Չորեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՅՈՒԼՅԱ ՄԱՐԿՈՍ. «ԵՐՋԱՆԻԿ ԵՄ, ՈՐ ՀԱՅ ԵՄ, ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ՄԱՐՇԱԼ ՀԱՄԱԶԱՍՊ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ԹՈՌՆՈՒՀԻՆ ԵՄ»

13/03/2020
- 13 Մարտի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, ՌԴ-ում «Ազգի» հատուկ թղթակից

Մասնագիտությամբ դեկորատոր եւ դիզայներ Յուլյա Մարկոս-Բաղդասարովը հայտնի անուն է Ռուսաստանում: Բացի այն, որ նա գրում է հրաշալի բանաստեղծություններ, նույնքան հրաշալի նկարում, պատկերազարդում եւ հրատարակում է արվեստի տարբեր ժանրերին նվիրված եւ մեծ պահանջարկ վայելող գրքեր, եւ նրա անունը երբեք «չի իջնում» հայտնի ամսագրերից ու հեռուստահաղորդումներից: Յուլյան նաեւ, եւ գուցե դա կնոջ համար ամենակարեւորն էՙ գեղեցկուհի է եւ 2016-ին տեղի ունեցած գեղեցկության մրցույթի («Миссис России Мира 2016») առաջին մրցանակակիր:

48-ամյա Յուլյան երկու որդի ունի, մեծը 21 տարեկան է, կրտսերըՙ 8:

– Ինձ համար մեծ հպարտություն ու պատիվ է, որ ես ազգությամբ հայ եմ,-ասում է Յուլյան: Իմ հորական կողմի ազգանունը Բաղդասարով է, իսկ մայրական կողմինը ՙ Բաբաջանյան: Պապիկս, որին առիթ եմ ունեցել տեսնելու, ավաղ, մինչեւ 6 տարեկան հասակս եւ որի հետ ես շատ էի կապվածՙ Խորհրդային Միության զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ, Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոս Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանն էր: Ասում ենՙ ես պապիկիս շատ եմ նման, թե՛ արտաքին գծերով եւ թե՛ բնավորությամբ: Ես հպարտ եմ դրանով, թեեւ փխրուն կնոջը, մանավանդ անձնական կյանքը դասավորելիս, շատ են խանգարում պապիցս ժառանգած ուժեղ, ամուր, իսկ երբեմն էլ նաեւ կոշտ գծերը: Իմ մանկությունն անցել է անհոգ պայմաններում: ԽՍՀՄ մարշալի ընտանիքին ոչինչ պետք չէր: Երբ ոչինչ չկար, մենք ամեն ինչ ունեինք, դա կյանքի այլ մակարդակ էր: Ընտանիքը ազդել է իմ մասնագիտության վրա, քանի որ մանկուց ապրել եմ գեղեցիկ ինտերիերում:

Վեց տարեկան էի, երբ պապս մահացավ: Իմ հուշերում նա մնացել է որպես վերին աստիճանի բարի, հոգատար, դրական եւ ուրախ մարդ: Ես հիշում եմ, թե ինչպես էր նա ինձ տանում կենդանաբանական այգի, հաճախակի զբոսնում էինք մեր բակում: Ինձ հետ քայլելիս պապիկիս աչքերում մեծ բերկրանք եւ ուրախություն էի տեսնում :

Իմ հայրական եւ մայրական կողմը, բոլոր հարազատներս Արցախից են: Իմ առաջին ծննդյան օրը նշվել է Ղարաբաղումՙ Քարաքենդ գյուղում: Հայրս, մինչեւ 17 տարեկանս, ինձ ամեն տարի տանում էր հայրենիք: Վերջին անգամ մի քանի տարի առաջ էի Ղարաբաղում: Երբ ժամանում եմ այնտեղ, ես ինձ մեղավոր ու անզոր եմ զգում, որ մենք ապրում ենք բարեկեցիկ Մոսկվայում, եւ ես չգիտեմ, թե ինչպես օգնել մարդկանց:

Կյանքում ես երբեք չեմ մտածում հաղթանակի մասին:Կանանց գեղեցկության մրցույթինմասնակցելիս ես նույնիսկ չէի մտածում մրցանակային տեղի արժանանալու մասին:

Յուլյան այսօր կայացած մասնագետ է, ունի իր դիզայներական ընկերությունը եւ ռուսաստանյան ամենազդեցիկ անհատներ եւ ընկերություններ նրան են վստահում իրենց տարածքների ձեւավորման ամենակնճռոտ լուծումները:

– Ինտերիերի դիզայները նախագծող, գեղեցիկ նորույթ ստեղծող մարդ է,-ասում է Յուլյան: Իմ մասնագիտությունը նպատակ ունի դաստիարակելու եւ զարգացնելու միջավայրի կերպարայնությունը ուժեղացնող, ինչպես նաեւ միջավայրային էլեմենտների ստեղծելու համար անհրաժեշտ կարողությունները եւ հմտությունները: Մասնավորապես մենք դիտարկում ենքՙ բնակարանների եւ մենատների, հասարակական օգտագործման օբյեկտների դիզայնը: Դիզայները ղեկավարում է ինտերիերի ամբողջ ընթացքը, սկսած տարածքի պլանավորումից, լուսավորումից, օդափոխության համակարգերից, ակուստիկայից, պատերի ձեւավորումից մինչեւ կահույք եւ կողմնորոշման նշանների տեղադրում:

Ինչպես նշեցի, իմ ճաշակի, բնավորությանս լավագույն գծերի, հատկապեսՙ նպատակասլացության եւ աշխատասիրության ձեւավորման, մասնագիտության ընտրության հարցում պարտական եմ ՙ իմ պապիկին, որը մեծ հայրենասեր էր եւ աշխատանքի բերումով երկար ու ձիգ տարիներ ապրելով հայրենիքից հեռուՙ մշտապես հայրենիքի հետ էրՙ Հայաստանի եւ իր սիրելի Արցախ աշխարհի հոգսերը, բառուբանն ու համուհոտը իր սրտում ամփոփած:

Համոզված եմ, որ Յուլյային մեծ ուրախություն եւ բավականություն պատճառած կլինեմ, որ այս հրապարակման մեջ գոնե մի «երկու տողով» էլ անդրադառնամ իր սիրասուն պապիկին:

Խորհրդային Միության զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ, Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոս Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանը ծնվել է 1906 թ. փետրվարի 18-ին արցախյան Խաչիսար (Չարդախլու) գյուղում: Չարդախլուն ռեկորդակիր գյուղ է: Դժվար թե կարելի է գտնել մեկ ուրիշ գյուղ կամ քաղաք, որն այդքան շատ հերոսներ տված լինի Մեծ Հայրենական պատերազմին. ավելի քան հազար չարդախլեցիներից երկուսը դարձան մարշալներ` Համազասպ Բաբաջանյանը եւ Հովհաննես Բաղրամյանը, 12-ըՙգեներալներ, 7-ը` Խորհրդային Միության հերոսներ:

Համազասպ Բաբաջանյանի հերոսական կենսագրությունը լի է բազմաթիվ հիշարժան դրվագներով:

Բաբաջանյանը մահացել է 1977 թ. նոյեմբերի 1-ին, Մոսկվայում: Նա 71 տարեկան էր:

Անցյալ տարի Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը կայացել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինի հանդիպումը Հաղթանակի զորավարների հիշատակի հիմնադրամի եւ Ռուսաստանի հայերի միության պատվիրակության հետ: Պատվիրակության ղեկավար կազմում են եղել նաեւ փառավոր ռազմական դինաստիաների ժառանգներ. Խորհրդային Միության զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Հ. Բաբաջանյանի դուստրը` Լ. Բաբաջանյանը եւ թոռնուհին Յուլյա Մարկոս Բաղդասարովան, Խորհրդային Միության մարշալներ Հ. Բաղրամյանի, Կոնյեվի եւ Ռոկոսովսկու դուստրերը եւ թոռները:

Իսկ մինչ 2019-ին Հայաստան մեկնելը, մոսկովյան հեռվից ուշի ուշով հետեւելով 2018-ի թավշյա հեղափոխության ընթացքին եւ զարգացումներին, Յուլյայի հիշողության մեջ անջնջելի կմնա 2018 թվականի ամռանը Մոսկվայում Համազասպ Բաբաջանյանի կիսանդրու բացման արարողությունը, որին ներկա էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Միջոցառումը տեղի ունեցավ Մոսկվայի Փառքի բլուրում` Մեծ հայրենական պատերազմի կենտրոնական թանգարանում:

– Անսահման հպարտ եմ, որ մոսկվաբնակ նկարիչ Աշոտ Թադեւոսյանի կերտած կիսանդրին եւ Համազասպ Բաբաջանյանին մարշալի համազգեստով պատկերող իմ նկարած կտավը Փառքի բլուրին հանձնվեցին Հայաստանի Հանրապետության կողմից,- ասում է Յուլյան: Հպարտ եմ, որ ծառայություն եմ մատուցում իմ ժողովրդին եւ մի ազգի ներկայացուցիչն եմ, որը պապիկիս եւ նրա նման հերոսներ է տվել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ասաց. «Ինձ համար հատկապես մեծ պատիվ է այսօր գտնվել այստեղ: Մարշալ Բաբաջանյանը եղել է Խորհրդային Միության խոշորագույն մարշալներից մեկը` ցուցաբերելով հերոսություն եւ անձնազոհություն: Ինչպես ասում էին ժամանակակիցները` Բաբաջանյանը մարտնչել է Սուվորովի նման: Հայրենական մեծ պատերազմի հետեւանքները ծանր են` ֆրոնտից չի վերադարձել պատերազմ մեկնած ամեն 2-րդ հայը, այդ թվում եւ իմ պապը, որի անուն-ազգանունը ես կրում եմ»:

Իսկ Մոսկվայում շարունակում է ապրել, ստեղծագործել եւ արարել մի գեղեցկատես կին, որի արտաբերած բառերը դեռ երկար կհնչեն իմ ականջներում. «Երջանիկ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ մարշալ Համազասպ Բաբաջանյանի թոռնուհին եմ»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՌՆԱԿԱՆ ԽԵՂՃՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ԻՆՉ ԱՍԵԼ Է ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԵԴԻԱ ՄԱՐՔԵԹԻՆԳ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԻՆՉ ԱՍԵԼ Է ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԵԴԻԱ ՄԱՐՔԵԹԻՆԳ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Այս իշխանություններին հեռացնելը Հայաստանի համար միայն դրական հետևանքներ կարող է ունենալ․ Սերժ Սարգսյան

22/10/2025

Նոր ընտրված Ազգային ժողովում 3-4 ընդդիմադիր ուժեր կլինեն՝ կարծում եմ: Գոնե այսօրվա պայմաններում ես տեսնում եմ առնվազն ընդդիմադիր հայացքներ ունեցող...

ԿարդալDetails

Ուղիղ.Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան 22.10.2025

22/10/2025

Քաղաքում ոչ մեկի հետ խնդիր չունենք. իմ ընտանիքի հետ յուրաքանչյուր դեպք, փորձանք, իմացեք՝ քաղաքական է. Մարտուն Գրիգորյան

22/10/2025

Ռուբեն Մխիթարյանին ապօրինի մեղադրանք է առաջադրվել մի հոդվածով, որն ուղղակիորեն կապված է փաստաբանի մասնագիտական պարտականությունների կատարման հետ. «Մեր ձևով» շարժում

22/10/2025

Սրանք չունեն ոչ պետության, ոչ էլ բանակի զարգացման հիմնավորված ծրագիր. սրանք մենակ թուրքի ծրագրերն են լավ կատարում. Արշակ Կարապետյան

22/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական