով, ինչքան որ հայտում էր նշված։ Սրան զուգահեռ կառավարությունը փորձում է, փոխվարչապետի մակարդակով, բանակցություններ սկսել Գազպրոմի հետ։

Նկատենք, որ ներհայաստանյան գինը որոշում է ոչ թե Մոսկվան, այլ ՀՀ կառավարությունը Գազպրոմ-Արմենիայի հետ միասին, իսկ ՌԴ-ի հետ պետք է բանակցել, եւ միայն վարչապետի մակարդակովՙ Վրաստան-Հայաստան սահմանին գազի գինը իջեցնելու համար։ Եթե այդ բանակցությունները հաջող ընթանան, ապա միայն այդ դեպքում հնարավոր կլինի պահպանել նախկին գինը։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու է գազի գինը բարձրանում սոցիալապես անապահով խավերի համար, նկատենք, որ Գազպրոմ-Արմենիան վերջիններիս գազը վաճառում է անհամեմատ ավելի էժան գնով, քան մյուսներին, ու դա եւս ընկերությունն անում էր իր ներքին ռեսուրսների հաշվին, հիմա փաստացի հայտարարում է, որ այլեւս չի ցանկանում այդ «բեռը» իր վրա կրել։

Հետեւաբար այստեղ այդ խավերին իր օգնության ձեռքը պետք է մեկնի կառավարությունը, որը պարտավոր է սուբսիդավորել այդ մարդկանց համար գազի թանկացումը։ Նկատենք նաեւ, որ ըստ այդ նոր հայտի, գազի գինը խոշոր սպառողների համար մոտ 2 տոկոսի չափով նվազում է։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՅՍ ԶԱՏԻԿԸ ՔՆՆՈՒՄ Է ՄԵԶ

Հաջորդ գրառումը

ՆԱՎԹԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՒՄԸ ԿԿՐՃԱՏՎԻ ՕՐԱԿԱՆ 10 ՄԻԼԻՈՆ ԲԱՐԵԼՈՎ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՆԱՎԹԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՒՄԸ ԿԿՐՃԱՏՎԻ ՕՐԱԿԱՆ 10 ՄԻԼԻՈՆ ԲԱՐԵԼՈՎ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Կիևը Փաշինյանի՝ Կարմիր հրապարակում տոնակատարությանը մասնակցելը համարում է անբարյացակամ քայլ

10/05/2025

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն են հրավիրվել  այն պետությունների դիվանագիտական ​​առաքելությունների ղեկավարները, որոնց երկրների առաջնորդները Մոսկվայում մասնակցել են Հայրենական մեծ պատերազմում...

ԿարդալDetails

Ադրբեջանը սպասում է, որ Հայաստանը կատարի իր ստանձնած պարտավորությունները. Բայրամով

10/05/2025

Հետաքրքիր է իմանալ՝ արդյո՞ք քո խաղընկերը միևնույն ջանասիրությամբ և հրճվանքով իր էջերում լուսաբանում է հայ երգչուհու հետ ունեցած իր ելույթների մասին. բաց նամակ

10/05/2025

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախ բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

10/05/2025

Շուշին չպետք է հիշել. «Հրապարակ»

10/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական