Չորեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸՙ ԿԱՐԵՎՈՐ ԳՈՐԾՈՆ

13/03/2020
- 13 Մարտի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի էներգետիկայի զարգացումը կարեւոր նշանակություն ունի տնտեսության հետագա զարգացման եւ նոր մարտահրավերներին դիմակայելու համար: Ինչպիսի էներգետիկ համակարգ ստեղծել, որպեսզի կարողանանք աշխարհաքաղաքական, բնապահպանական, հնարավոր ոտնձգությունների, արտակարգ իրավիճակների,ռազմական գործողությունների ժամանակ հաղթահարենք կամ հնարավոր նվազ կորուստների գնով կարողանանք դուրս գալ ստեղծված վիճակից: Ներկայումս որքանով ենք պատրաստ:

Էներգետիկ անվտանգությունը քաղաքական, տնտեսական, իրավական, կազմակերպական, մեթոդական եւ այլ բնույթի միջոցառումների համալիր է, որն ապահովում է պետության կարիքների բավարարման համար մատչելի գներով, որակյալ եւ հուսալի էներգամատակարարում ամենօրյա պայմաններում, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակներում եւ պատերազմի ժամանակ:

Նայենք Հայաստանի քարտեզին: Էներգետիկական հզորությունների մեծ մասը կենտրոնացված է հիմնականում Երեւան, Մեծամոր, Հրազդան եռանկյունու գագաթներում,որոնց հեռավորությունը մեկը մյուսից կազմում է 40-ից 60 կիլոմետր:Այստեղ են տեղակայված արդիական սարքավորումներով կահավորված նորագույն էներգաբլոկները, .ինչպես նաեւ Սեւան-Հրազդան կասկադի ՀԷԿ-երը:

Առաջարկում եմ հետեւյալը. էներգետիկական կայանքները կառուցել հանրապետության համեմատաբար մարդաշատ այն քաղաքներում, որոնք Երեւանից հեռու են եւ ունեն ցուրտ կլիմայական պայմաններ: Օրինակ, Գյումրի քաղաքում, որի բնակլիմայական պայմանները Երեւանի հետ համեմատած խիստ են: Գիտական ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս,որ Երեւանում եւ Գյումրի քաղաքում նույն հզորությամբ շոգեգազատուրբինային կայանքներ կառուցելու դեպքում կարող ենք ստանալ նույն արդյունքը (արտադրելով էլեկտրական եւ ջերմային էներգիա), բայց մոտ 20 տոկոսով քիչ վառելիք այրել: Հետեւաբար, էժանացնել էներգիայի սակագինը,ինչպես նաեւ բարելավել շրջակա միջավայրըՙ չայրելով լրացուցիչ վառելիքաէներգետիկ ռեսուրսներ (բնական գազ եւ այլն): Այդպիսով կլուծվի նաեւ աշխատատեղերի խնդիր եւ տնտեսությունը կսկսի զարգանալ նաեւ մարզերում: Բնական է, որ այս դեպքում անհրաժեշտ է կատարել ֆինանսական ներդրումներ: Այս հարցը նույնպես լուծելի է: Ներդրումների 20 տոկոսը կատարում է պետությունը, իսկ մնացած 80 տոկոսը` բնակչության խնայողությունների հաշվին գնված բաժնեմասերն են: Այսինքն ` Գյումրի քաղաքում շոգեգազատուրբինային ջեռուցման ՋԷԿ-ի մի մասի սեփականատերը դառնում է պետությունը եւ խիստ հսկողություն է սահմանում այս գործընթացի վրա: Աստիճանաբար գոյանում է միջին խավ, որն ունի իր մշտական եկամուտները եւ շահագրգռված կողմ է: Բացի դրանից, գազատուրբինային կայանքները հնարավոր է թողարկել մի քանի րոպեի ընթացքում: Նրանք կարող են լինել հուսալի ռեզերվ էներգահամակարգում` պիկային բեռները փակելու համար: Չեն պահանջում ջուր հովացման համար, քանի որ չունեն կոնդենսատոր եւ այլն:

Էներգետիկա ասելով շատ հաճախ հասկացվում է միայն էլեկտրական էներգիա, սակայն ջեռուցման եւ տաք ջրամատակարարման հարցերը չպետք է մոռանալ: Անհրաժեշտ է նախագծել եւ կառուցել փոքր եւ միջին հզորությամբ ջեռուցման ՋԷԿ-երՙ օգտագործելով գազատուրբինային կայանքներ կամ հակաճնշումային տուրբիններ: Ստացվում է սառը վերաբերմունք ջերմության նկատմամբ: Անհրաժեշտ է կազմել Հայաստանի բոլոր բնակավայրերի համար առանձին էլեկտրա-ջերմա եւ վառելիքամատակարարման համակարգերի այնպիսի սխեմաներ,որտեղ կունենանք նույն էներգետիկական արդյունքը,բայց կծախսվի քիչ վառելիքաէներգետիկ ռեսուրս:

Մշակել էներգետիկայի զարգացման գիտականորեն հիմնավորված հայեցակարգ, հաշվի առնելով վերը նշված բոլոր գործոնները: Մշակել եւ իրականացնել էլեկտրա-ջերմա եւ վառելիքամատակարարման համակարգերի այնպիսի սխեմաներ, որոնց իրականացման դեպքում կլուծվի այս խնդիրը ավելի քիչ վառելիէներգետիկ ռեսուրսներ ծախսելով: ՀՀ Տավուշի մարզին էներգետիկական անվտանգության տեսակետից օրենքի սահմաններում տալ հատուկ կարգավիճակ: Էներգահամակարգի հնարավոր փլուզման,տարրերային աղետների եւ վերը նշված բոլոր ծայրահեղ դեպքերում ունենալ տարածաշրջանի կարեւոր օբյեկտների էլեկտրական եւ ջերմային էներգիայի աղբյուրների ինքնուրույն սնուցում: Այստեղ շուկայական հարաբերությունները պետք է մղվեն երկրորդական պլան: Առաջնահերթը համարել սահմանների եւ բնակչության անվտանգությունը: Զորամասերում կամ նրանց կից ունենալ արեւային էներգիայով աշխատող ջրատաքացուցիչներ, ինչպես նաեւ մարտկոցներ, հոսպիտալներին կից ունենալ հզոր դիզել գեներատորներ հեղուկ վառելիքի ամսական պաշարով: Իջեւան քաղաքի համար կառուցել փոքր հզորությամբ գազատուրբինային տուրբիններով կահավորված ջեռուցման ջերմային էլեկտրակայան: Խաղաղ պայմաններում կայանը կաշխատի արդյունավետ ռեժիմովՙ արտադրելով էլեկտրական եւ ջերմային էներգիա: Մյուս բոլոր պարագաներում կարող է հուսալի ձեւով էներգիայով ապահովել ռազմական եւ քաղաքացիական բնակչության անհրաժեշտ կարիքներըՙ կախված չլինելով էներգահամակարգից: Բազմիցս է ասվածՙ եթե չես ցանկանում պատերազմ,ապա պատրաստվիր դրան: Իրադրության կտրուկ սրման պայմաններում բնական է, որ առաջին հերթին հարվածի տակ կգնվեն էներգետիկական հզոր կայանները` Երեւանի եւ Հրազդանի ՋԷԿ-եր, բարձրավոլտ էլեկտրահասղորդման գծեր, խոշոր ջրամբարներ, գազամատակարարման համակարգերը եւ այլն:

Սահմանակից շրջանների փոքր գետերի ջրհոսքի վրա նախագծել եւ կառուցել միկրոՙ մինչեւ մի քանի տասնյակ ԿՎտ հզորությամբ հիդրոէլեկտրականներ ավտոմատ կառավարմամբ:

Ռազմաքաղաքական,ինչպես նաեւ էներգետիկական անվտանգության տեսակետից ելնելով առաջարկվում է Գյումրի,Վանաձոր, Արթիկ, Կապան, Եղեգնաձոր, Իջեւան, Սեւան քաղաքներում, ինչպես նաեւ Մեծամոր բանավանում կառուցել շոգե-գազատուրբինային փոքր եւ միջին հզորությամբ ջեռուցման ՋԷԿ-եր: Արդյունքում կունենանք վառելիքաէներգետիկ ռեսուրսների խնայողություն,ինչպես նաեւ որոշ չափով կլուծվեն բնապահպանական խնդիրներ:

ՀՀ պաշտպանության նախարարությունում ունենալ էներգետիկայի բնագավառի ռազմական կցորդ կամ խորհրդատու, թեկուզ հասարակական կարգով: Պարբերաբար այցելել զորամասեր եւ նրանց հարակից տարածքներ, տեղում ծանոթանալ բոլոր վիճակին, տեղանքին եւ մշակել գիտականորեն հիմնավորված էներգետիկայի զարգացման ծրագիր եւ փուլ առ փուլ իրականացնել այն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՇԽԱՐՀԸՆԿԱԼՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՄԵՆՔ

Հաջորդ գրառումը

ԴՈԿՏ. ԴԱԴՈՅԱՆԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է «ԻՍԼԱՄԸ ՀԱՅ ԳՐԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹՈՒՄ» ԹԵՄԱՆ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԴՈԿՏ. ԴԱԴՈՅԱՆԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է «ԻՍԼԱՄԸ ՀԱՅ ԳՐԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹՈՒՄ» ԹԵՄԱՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեղի են ունենում իրադարձություններ, որոնք նոր աղետ են բերելու մեր տանջված երկրի վրա. Արա Զոհրաբյան

22/10/2025

ԵԿԵՂԵՑՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱԼԱԾԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ Մեր իրականության մեջ տեղի են ունենում իրադարձություններ, որոնք նոր աղետ են բերելու մեր տանջված երկրի վրա:...

ԿարդալDetails

Ալիևի «խաղաղարար» ժեստը կամ ճնշման նոր ձև. Սուրեն Սուրենյանց

22/10/2025

Ինչ կուզեք, գրեք՜, կստորագրեմ, բայց աղաչում եմ, Թուրքիայի լրտես մի՜ գրեք. Հրաչյա Աճառյան

22/10/2025

Անկարելի է, որ Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը օրհնութիւն փոխանցէ իր հոգեւոր եղբայրները անպատուող ու հայոց եկեղեցին նսեմացնողին

22/10/2025

Կարգալույծ եղած անձն այլևս չի կարող կատարել պատարագ կամ ծես. Ռուբեն Մելիքյան

21/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական