Ուրբաթ, Հոկտեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԷՐԴՈՂԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՆԱՄՔՈՎ ՔՈՂԱՐԿՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԻՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԸ

20/03/2020
- 20 Մարտի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նրանց տվյալներին, բացի Առողջապահության միջազգային կազմակերպությունից, չի հավատում նաեւ սեփական ժողովուրդը

Կորոնավիրուսն անցյալ տարվա դեկտեմբերի 12-ին առաջինը հայտնաբերվեց Չինաստանում, ապա տարածվեց ամբողջ աշխարհում, ներառելով 151 երկիր: Չինաստանը թեեւ ավելի քան երեք հազար զոհ տվեց, սակայն շնորհիվ չինացիների կարգապահությանն ու չինական իշխանությունների վճռականությանն արդեն հաղթահարում է վարակը երկրում: Ներկալումս վարակի տարածման կենտրոն է դարձել Իտալիան, որտեղ կորոնավիրուսից մահացել է 2941, իսկ Իրանումՙ 988 մարդ: Թվում է, թե վիրուսի տարածման սպառնալիքը հաղթահարում է նաեւ Իրանը: Հակառակ դրան, վիրուսով վարակվածների թիվը Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Բելգիայի գլխավորությամբ օրեցօր աճում է եվրոպական երկրներում, որտեղ բնակչությունը խուճապի է մատնված: Որքան էլ Վաշինգտոնում չբարձրաձայնեն, խուճապահար վիճակում են նաեւ ամերիկացիները, այն աստիճանի, որ թուրքական «Halk TV-ի» տվյալներող քաոսային վիճակում է հայտնվել Նյու Յորքը, որ ավելի քան 20 մլն բնակչությամբ ԱՄՆ-ի խոշորագույն քաղաքն Է:

Ըստ երեւույթին կորոնավիրուսի հարցում Վաշինգտոնի օրինակին է հետեւում Անկարան, քողարկելով վարակվածների, հավանաբար նաեւ մահացածների իրական թիվը: Իշխանամետ մամուլն էլ գոռոզամտությամբ հպարտանում է, թե Թուրքիան եվրոպական երկրների սխալը չի կրկնել, առողջապահության նախարարության կանխազգուշական միջոցների շնորհիվ ժամանակին կասեցրել է վիրուսի տարածումը երկրում: Կորոնավիրուսը Թուրքիայում հայտնաբերվեց մարտի 11-ին: Առողջապահության նախարար Ֆահրեթդին Քոջան հայտնեց երկու վարակվածի մասին, հասցնելով այդ թիվը մարտի 14-ինՙ 5-ի: Երկու օր հետո ուշ երեկոյան նա հայտարարեց 12 վարակվածի մասին, իսկ որոշ ժամանակ անց, ժամը 24-ին, սոցցանցով հաղորդագրություն տարածեց, թե վարակվածները 47 հոգի են, իհարկե չմոռանալով հպարտանալ իր գլխավորած նախարարության նախազգուշական շատ խելամիտ միջոցներով:

Ինչո՞ւ ժամը 24-ին: Հարցին մարտի 16-ին պատասխանեց «Halk TV-ում» «Մեդիայի թաղ» հաղորդաշարի հեղինակ տիկ. Այշենուր Արսլանը : Նա ասաց, որ այդ ժամին խմբագրություններն արդեն տպարան են հանձնում թերթի հերթական համարը, ուստի զրկված են վարակվածների թիվը թարմացնելու հնարավորությունից: Այսինքն նախարարը խորամանկում է: Մինչ նախարար Քոջան շարունակում էր գլուխ գովել, Թուրք բժիշկների միության նախագահ Սինան Ադիյամանն ուղիղ եթերում հեռախոսով միացավ Արսլանի հաղորդմանը եւ ասաց, որ անկախ վարակակիրների մասին իր գլխավորած միությանը նախարարության ներկայացրած 18 թվից, իրենք երկրի տարբեր հիվանդանոցներից տվյալներ են ստանում, որոնք անհամեմատ գերազանցում են այդ թիվը: Նա միաժամանակ խիստ անբավարար համարեց նախարարության վարակի դեմ պայքարի միջոցառումները:

Ըստ երեւույթին, նախարար Քոջայի հաղորդած տվյալները լուրջ չի ընդունում նաեւ Առողջապահության միջազգային կազմակերպությունը, որ մարտի 15-ի զեկուցագրում վարակված թուրքերի թիվը 4 էր նշված: Համենայնդեպս մարտի 17-ին նոր հայտարարություն արեց Քոջան եւ մասնավորապես ասաց, որ վարակվածների թիվը հասել է 98-ի, նրանցից մեկը ցավոք մահացել է: Նա միանգամայն հնարավոր համարեց մահացողների թվի հոտագա աճն ու միաժամանակ խոստացավ մինչեւ շաբաթվա վերջը 16-ի բարձրացնել թեստի լաբորատորիաների թիվը, որն ընդամենը 6 է, 2-ը Անկարայում, 4-ը 16 միլիոնանոց Ստամբուլում: Նախարարի այս խոսքերին էլ հավանաբար չի հավատացել Ալթընբաշ համալսարանի պրոֆ. Ահմեդ Քասըմ Հանը : Այլապես նա մարտի 18-ին «Haberturk-ի» էկրանից չէր հայտարարի, որ կարող են շատ արագ, մեկ շաբաթվա ընթացքում բազմապատկվել վարակվածների թիվը, եթե առողջապահության նախարարությունը նոր նիջոցառումներ չիրականացնի: Խոսքը վարակակիրների մեկուսացումը ինչպես հարկն է կազմակերպելու, թեստի լաբարատորիաների թիվն անհապաղ ավելացնելու, ինչպես նաեւ ազգաբնակչությանը ճիշտ տվյալներ հայտնելու մասին էր:

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի դեմ պայքարի նախարարության միջոցառումներին, պետք է ասել, որ մարտի 11-ին, երբ 30 քաղաքացիներ, որոնց թվում էին կանայք, օդային եւ ցամաքային հաղորդակցության ընդհատման պատճառով, ոտքով անցնելով Իրանի սահմանը, մուտք են գործել Թուրքիայի տարածք: Զինվորականները իսկույն շրջապատել են նրանց, ապա եւ խցկել մոտակայքում տեղադրված մեծ վրանի մեջ: Ապա փշալարերով ցանկապատել են վրանը եւ պարեկություն արել: Վրանի մոտակայքում չի եղել զուգարան, իսկ վրանումՙ աթոռ եւ սեղան, էլ չենք խոսում բժշկի եւ բուժքույրերի մասին: Այդ իսկ պատճառով վարակվածի կասկածանքով վրանում խցկված քաղաքացիներն իրենց մատուցված ապուրը ոտքի վրա չուտելու համար ամանները ձեռքներին դուրս էին եկել վրանից, որ նստելու քար կամ ծառի կոճղ գտնեն:

Տեսանյութը մարտի 16-ին ցուցադրվեց «Halk TV-ում»: Մնացած հեռուստատեսությունները հրաժարվել են ցուցադրել: Այդ մասին հայտնեց մի կին, որ տեսանյութի հեղինակն էր եւ ավելացրեց, որ 30 հոգուն ընդամենը երեք օճառ են տրամադրել, եթե իրենք կորոնավիրուսով վարակված էլ չլինեն, ապա վրանում անպայման կվարակվեն: Գալով կասկածյալների մեկուսացմանը, դրա համար Ստամբուլում, Անկարայում եւ Էրզուրումում հատկացրել են ուսանողական հանրակացարաններ, վտարելով ժամը 24-ին եւ 02-ին հանրակացարանների բոլոր ուսանողներին, որ տեղավորեն Մեքքա այցելած ուխտավորներին: Այլ քաղաքների ուխտավորներին հորդորել են 14 օր տնից դուրս չգալ եւ հնարավորինս չշփվել այլոց հետ: Հատկանշական է, որ հանրակացարան բերված ուխտավորներն ընդվզել են, թե չեն մնա այնտեղ, քանի որ ախոռի է նման: Հաջորդ օրը նրանք փորձել են փախչել, ինչի հետեւանքով եղել են բախումներ ոստիկանության հետ: Դա, իհարկե, չի վերաբերում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության պատգամավորներին, որոնց մի մասը նույնպես մեկնել էր Մեքքա:

Այս ամենի ֆոնին տարօրինակ էր նախագահ Էրդողանի կեցվածքը: Նա Թուրքիայում կորոնավիրուսի հայտնաբերման օրիցՙ մարտի 11-ից լռել է մինչեւ մարտի 18-ը: Այդ օրը նախագահականում հրավիրված խորհրդակցության ժամանակ, շռայլելով գովեստի խոսքեր առողջապահության նախարարի հասցեին, Էրդողանն ասել է, որ բնակչության առօրյա կյանքը խաթարող այս վարակը ունենալու է նաեւ տնտեսական շատ լուրջ հետեւանքներ: Հիրավի, երկրում փակվել են բազմաթրվ գործարաններ, մասնավոր խանութներ: Գործատերերն աշխատանքից ազատել են բանվորներին, որ խուսափեն ավելորդ ծախսերից:

Ի դեպ, մինչ այդ մարտի 15-ին Թուրքիայի նախագահների նախկին նստավայր Չանքայա պալատում եւս խորհրդակցություն էր հրավիրվել: Էրդողանի կարգադրությամբ հրավիրված այդ միջոցառումը ղեկավարել է վերջինի օգնական Ֆուաթ Օքթայը: Որքան էլ այդ խորհրդակցությունը նվիրված լինի կորոնավիրուսի տարածման խնդրին, դրան մասնակցել են Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն եւ ներքին գործերի նախարար Սուլելման Սոյլուն: Ինչ վերաբերում է առողջապահության նախարարին, ապա նա խորհրդակցությանը մասնակցել է տեսակապի միջոցով միայն: Ավելին, խորհրդակցության ավարտին որեւէ հայտարարություն չի արվել:

Հայտնի չէ, թե Էրդողանի օգնականը, առանց առողջապահության նախարարի, առողջապահական ի՞նչ հարցեր է քննարկել արտաքին ու ներքին գործերի նախարարների հետ, ոչ ոք չգիտի Թուրքիայում: Բայցեւայնպես բոլորն էլ ենթադրում են, որ Էրդողանի իշխանությունը բնակչությունից խնամքով քողարկում է կորոնավիրուսով վարակվածների իսկական թիվն ու երկրում վարակի տարածման իրական պատկերը: Ի վերջո յուրաքանչյուր միջադեպ, լինի Էլյազիգի երկրաշարժ, Վանի ձյունահյուսը, թե Իղլիբում թուրք զինվորի սպանություն, բացասաբար է անդրադառնում Էրդողանի վարկանիշի վրա եւ լուրջ վնաս է հասցնում նրա ժողովրդականությանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՉՓՌՇՏԱԼ ԵՎ… ՎՍՏԱՀԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ

Հաջորդ գրառումը

«21-ՐԴ ԴԱՐԸ ԴԱՐՁՆԵԼՈՒ ԵՆՔ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԱՐ»

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

«21-ՐԴ ԴԱՐԸ ԴԱՐՁՆԵԼՈՒ ԵՆՔ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԱՐ»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Իսրայելն իր զորքերը դուրս է բերում Գազայից

10/10/2025

Իսրայելի բանակը նախատեսում է մինչև կեսօր ավարտել զորքերի դուրսբերման գործընթացը Գազայից։  The Times of Israel-ը և Al Arabiya-ն հաղորդում են,...

ԿարդալDetails

Ալիևն առաջարկել է Բերձորը հռչակել ՀԱՊԿ մշակութային քաղաք՝ ներկայացնելով «այդ հին ադրբեջանական հողի պատմությունն ու մշակութային ժառանգությունը

10/10/2025

ԱԱԾ-ի, ՀՔԾ-ի, հարկային մարմինների «ստուգումները» դառնալու են քաղաքական ահաբեկման ձև՝ կաթվածահար անելու ցանկացած նախաձեռնություն, որը դուրս է իշխանության վերահսկողությունից

10/10/2025

Մենք չենք կռվում իշխանության համար, այլ պայքարում ենք ազգի և պետության ապագայի համար․ Դավիթ Անանյան

10/10/2025

Տեսանյութ. Դուշանբեում մեկնարկել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը

10/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական