Չորեքշաբթի, Նոյեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԿՈՐՈՆԱ ՎԻՐՈՒՍ». ԱՇԽԱՐՀԸՙ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՇԵՄԻՆ

08/04/2020
- 08 Ապրիլի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Էդուարդ ԳԱԼՍՏՅԱՆ

Այս օրերին համաշխարհային ու հայկական մամուլը գրոհված է կորոնավիրուսի նոր տեսակի մասին բազմաթիվ նյութերովՙ առողջապահական, քաղաքական, տնտեսական վերլուծություններով։

Վիրուսը, իրոք, մարտահրավեր է համաշխարհային քաղաքակրթությանը, համաշխարհային տնտեսական ու քաղաքական համակարգին։ Ամբողջ աշխարհը գտնվում է առողջապահական այս ճգնաժամի հորձանուտում ու կանխատեսում տնտեսական կոլապս։ Սակայն ինչու՞ է այս ամենը կատարվում, որո՞նք են սրա պատճառները եւ ինչպիսի՞ն կլինեն հետեւանքները։

Հարկավ, այս հարցերի պատասխանները կարելի է տալ տարբեր տեսահորիզոններից։ Սակայն մենք կխոսենք այս ամենի բնապահպանական պատճառների մասին։

Մարդկային ռասսանՙ գոյության առաջին օրերից, մսխում է բնության ընձեռած հնարավորությունները։ Արդի աշխարհըՙ իր սկզբնավորման առաջին իսկ օրերից, հանքավայրերի անթույլատրելի չափերի հասնող շահագործմամբ, քիմիական ու ատոմային զենքերի կիրառմամբ ու փորձարկմամբ, կանաչ տարածքների ոչնչացմամբ, կենցաղային աղբի ու թափոնների աննախադեպ կուտակմամբՙ բնությանը հասցրել է կատաստրոֆիկ վիճակի։

Վիրուսը նաեւ ցույց տվեց ուրբանիզացիայի աննորմալ տեմպերի վնասակարությունը։ Օրինակը կարելի է բերել թեկուզ հենց մեր փոքր երկրիՙ Հայաստանի փորձից։ Քաղաքամայր Երեւանում ապրում է ՀՀ բնակչության շուրջ 50 %-ը։ Կորոնավիրուսի արդյունքում հայտարարված կարանտինն ու ինքնամեկուսացումը Երեւանի բնակչության համար ստեղծեց ավելի շատ խնդիրներ, քան մարզաբնակ մեր հայրենակիցների համար։ Ինչո՞ւ։ Նախ մարզաբնակ քաղաքացիների մեծամասնությունը ապրում է սեփական տներումՙ տնամերձ հողամասով, որը հնարավորություն է տալիս նախ ապահովված լինել որոշակի աշխատանքովՙ ինքնամեկուսացման պայմաններում, ինչն էլ նպաստում է խուճապային տրամադրությունների ցրմանը, ինչպես նաեւՙ ապահովում է որոշակի պարենային խնդիրների լուծում։ Մարզաբնակ քաղաքացիների մեծամասնությունը նաեւ ապահովված է պահածոյացված սննդի պաշարներով, որոնք պահեստավորում են իրենց ստացած բերքից։ Այս պատճառովՙ մարզային խանութներում կոլապս չառաջացավ եւ ոչ էլ խուճապային առեւտուր։ Այնինչ Երեւանում նշված խնդիրները որոշակի չափով ակներեւ էին։

Այս ամենը գալիս է հաստատելու մի քանի բան- բնությանըՙ մեր ամենօրյա ռեժիմով հասցրած վնասները չեն կարող անհետեւանք մնալ։ Բնությունը պարբերաբար ինքնապաշտպանության, ինքնամաքրմանն ուղղված քայլեր է կատարելու, որոնք էլ արժենալու են մարդկային կյանքեր ու տնտեսական բազմաթիվ վայրիվերումներ։ Ուրբանիզացիան պետք է վերահսկվի ու այս հարցում քաղաքացիական գիտակցության հետ հույսեր կապելը անօգուտ է։ Գյուղատնտեսության պատասխանատուները պիտի անեն ամեն բանՙ ապահովելու գյուղացիների կյանքը, կրթության ու սոցիալական խնդիրների լուծումըՙ մեծ քաղաքների գերբեռնվածությունը կանխելու համար։

Եթե այս պանդեմիայից մարդկությունը դասեր չքաղի, մենք դեռեւս բազմաթիվ պանդեմիաների եւ այլ աղետների ենք ստիպված լինելու դիմակայել։ Բնությունը ինքնամաքրվելու էՙ անկախ մեր կամքից։ Ուրեմն, կամ պիտի պատրաստվենք վերանայել մեր ապրելակերպը կամ դատապարտված ենք բնության հետ անընդհատ ու անհավասար պայքարի։ Առողջ եղե՛ք։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԿԻՐԹ ԱԼԻԵՎԻ» ՀԵՏ ՆՈՐ ՍԻՐԱԽԱՂԻ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԻՍ ՌԵԺԻՄԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՑՈՒՅՑ ՏԱԼ, ՈՐ 9 ՏԱՐԻ ԱՌԱՋ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՍՊԱՆԱԾ ՀԱՅԻՆ ՊԱՏԺՈՒՄ Է». ՎԱՀԱԳՆ ՎԱՐԱԳՅԱՆ.

Հաջորդ գրառումը

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԴԵՊՔԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹԻՎԸՙ 881

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԴԵՊՔԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹԻՎԸՙ 881

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական