Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎՐԱ

02/04/2020
- 02 Ապրիլի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆ

Համաշխարհային տնտեսությունը շարունակվում է ցնցվել կորոնավիրուսիցՙ կորուստները հասել են տրիլիոնավոր դոլարների։ Ակնհայտ է, որ այս տարի աշխարհը բախվելու է տնտեսական լրջագույն խնդիրների։ Շատերի կանխատեսմամբ, սպասվող ճգնաժամն ավելի լուրջ է լինելու, քան 2009-ի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը։ Հայաստանը եւս բացառություն չէ։ Թեեւ այս պահին թիվ 1 մտահոգությունը կորոնավիրուսից մեր առողջությանը սպառնացող վտանգն է, բայց հեռու չեն սոցիալ-տնտեսական տագնապները։ Եթե անգամ մեկ-երկու ամսում հաղթահարենք կորոնավիրուսը, միեւնույնն է, դրա հետեւանքով տնտեսական ակտիվության անկումը խորանալու է, սոցիալական վիճակը կտրուկ վատթարանալու։

Մշակող արդյունաբերության արտադրանքի սպառումը նվազելու է թե երկրի ներսում, թե արտաքին շուկայում։ Այս ճյուղի հիմնական ուղղություններն են սննդամթերքի, խմիչքների, ծխախոտի եւ մետաղների արտադրությունները։ Համաշխարհային շուկայում սպառման ծավալները նվազելու են, իսկ պատրաստի արտադրանքի մեր արտահանման հիմնական երկիր Ռուսաստանում, բացի կորոնավիրուսիցՙ բնակչության գնողունակությունը նվազելու է նաեւ նավթի գների անկման եւ ռուսական ռուբլու նվազման պատճառով։ Հետեւաբար, մեր ապրանքների արտահանման ծավալները նվազելու են։ Դա բերելու է ձեռնարկությունների եկամուտների նվազմանը, նրանց աշխատանքային հզորությունների եւ, ի վերջո, աշխատատեղերի կրճատմանը։ Սա էլ իր հերթին բացասաբար է ազդելու առանց այն էլ անկում ապրող գյուղատնտեսության վրա, որը սննդամթերքի, խմիչքի եւ ծխախոտի հումքի բազան է։ Այս ոլորտում ներգրավված հարյուր հազարավոր գյուղացիների եկամուտները նույնպես նվազելու են, ձեռնարկությունները դժվարություններ են ունենալու մթերելու նրանց ստացած բերքը։

Մետաղների գների նվազումը հարվածելու է մեր հանքարդյունաբերական կոմբինատներին, որտեղ մոտ 10 հազար բարձր վարձատրվող աշխատատեղեր են գործում։ Պղնձի գները շարունակում են նվազել եւ այժմ տատանվում են 4800-4900 դոլարի սահմաններում։

Զբոսաշրջության ոլորտը արդեն հիմա դադարել է գործել։ Առաջիկա ամիսներին այստեղ ոչինչ չի փոխվելու։ Մինչ ամբողջ աշխարհում չհաղթահարվի կորոնավիրուսը, ապա դրան հաջորդած մարդկանց եկամուտների նվազումը, այս ճյուղը չի վերաշխուժանալու։ Խոսքը հյուրանոցների, հանգստյան տների, ռեստորանների, սրճարանների, տուրգործակալությունների, տրանսպորտային ծառայություններ մատուցողների, էքսկուրսավարների, հուշանվերներ արտադրողների եւ վաճառողների եւ մնացած բոլորի մասին է։ Ամենածանր փորձությունն այս ոլորտի համար է լինելու, առաջացնելով զանգվածային գործազրկություն։

Սպառման ծավալների նվազումը բերելու է շինարարության ծավալների անկմանը։ Այս ճյուղը, որտեղ այդպես էլ տեղի չունեցավ մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանի խոստացած «բումը», առաջիններից է արձագանքում սպառման ծավալների անկմանը։ Մասնավոր շինարարական կազմակերպությունների կողմից աշխատանքների դադարեցումը բերելու է գործազրկության ծավալների ավելացմանը։ Հավելյալ բարդությունն այն է, որ հայ շինարարները դժվարություններ կունենան արտագնա աշխատանքի մեկնելու առումովՙ արտերկրում նույնպես նույն գործընթացներն են տեղի ունենում։

Առեւտրի ոլորտում շրջանառության ծավալները նվազել էին մինչեւ կորոնավիրուսը, թեեւ վիճկոմը աճ էր պատկերում։ Այստեղ արտացոլվում են տնտեսության մյուս ճյուղերում տեղի ունեցող գործընթացները։ Մարտ ամսից առեւտրի ծավալները կտրուկ ընկան, իսկ կարանտինի օրերին ընդհանրապես դադարեցին։ Այսինքն, այստեղ ընդգրկված մի քանի տասնյակ հազարավոր մարդկանց եկամուտները նվազել են եւ շարունակելու են նվազել, որոնց մի մասն էլ պարզապես կդադարի գործունեություն ծավալելուց կարանտինից հետո։

Ծառայությունների ոլորտում աճն ապահովվում էր խաղային բիզնեսի շնորհիվ ՙ բուքմեյքերական ընկերություններում կատարվող խաղադրույքների հաշվին։ Այստեղ նույնպես անկում կարձանագրվիՙ մարդկանց եկամուտների նվազման հետեւանքով։

Գործազրկությունն այս ամենի հետեւանքով աճելու է։ Չի բացառվում, որ մեր աշխատանքային միգրացիայի հիմնական երկիր Ռուսաստանում տնտեսական իրավիճակի բարդացման պատճառով մեր հայրենակիցները վերադառնան Հայաստանՙ հավելյալ սոցիալական լարվածություն ստեղծելով։

Տասնյակ հազարավոր մարդիկ ոգեշնչված կառավարության ղեկավարիՙ պայծառ ապագայի մասին հայտարարություններից, սպառողական եւ հիպոթեկային վարկեր են վերցրել։ Նրանք դժվարին վիճակի մեջ են հայտնվելուՙ չկարողանալով մարել այդ վարկերն ու դրանց տոկոսադրույքները։ Առավելագույնը, որ նրանց համար կանեն բանկերըՙ պարտավորությունները հետաձգելն է։ Բանկերը նույնպես գործում են բիզնես տրամաբանության շրջանակներում եւ ավելի ակնկալել նրանցից անհնար է։

Անցած մեկ-երկու տարում հարյուր հազարավոր ավտոմեքենաներ ներկրողներն արդեն իսկ ունեին այդ մեքենաների վաճառելու խնդիր։ Տարբեր գնահատականներով, 90-100 հազար մեքենաներ մնացել են Հայաստանում։ Դրանց գները անխուսափելիորեն նվազելու են, իսկ նրանք, ովքեր վարկեր են վերցրել ներմուծելու համարՙ վարկերի վերադարձման խնդիրներ են ունենալու։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՂԱՆԱԿՆ ԱՆԿՆԿԱԼՆԵՐ Է ՄԱՏՈՒՑՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՊՂՆՁԻ ԳՆԵՐԻ ԱՆԿՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՊՂՆՁԻ ԳՆԵՐԻ ԱՆԿՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Այսօր «Մեր մանկության տանգոն» էի նայում ու հանկարծ հասկացա, որ Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը, ում մասին խոսել...

ԿարդալDetails

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025

Լեգենդար «Արարատ-73»-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը նշում է իր 99-ամյակը

12/10/2025

Մահացել է ՀՀ ԱԱԾ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը

12/10/2025

Երևանը տոնում է 2807-ամյակը. Երևանի քաղաքապետարան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական