Չորեքշաբթի, Նոյեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊԱՇՏՊԱՆԻՉ ԴԻՄԱՎԱՀԱՆՆԵՐՙ «ԱՐՄԱԹ» ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻՑ

02/04/2020
- 02 Ապրիլի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Mediamax

Շիրակի եւ Տավուշի մարզերի բուժհաստատություններն արդեն իսկ ապահովված են անհրաժեշտ քանակի պաշտպանիչ դիմավահաններով, իսկ մյուս մարզերի խմբաքանակը պատրաստման ընթացքում է։ Պաշտպանիչ պարագաների այս արտադրությունը հանձն է առել «Արմաթ» տեխնոհամայնքըՙ ստանալով դրանք եռաչափ տպիչների օգնությամբ։

Արտադրական գործընթացի վերաբերյալ Մեդիամաքսը զրուցել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանի հետ։

Եռաչափ տպիչըՙ արտադրական սարք

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներում հեռավար ուսուցումը մեկնարկել է մարտի երկրորդ շաբաթից, սակայն դա չի խանգարում տեխնոհամայնքին հանդես գալ նոր նախաձեռնություններով եւ համատեղ աշխատանքով։

Սեդրակ Վարդանյանը պատմում էՙ համացանցում հանդիպել են եռաչափ տպիչների միջոցով դիմավահանների պատրաստման տեսանյութերի։ Միտք է առաջացել սեփական ուժերով սկսել արտադրական գործընթացՙ այդ կերպ օժանդակելով համավարակի դեմ պայքարին։

Լուսանկարը` Ջավախքին աջակցություն հիմնադրամի ֆեյսբուքյան էջից

«Առաջին փորձն արեց մեր գործընկեր «ՕգմենթԱր» ընկերությունը, որն «Արմաթ» լաբորատորիաներն ապահովում է 3D տպիչներով։ Քանի որ փորձը հաջող էր, մեկնարկեցինք դիմավահանների արտադրությունՙ Հայաստանի բոլոր մարզերի եւ Երեւանի բուժհաստատություններին տրամադրելու նպատակով»,- նշում է նա։

Մարզերի եւ Երեւանի բուժհաստատություններին

Ծրագրի ղեկավարի խոսքովՙ մշտական կապի մեջ են մարզպետարանների հետ, պարզել են յուրաքանչյուր մարզի բուժհաստատություններին անհրաժեշտ խմբաքանակն ու գործի անցել։

Ընդհանուր առմամբ պահանջվող քանակն այս պահին 1500 է։ Շիրակի եւ Տավուշի մարզերն արդեն իսկ ամբողջապես ապահովված են, Արմավիրի մարզն էլՙ դեռեւս մասամբ։

Լուսանկարը` «Արմաթ»

«Երեկ նաեւ տեղեկատվություն ստացաք, որ Արցախում եւս ցանկանում են որոշակի խմբաքանակ ունենալՙ կանխարգելիչ միջոցառումների համար։ Այժմ ճշտում ենք պահանջարկը»,- հավելում է Սեդրակ Վարդանյանը։

Աշխատանք տնից

«Իհարկե, մեր խմբակների սաներից շատերն էին պատրաստ նման աշխատանք կատարել, սակայն անվտանգության նկատառումներով որոշեցինք երեխաներին չներգրավել։ Եռաչափ տպիչները տեղափոխել ենք խմբավարների տներՙ աշխատանքն անվտանգ կազմակերպելու համար»,- ասում է Սեդրակ Վարդանյանը։

Լուսանկարը` «Արմաթ»

Նրա խոսքովՙ բավականին բարդ է եղել հումք ձեռք բերելը, քանի որ արտակարգ դրության պայմաններում անհրաժեշտ խանութների գործունեությունը սահմանափակվել է։ Այնուամենայնիվ, մարզերում եւ Երեւանում ուժերի կենտրոնացմամբ կարողացել են հայթայթել անհրաժեշտ հումքը։

Դիմավահանները բազմակի օգտագործման են, պատրաստված են պլաստիկից։ Դրանց ախտահանումն իրականացնում են բուժհաստատությունները։

Լուսանկարը` «Արմաթ»

«Այս պաշտպանիչ պարագաները նախատեսված են բուժանձնակազմի այն անդամների համար, որոնք անմիջական շփում ունեն վարակակիրների կամ ախտանիշներ ունեցող պացիենտների հետ։ Ախտանիշներ ունենալու դեպքում մարդիկ դիմում են պոլիկլինիկաներ, այդ պատճառով պոլիկլինիկաների համապատասխան աշխատակիցներին եւս տրամադրվում են դիմավահաններ»,- նշում է Սեդրակ Վարդանյանը։

Լուսանկարը` «Արմաթ»

Նրա խոսքովՙ պահանջարկ լինելու դեպքում կարող են օրական ավելի քան 1 000 դիմավահան արտադրել։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ԴԱՐՁՅԱԼ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՍԻՐԻԱՀԱՅ ԸՆՏԱՆԻՔՆԵՐ ՆՈՒՅՆՊԵՍ ԿԱՐԻՔԻ ՄԵՋ ԵՆ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՍԻՐԻԱՀԱՅ ԸՆՏԱՆԻՔՆԵՐ ՆՈՒՅՆՊԵՍ ԿԱՐԻՔԻ ՄԵՋ ԵՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական