Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՌՆԱԿԱՆ ԽԵՂՃՈՒԹՅՈՒՆ

13/03/2020
- 13 Մարտի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Իսկ ի՞նչ կարող է անել Հայաստանում առողջ տղամարդը, բացի իհարկե վարչապետ աշխատելուց եւ մի օրում դժվարանցանելի Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերում լինելուց: Կարելի է, անշուշտ, Գյումրիից ոտքով Երեւան գալ, բայց դա անցած, հին փուլ է, իսկ մեր երկրում հինն ու անպիտանը հոմանիշներ են դարձել:

Եւ ուրեմն, առաջարկում եմ միասին մտածել Հայաստանում առողջ տղամարդու հնարավոր բոլոր քայլերի ու դրանց հերթականության մասին: Ենթադրում եմ, որ առողջ տղամարդը նախ եւ առաջ պետք է թարգի ծխելն ու աղքատությունը հանի իր գլխից, եւ նույնիսկ այն դեպքում, երբ ընտանիքի անդամները սրտնեղենՙ ընտանիքի, ապրուստի պայմաններից, ինքը պետք է ժպտա եւ հայտարարիՙ աղքատություն չկա, որովհետեւ ես այն հանել եմ իմ գլխից: Ճիշտ է, առնվազն ընտանիքի անդամների կարծիքով այդ տղամարդը հոգեկան առումով ամենեւին էլ առողջի տպավորություն չի թողնի, բայց դե, աղքատությունը գլխից հանելը առողջ տղամարդու առաջին քայլն է: Հետո նա ապրիլի 5-ին պետք է պարտադիր գնա ընտրատեղամաս ու քվեարկի «Այո»-ի օգտին: Սա, ընդ որում, անչափ կարեւոր չափորոշիչ է, քանի որ եթե Հայաստանում կան տղամարդիկ, որոնք չեն գնալու քվեարկության եւ կամ «Ոչ» են քվեարկելու, ապա առողջապահության նախարարությունը շատ հնարավոր է մեկուսացնի նրանց, մանավանդ որ Հայաստանում աշխարհը պատած կորոնավիրուսի հետ կապված որեւէ մեկը չի մեկուսացվել, այսինքն մեկուսարանները լրիվ ազատ են ու գտնվում են հյուրանոցների լյուքս համարներում: Բայց ապրիլի 5-ի քվեարկության գնալու հետ կապված մի փոքրիկ խնդիր էլ կա. բանն այն է, որ խաղաղ երկրներում առողջ տղամարդիկ որպես կանոն աշխատում են, նույնիսկ այն ժամանակ, երբ գործազուրկ են եւ ամենեւին ժամանակ չունեն նման թիթիզությունների, բայց դե, այդ օրը ընտրատեղամաս գնալն ու «Այո» ասելը նպաստում է տղամարդկային առողջությանը:

Ապրիլի 5-ը հորով-մորով անելուց հետո, առողջ տղամարդը պետք է անհատական օգտագործման ՀԴՄ սարք ձեռք բերի ու այն տեղադրի տանՙ ցանկալի է խոհանոցում: Այնուհետեւ ամեն անգամ, երբ ընտանիքի անդամները սառնարանից որեւէ բան կվերցնեն, տանն այդ օրվա հերթապահը պետք է ՀԴՄ կտրոն տրամադրի, հակառակ պարագայում սառնարանից մի կտոր պանիր հանելը կդիտարկվի որպես կոռուպցիոն բնույթի հանցագործությունՙ սրա բոլոր դառը (պանրի դեպքումՙ աղի) հետեւանքներով:

Եւ վերջապեսՙ ամենակարեւորը. Հայաստանում առողջ տղամարդը պետք է սիրի, պաշտի, փառաբանի ՀՀ իշխանություններին, որոնց իմաստուն եւ հանճարեղ քայլերի արդյունքում ինքը հնարավորություն ունի ամեն օր նախաճաշ անել, ճաշել ու ընթրել, ավելինՙ քնել ու նույնիսկ երազ տեսնել, որոնք բոլորը այսօր Հայաստանում իրականանում են:

Իսկ եթե լուրջ, ապա Հայաստանում ոչ երեկ, ոչ այսօր առողջ տղամարդկանց խնդիր չի եղել: Մեր խնդիրը կոչվում է առողջություն: Կորթանցի այն տղամարդը, որ վարչապետի առաջ գլուխը կախել էր, առողջ տղամարդ է, բայց այն, որ վարչապետի կամ որեւէ մեկի առաջ գլուխ են կախում, անառողջություն է: Սա է Հայաստանի խնդիրը: Այն որ յուրաքանչյուր տղամարդու համար գալիս է մի պահ, երբ սեփական գիտելիքն ու ուժը բավարար չեն, ոչ էլ նույնիսկ փորձառությունն ու կանանց խելքահան անող աչքերն ու սարեր շարժող լեզուն: Այդ պահին առաջ գնալու համար անհրաժեշտ են որակներ, որոնք չունես, քանի որ առողջ ես, օրինակՙ շուստրիություն, քծնողականություն, սովորական գողություն, կոռուպցիա,…Եթե չանես, ապա ծառ կտնկես, որդի կունենաս, բայց այ տո՞ւն… Գիտե՞ք քանի տղամարդ այսօր Հայաստանում ոչ միայն տուն չունի, այլեւ չի պատկերացնում, թե դա ինչպես է հնարավոր ունենալ, ընդ որում նրանցից ոչ մեկը առողջապահական որեւէ հիմնարկում հաշվառված չէ: Այդ տղամարդիկ աշխատում են, գիշեր-ցերեկ, այդ տղամարդիկ գիրք են կարդում (նույնիսկ գրում), մկաններն ամուր են, բայց տուն չունեն, որովհետեւ առողջ են, այսինքն շուստրի չեն, քծնող չեն, գող չեն, կոռուպցիոներ չեն…Խնդիրը այս մարդկանց պահի թուլությունը չէ, այլ նրանց առատությունը:

Հայաստանի խնդիրը խեղճերը չեն, խեղճությունն է: Առնական խեղճությունը:

Իսկ կուրթանեցի այդ տղամարդը հայտարարել է, որ չնայած վարչապետն իրեն հրապարակային նվաստացրել է, բայց ինքը կապ չունի, էլի Փաշինյանին է ընտրելու: Լավ է անելու, բայց Փաշինյանն էլ է լավ անում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԼՈՒԾԱՐՈՒՄՈՎՙ ԿԼՈՒԾԱՐՎԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ՅՈՒԼՅԱ ՄԱՐԿՈՍ. «ԵՐՋԱՆԻԿ ԵՄ, ՈՐ ՀԱՅ ԵՄ, ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ՄԱՐՇԱԼ ՀԱՄԱԶԱՍՊ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ԹՈՌՆՈՒՀԻՆ ԵՄ»

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՅՈՒԼՅԱ ՄԱՐԿՈՍ. «ԵՐՋԱՆԻԿ ԵՄ, ՈՐ ՀԱՅ ԵՄ, ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ՄԱՐՇԱԼ ՀԱՄԱԶԱՍՊ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ԹՈՌՆՈՒՀԻՆ ԵՄ»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական